Մեջբերում Հովսեփ-ի խոսքերից
էդ կարողա՞ ինձ ի նկատի ունես
Չէ, Հովսեփ ջան։ Ուղղակի սկզբում, երբ Արթուրը պիտի գրեր, թե քանի հոգի է մասնակցում խաղին, դե, բնական է, ժամանակ խնայելու համար նախօրոք պատրաստած արտահայտություններ ունի, որոնք ամեն անգամ դնում է, միայն թվերն ու անուններն է փոխում (նման մի բան), ու քոփի-փեյսթ էր արել համապատասխան արտահայտությունը, բայց մասնակիցների թիվը, որ պիտի հետո ավելացներ, մոռացել էր ավելացնել, ստացվել էր «Խաղին մասնակցում է հոգի»։ Մենք էլ «կարծեցինք», թե, բացի մեզանից, ինչ-որ ուրվական էլ է մասնակցելու։
Հիմա արդեն ուղղել է։