User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1000 հատից

Թեմա: Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Ես էլ սկսեցի կասկածել Բյուրակնի պատասխանի (աֆորիզմի շարունակությունը) վերաբերյալ... Երևի մի քիչ վիճելի հարց է։

    Իսկ «գարեջուրը և կինը» պատասխանով հարցի մեջ, կարծում եմ, համակարգիչը կամ նշված մնացած անշունչ առարկաները տրամաբանորեն նույնքան ճիշտ պատասխան էին, որքան գարեջուրը։ Ճիշտ է, Բյուրակնը առաջարկեց, որ միայն ճշգրիտ պատասխաններն ընդունես, բայց այս մի հարցի դեպքում տրված պայմաններին հավասարապես բավարարում են նաև մյուս անշունչ առարկաները, քանի որ որևէ էական տարբերություն չկա։

    Ժողովուրդ, հասկանալի է, որ դժգոհություններ կան, բայց եկեք ընդունենք, որ մի հոգու համար իսկապես դժվար է այս բոլոր նրբությունները հաշվի առնելն ու ճիշտ կողմնորոշվելը։ Կարծում եմ, որ ով էլ լիներ վարողը, դժգոհություններ, միևնույն է, լինելու էին, այնպես որ Արթուրին շատ մեղադրելն էլ ճիշտ չի, ուղղակի, նորից եմ ասում, հետագա խաղերի ժամանակ հարկավոր է առնվազն երկու ժյուրի ապահովել, որպեսզի հնարավորինս մեծանա օբյեկտիվության հավանականությունը, քանի որ վիճահարույց հարցեր միշտ էլ լինելու են։

    Ես համոզված եմ, որ Արթուրը ջանք չէր խնայում ամեն ինչ հնարավորին չափ լավ անելու և օբյեկտիվ լինելու համար, բայց ամեն ինչ չէ, որ հաջողվում անել այնպես, ինչպես պլանավորում ես։

    Հուսանք, որ հետագա խաղերը պակաս վիճահարույց ու ավելի խաղաղ մթնոլորտում կանցնեն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.10.2006, 09:43:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Հուսանք, որ հետագա խաղերը պակաս վիճահարույց ու ավելի խաղաղ մթնոլորտում կանցնեն։
    Նախորդ խաղերն էլ շատ հանգիստ անցան: Կոնկրետ էս խաղի ժամանակ բոլորն էին գժվել, նախ քաղաքցին չկար Իսկ եթե լուրջ, հմ... հարցերը նախորդ խաղերից մնացած հարցերն էին, մի փոքր անհաջող ու տեղ-տեղ էլ անհետաքրքիր հարցեր էի ընտրել, խոստովանում եմ, լավ չէի պատրաստվել խաղին: Բացի դրանից ժամը սխալ էր ընտրված: Նախ էտ ժամին բոլորի կապը գնում գալիսա, երկրորդ էլ մեր տունը գժանոց էր: Մի քանի հոգի որոշել էին ICQ ով պատասխանել, մի քանի հոգի հեռախոսով էին զանգում րոպեն մեկ, մի քանի հոգի կողքից կողմնակի հարցերով էին խոսացնում, մեկն էլ պարապ էր մնացել ու նստած բողոքում էր, որ հետը ոչ մեկ չի խոսում ու որ բոլորը խաղում են: Կարճ ասած սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները շատ էին: Սա նենց տեղեկություն էր, չեմ բողոքում այլ պարզապես ասում եմ:

    Ես դեմ եմ երկու վարող լինելուն: Եթե ինչ որ մեկը ուզում է խաղ կազմակերպել, թող կազմակերպի, բայց ես վարելու եմ մենակ: Ոնց ուզում եք հասկացեք:

    Ես պատրաստ եմ 4րդ փուլը չեղյալ հայտարարել, եթե բոլորը համաձայնվեն:

    Հաջորդ խաղը ես կկազմակերպեմ այսօր 15.00 ին. գրանցվել կարելի է 14.30 ից:

  3. #3
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Բայց էտ ջրի հարցը իսկականից սխալ էր:Ես նոր կարդացի ու սենց բան էր գրած:
    Որպես 1կգ-ի չափանմուշ ընդունված է համարել պլատինի և իրիդիումի համաձուլվածքից հատուկ պատրաստված մոտ 39մմ տրամագծով և նույնքան բարձրությամբ գլանի զանգվածը:Դրա չափանմուշը պահվում է Չափերի ու կշիռների բյուրոյում`Սևր քաղաքում:

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Այդ համաձուլվածքը ստացել են հենց այդ ջրից

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Այսօր ժամը 15.00 ին խաղում ենք, հարցերը արդեն ընտրել եմ, մաքսիմալ կերպով անվիճելի ու հետաքրքիր հարցեր են:
    ով ուզում է խաղալ թող գրի այստեղ 14.30 ից

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Ա՛րթ, իրոք պետք է 4-րդ փուլը չեղյալ համարել, որովհետև չափից դուրս շատ էին վիճահարույց հարցերը:
    Եթե քեզ նեղացրել եմ, կներես
    Իսկ մյուս անգամ աշխատիր ավելի ճշգրիտ պատասխաններով հարցեր ընտրել, լա՞վ:

    Վա՜յ, էսօր ժամը 3-ին… Հեչ լավ չէ. այդ ժամին ֆրինեթով ենք Ինչևէ, կաշխատենք հարմարվել

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Ինձ գրանցիր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այսօր ժամը 15.00 ին խաղում ենք, հարցերը արդեն ընտրել եմ, մաքսիմալ կերպով անվիճելի ու հետաքրքիր հարցեր են:
    ով ուզում է խաղալ թող գրի այստեղ 14.30 ից
    մերսիներ !!

    Գրանցվեցի՞ …
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.10.2006, 14:57:

  9. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am

    Գրանցվում եմ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 6
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1634
    Վերջինը: 19.04.2019, 03:49
  2. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 5
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1454
    Վերջինը: 24.07.2009, 15:45
  3. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 4
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1512
    Վերջինը: 27.09.2008, 11:37
  4. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 3
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 950
    Վերջինը: 16.11.2006, 22:39
  5. Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 2
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 990
    Վերջինը: 08.11.2006, 19:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •