ՀԻմա ես եմ ուզում մի հարց հղել այս կուսակցությանը. էդ ո՞ր երևանցու համար եք որևէ բարի գործ կատարել, ո՞ր երևանցու մոտ եք լավ տպավորություն թողել, ո՞ր քաղաքացու մոտ եք հարգանք վայելում, որ հիմա էլ նրանց անունից հարց եք ուղղում` ձեր ասած` «ՀՀ նախագահին»: Լավ կլինի դուրս գաք փողոց ու հարցնեք, թե Հայի համար ո՞վ ա ՀՀ նախագահը, որ գոնե իմանաք, թե ում է պետք հարց հղել: Ձեր կուսակցությունը հասարակության քանի՞ տոկոսի աջակցությունն է վայելում, որ համարձակվում եք նրանց անունից խոսել, հարցեր հղել: Հետաքրքրության համար կարող ենք մի հարցում բացել թեկուզ հենց այս ֆորումում ու տեսնենք, թե ասենք` հարյուր հոգուց քանի հոգին է վստահում ձեր կուսակցությանը, եթե իհարկե այդպիսիք գտնվեն: Կամ ի՞նչ է` մինչ այս` ձեր նշած դեպքը, ձեր կուսակցությունը տեղյակ չէ՞ր նմանօրինակ ապօրինությունների մասին, թե՞ մինչև իրենց մարմնի վրա ցավը չեն զգում, չեն հիշում, որ այդպիսի երևույթ կա: Հենց դուք եք հանդիպում ինչ որ ապօրինության, այդ ժամանա՞կ եք հիշում, որ ՀՀ քաղաքացի, երևանցի և հայաստանցի հասկացություն կա, որոնց ևս անհանգստացնում են այդ ապօրինությունները: Էս հայտարարությունը, էս հարցը հղեիք «նախագահին» էս դեպքից մեկ օր առաջ, քաղաքացին էլ կարդար ու հավատար, որ իր մասին եք մտածում, թեչէ սենց ես էլ կարող եմ մի տասը հատ կուսակցությունիկներ բացեմ ու ՀՀ քաղաքացիների անունից հարցիկներ հղեմ ինչ որ չակերտավորների:





Մեջբերել
Էջանիշներ