User Tag List

Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Տիգրան Ուրիխանյանի հոդվածները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդիմափոխություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսվեց…
    Ազգովի մեզ երկրաչափությանն ենք տվել:
    Բայց մի հատ պարզ բան էլ ես ասեմ էլի: Արա էն հրազդան մարզադաշտում Արարատի լավ խաղերի ժամանակ 80.000 մարդ էր նստում: Սա մարզադաշտի պաշտոնական տարողունակությունն է: Նստում էր է, չէր կանգնում: Որ ոտի վրա կանգնած ֆուտբոլ նայեին երևի երկու էտքան մարդ կտեղավորվոր: Հիմա, Ազատության հրապարակը, հարող տարածքով, իր մակերեսով, միտինգ անող ոտքի վրա կանգնած ժողովրդով, չեղավ-չեղավ Հրազդան մարզադաշտի մեկ-ութերորդ մասն եղավ հա՞: Մեկ մեկ ուզում եմ ասեմ, պետք է ընդունել քաղաքապետարանի որոշումը ու գնալ Հրազդան մարզադաշտում միտինգ անել: Հենց ստադիոնում, ոչ թե դիմացի հրապարակում: Ու տեսնենք միտինգի ժողովուրդը կտողավորվի Հրազդանում թե՞ չէ:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մեկը պետք է մաքրվի, չէ՞, ազնվանա։ Թող ընդդիմությունն սկսի, թող ցուց տա, որ տարբերվում է, թե չե դեռ երկար իմ նմանները կասեն, ինչու փոխենք, շիլո նա միլո։ Վերջը ձեռքս հասնելու է են Ապլյուսի հոդվածին, շունչ չեք տալիս

    ԴԺԳրեյ, ասա, հա, թող, հանգստանամ, պոչս քաշեմ, գործով զբաղվեմ:
    Նախ ընդդիմությունը չի կարա սկսի, քանի որ ընդդիմությունը ոչ մի իշխանական լծակ չունի: Ինչի՞ց սկսի ընդդիմությունը իր ինքնամաքրման գործընթացը - դատարանները բարեփոխելուց, ոստիկանական հհամակարգը խելքի բերելուց, մաքսայինում կոռուպցիայի դեմ պայքարից, թե ինչից: Սրանք բոլորը իշխանության ֆունկցիաներն են: Ընդիմությունը պիտի ՊԱՀԱՆՋԻ, ԲՈՂՈՔԻ, ՉՀԱՄԱՁԱՅՆՎԻ… Այ սա է ընդդիմության դերը:

    Մեկ-մեկ էլ որ չեն ասում, ինչքան կարում են էնքան են անում, կամ ասում են, մենակ բողոքում եք բան չեք առաջարկում: Հա լավ ենք անում, բա պիտի բողոքենք ու բան էլ չառաջարկենք: Բա մեր գործը բողոքելն է: Բա էլ ինչի եմ իշխանություն պահում, որ ես ինքս պիտի առաջարկեմ: բա իրանք ու սև ցավի համար են վեր ընգել տեղները, որ ես կամ իմ նմանները պիտի իրենց փոպարեն բան առաջարկենք: Առաջարկող ու անող լինեինք, հենա մենք կլինեինք էլի իշխանություն:

    Տակ, չտո Տատ ջան, առակս ինչ կցուցանե: Իշխանությունը դա պատասխանատվություն է, ու չի կարելի ցրել պատասխանատվությունն այն պատճառաբանությամբ, որ ընդդիմությունը ոչինչ չի անում: Էտ նույն բանն է, որ տանը աշխատող պապան իրա ծծկեր երեխուն կաթից կտրի այն պատճառաբանությամբ, որ երեխեն չի աշխատում:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.07.2008, 12:25: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Արձակ. «Տիգրան Մեծ», պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 185
    Վերջինը: 24.05.2015, 16:00
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 06.05.2011, 20:48
  4. Տիգրան Մեծ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 25.08.2010, 12:32
  5. «Լուսանցք» թերթի հոդվածները
    Հեղինակ՝ Հայարիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.06.2008, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •