User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

  1. #1
    Սկսնակ անդամ Էմիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Սիրելի Հայրենակիցներ, Ֆեյսբուք կայքը սկսել է ընդունել Հայերեն լեզվի թարգմանությունները:

    Ես մասնակցում եմ որպես թարգմանիչներից մեկը, բայց այստեղ մի պրոբլեմ է առաջացել՝ Ֆեյսբուքի թարգմանությունով զբաղվում են նաեւ բազմաթիվ Արեւմտահայեր, որոնք փորձում են կայքը թարգմանել «Մեսրոպյան» ուղագրությունով: Ես երկու տարբերակն էլ գիտեմ, բայց քանի որ Հայաստանի պետական ընդունված ուղագրությունը «Աբեղյանակնն» է, ես աշխատում եմ բոլորին համոզել այդ տարբերակը օգտագործել: Դժվար չի պիտի լինի պատկերացնել որ ես չեմ հաջողվում քանի որ բոլորը ասում են որ Աբեղյանականը, Սովետական ու սխալ ուղագրություն է:

    Ուրեմն ես եկել եմ այստեղ ձեր կարծիքը հարցնելու: Քանի որ 90% վեբ-կայքերը Աբեղյանական ուղագրությունով են գրված, արդյոք՞ չի պիտի Ֆեյսբուքն էլ այդ պիսով թարգմանվի: Եթե համաձայն եք ինձ հետ ու կուզեք աջակցել, ուրեմն գրանցվեկ այստեղ՝ http://www.facebook.com/translations/?ref=sb

    Եթե համաձայն չեք, ուրեմն խնդրում եմ ասել ինչու:

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Եթե ձեր նշած աբեղյանական ուղղագրությունը այն է, ինչպես որ գրառում եք կատարել այստեղ, ապա ես ոչ միայն դեմ եմ ֆեյսբուքի նմանատիպ թարգմանությանը, այլև` ֆեյսբուքի թարգմանությանն ընդհանրապես
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Ես 2 մատով կողմ եմ, որ և՛ մեսրոպյան, և՛ սովետական ուղղագրությամբ թարգմանությունը լինի, ֆեյսբուկի համար:
    Մենակ մի բան կա. արևմտահայերը կուզենան արևմտահայերեն օգտագործել:
    Առաջարկում եմ ֆեյսբուկին նամակ գրել ու դիմել, որ 2 տեսակ հայերեն լինի՝ ինչպես չինարենը:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Եթե կարծում են, որ մեսրոպյան ուղղագրությունն ավելի լավն ու ճիշտ է, կարելի է քննարկել պետականորեն ընդունելու հարցը։ Բայց քանի դեռ Հայաստանում պետականորեն ընդունված հայերեն ուղղագրությունը աբեղյանն է, ապա գտնում եմ, որ պարտավոր ենք նման բաներ թարգմանելիս աբեղյան ուղղագրությունն օգտագործել։ Թե չէ օրինակ ես էլ կարող եմ պնդել, թե ճիշտը գրաբարն է ու գրաբարը առաջ բրդելով մի մեծ շիլաշփոթ սարքել։
    Ուրիշ հարց է, որ ցանկության դեպքում կարելի է աբեղյանի կողքին առաջարկել նաև մաշտոցյան ուղղագրությամբ թարգմանությունը։ Բայց միևնույն թարգմանության մեջ զոռբայություն անելը ճիշտ չի։

    Ավելացվել է 7 րոպե անց
    Ի դեպ, էս պրոբլեմը միայն Facebook–ում չի որ կա։ Բոլոր նմանատիպ պրոյեկտներում (օրինակ՝ google-ում էլ) միևնույն թարգմանության մեջ արևմտահայերը իրենց արևմտահայերենն են առաջ բրդում, ստեղի հայերը՝ արևելահայերենը։ Արդյունքում մի անդուր կաշա է ստացվում։
    Ինչպես արդեն նշվեց՝ ցանկալի տարբերակն այն է, որ բոլոր տարբերակներով էլ լինի՝ արևմտահայերեն, արևելահայերեն աբեղյան ուղղագրությամբ և արևելահայերեն մաշտոցյան ուղղագրությամբ։
    Բայց եթե միայն մի տարբերակի հնարավորություն կա, ապա պետք է ընտրել Հայաստանում պետականորեն ընդունվածը։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 20.06.2008, 14:06: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես արդեն նշվեց՝ ցանկալի տարբերակն այն է, որ բոլոր տարբերակներով էլ լինի՝ արևմտահայերեն, արևելահայերեն աբեղյան ուղղագրությամբ և արևելահայերեն մաշտոցյան ուղղագրությամբ։
    Բայց եթե միայն մի տարբերակի հնարավորություն կա, ապա պետք է ընտրել Հայաստանում պետականորեն ընդունվածը։
    Նույն բանն էի պատրաստվում գրել:
    Եթե միայն մեկ թարգմանություն, ուրեմն` միանշանակ արևելահայերեն` աբեղյանական ուղղագությամբ, իսկ մնացած տարբերակներով զուգահեռ թարգմանություններն, իհարկե, ողջունելի են:

  6. #6
    Սկսնակ անդամ Էմիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Մեջբերում Frigid--ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեր նշած աբեղյանական ուղղագրությունը այն է, ինչպես որ գրառում եք կատարել այստեղ, ապա ես ոչ միայն դեմ եմ ֆեյսբուքի նմանատիպ թարգմանությանը, այլև` ֆեյսբուքի թարգմանությանն ընդհանրապես
    Frigid ջան, եթե դու որպես մի Հայ մտահոգված էս Աբեղյանական ուղղագրության ճիշտ գրառմանը, ուրեմն ավելի լավ կլնի որ ինձ, իմ թելադրականա սխալի համար քննադատելու փոխարեն, մեկնես Ֆեյսբուք եւ օգնես ճշտել այս բոլորը:


    Արշակ եւ Enipra-ին, լիովին համաձայն եմ ձեզ հետ:

  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարծում են, որ մեսրոպյան ուղղագրությունն ավելի լավն ու ճիշտ է, կարելի է քննարկել պետականորեն ընդունելու հարցը։ Բայց քանի դեռ Հայաստանում պետականորեն ընդունված հայերեն ուղղագրությունը աբեղյանն է, ապա գտնում եմ, որ պարտավոր ենք նման բաներ թարգմանելիս աբեղյան ուղղագրությունն օգտագործել։ Թե չէ օրինակ ես էլ կարող եմ պնդել, թե ճիշտը գրաբարն է ու գրաբարը առաջ բրդելով մի մեծ շիլաշփոթ սարքել։
    Ուրիշ հարց է, որ ցանկության դեպքում կարելի է աբեղյանի կողքին առաջարկել նաև մաշտոցյան ուղղագրությամբ թարգմանությունը։ Բայց միևնույն թարգմանության մեջ զոռբայություն անելը ճիշտ չի։

    Ավելացվել է 7 րոպե անց
    Ի դեպ, էս պրոբլեմը միայն Facebook–ում չի որ կա։ Բոլոր նմանատիպ պրոյեկտներում (օրինակ՝ google-ում էլ) միևնույն թարգմանության մեջ արևմտահայերը իրենց արևմտահայերենն են առաջ բրդում, ստեղի հայերը՝ արևելահայերենը։ Արդյունքում մի անդուր կաշա է ստացվում։
    Ինչպես արդեն նշվեց՝ ցանկալի տարբերակն այն է, որ բոլոր տարբերակներով էլ լինի՝ արևմտահայերեն, արևելահայերեն աբեղյան ուղղագրությամբ և արևելահայերեն մաշտոցյան ուղղագրությամբ։
    Բայց եթե միայն մի տարբերակի հնարավորություն կա, ապա պետք է ընտրել Հայաստանում պետականորեն ընդունվածը։
    ստորագրում եմ.

  8. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Ժողովուրդ, ստորագրելն ու համաձայնվելը քիչ է..... Գրանցվեք Ֆեյսբուքում և սկսեք թարգմանել, էնտեղի որոշ թարգմանություններ որ տեսնեք, մազերդ բիզ բիզ կկանգնեն....

    Ամեն մեկիդ օգնութունը կարևոր է.....
    I may be paranoid but no android!

  9. #9
    Սկսնակ անդամ Էմիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ստորագրելն ու համաձայնվելը քիչ է..... Գրանցվեք Ֆեյսբուքում և սկսեք թարգմանել, էնտեղի որոշ թարգմանություններ որ տեսնեք, մազերդ բիզ բիզ կկանգնեն....

    Ամեն մեկիդ օգնութունը կարևոր է.....
    Ճիշտ է, որոշ թարգմանությունները կամ անիմաստ են կամ էլ սխալ ուղղագրությամբ են գրված:

    Օրինակի համար՝ «E-mail address»-ի համար ես առաջարկեցի «Էլ փոստի հասցե», իսկ մի ուրիշը «ե-նամակ», որը ամենաշատ քվեներն է ստացել: Ես դեռևս չեմ հասկանում որ «ե-նամակ» բառը ինչ է նշանակում:

  10. #10
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ստորագրելն ու համաձայնվելը քիչ է..... Գրանցվեք Ֆեյսբուքում և սկսեք թարգմանել, էնտեղի որոշ թարգմանություններ որ տեսնեք, մազերդ բիզ բիզ կկանգնեն....

    Ամեն մեկիդ օգնութունը կարևոր է.....
    Համաձայն եմ:
    Ժողովուրդ, եթե մի քիչ ազատ ժամանակ ունեք, օգնեք թարգմանությանը կամ գոնե մտեք ու քվեարկեք ձեզ դուր եկած տարբերակների օգտին, թե չէ էս պահին լրիվ աջաբսանդալ է դարձել:

  11. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Ի դեպ Ֆեյսբուքին խնդրել ենք, որպեսզի բացեն առանձին արևմտահայերեն թարգմանություն: Դեռևս պատասխան չենք ստացել....
    I may be paranoid but no android!

  12. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Ժողովուրդ, ձեր օգնության կարիքը կա:

    Գրանցվեք այս http://www.facebook.com/translations/?ref=sb լինքով ու գրեք ձեր կարծիքը discussion board-ում: Ինձ վրա են տվել ու եթե մի երկու հոգի էլ գա ու մեր տեսակետը պաշտպանի, շատ լավ կլինի:

    Խնդրում եմ
    I may be paranoid but no android!

  13. #13
    Սկսնակ անդամ Էմիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Ես արդեն գրեցի իմ կարծիքը Հայկ ջան: Սակայն չեմ հասկանում ինչու են այսքան պնդում Մեսրոպյան ուղղագրության օգտագործումը քանի որ բոլոր Հայկական ինտերնետային կայքերը Աբեղյանականով են գրված:

    Ես էլ եմ խնդրում ժողովուրդ ջան՝ գրանցվեկ ու պաշտպանեք մեր տեսակետը:

  14. #14
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Էմիլ, միանում եմ ֆէյսբուքի թարգմանիչներին և թարգմանելու եմ արևելահայերեն։

  15. #15
    Սկսնակ անդամ Էմիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էմիլ, միանում եմ ֆէյսբուքի թարգմանիչներին և թարգմանելու եմ արևելահայերեն։
    Մերսի Սահակ ջան:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. facebook.com
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Վեբ
    Գրառումներ: 832
    Վերջինը: 31.07.2023, 23:17
  2. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 136
    Վերջինը: 22.02.2012, 14:00
  3. Facebook App Birdland
    Հեղինակ՝ WArmanW, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.08.2010, 08:52
  4. Pnotes ծրագիրը` հայերենով
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.08.2008, 00:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •