Երբ մի տղա սիրահարվում է իր ընկերոջ քրոջը դավաճանությո՞ւն է
Երբ մի տղա սիրահարվում է իր ընկերոջ քրոջը դավաճանությո՞ւն է
Դավաճանությու՞ն...Artgeo-ի խոսքերից
![]()
![]()
Նույնիսկ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ դավաճանության մասին կարող է խոսք լինել։
Իմ ընկալմամբ ընկերոջ քրոջը սիրահարվելը նույնքան նորմալ է ու բնական, որքան ցանկացած այլ աղջկա սիրահարվելը։ Ես կասեի՝ այդ դեպքում նույնիսկ բարենպաստ հանգամանք կա. վերջիվերջո, ընկերդ է, ու շատ հարցեր ավելի հեշտությամբ կլուծվեն։ Ինձ թվում է, որ այդ աղջա եղբայրն ինքն էլ պիտի որ ինչ-որ տեղ ավելի հանգիստ ու ապահով զգա, եթե իր քույրն իր ընկերոջ հետ լինի, եթե, իհարկե, իր ընկերոջը վստահում է ու լավ մարդ է համարում։
Ի դեպ, մեր ընտանիքում նման դեպք եղել է ու բացարձակապես որևէ խնդիր չի առաջացել այդ առումով։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Անահիտի հետ լիովին համամիտ եմ: Էդ մենակ որոշ հայ տղաների մտքով կարող է անցնել, բայց դե իրանք ի՞նչ են ջոգում կյանքից… պարապ են մնում ու սկսում հիմար «օրենքներ» հորինել…
Դավաճանություն է քրոջ հանդեպ, քանի որ այդ դեպքում տղան առաջինը ոչ թե աղջկան է ասում իր զգացմունքների մասին, այլ եղբորը: Եվ արդյունքում պարզվում է, որ տղան սեր է խոստովանել եղբորը, եղբայրը կամ թույլատրել է այդ զգացմունքների շարունակությունը կամ ոչ: Իսկ աղջիկն այդ դեպքում հանդես է գալիս որպես երրորդ դեմք: Նրա կարծիքը բացարձակապես հաշվի չի առնվում:Artgeo-ի խոսքերից
Միգուցե եթե տղան առաջինը աղջկան ասեր իր զգացմունքների մասին ու բացասական պատասխան ստանար հետագա կապի առաջացման մասին, ապա էլ կարիք չէր լինի այդ մասին ասել աղջկա եղբորը և ի զուր կասկածներ առաջացնել "ընկերության" և ընկերական գաղափարների մեջ:
Ինձ հետ նման բան պատահել է ու գիտեմ թե ինչ է նշանակում լինել այդ հարաբերությունների երրորդ դեմք: Այդ երևույթը իմ մոտ կարելի է ասել զզվանք է առաջացրել ու ոչ մի լավ բան: Ախր եղբայրս ինչ իրավունք ունի իմ փոխարեն որոշել ես ում սիրեմ ու ում ատեմ…
Հ.Գ.Այդ եղբայրս մահացել է… Ու եթե կյանք կա մահից հետո, թող նա ների ինձ այս բառերի համար…
![]()
Իմ քույրը իմ ընկերոջ քույրն էլա…
Այսինքն եթե քո քրջը սիրի քո ընկերը ապա դա դավաճանությո՞ւն է:Հենո-ի խոսքերից
Կամ ասենք դու չե՞ս կարող սիրել քո ընկերոջ քրոջը:
Բայց քո այդ նշած ձևը, այսինքն՝ սկզբում աղջկա եղբոր հետ խոսելը, նույն հաջողությամբ կարող է լինել նաև այն դեպքում, երբ աղջիկը ընկերոջ եղբայրը չէ։ Հայաստանում ընդունված տհաճ ու ստորացուցիչ ադաթներից մեկն է, որովհետև այդ դեպքում աղջիկն իրոք հայտնվում է ամենավերջին տեղում և իրեն, ամեն դեպքում, ինչ-որ տեղ նվաստացած է զգում։ Այսինքն՝ մոտավորապես ստացվում է էն նահապետական ձևը, էն որ աղջկան հեռվից տեսնելով՝ մի գեղեցիկ օր տնով-տեղով գալիս են ուզելու։Cassiopeia-ի խոսքերից
Ամեն դեպքում, չեմ կարծում, թե նման խոսակցությունից հետո իսկական ընկերների միջև պետք է կասկածներ առաջանան ընկերական գաղափարների հարցում։Միգուցե եթե տղան առաջինը աղջկան ասեր իր զգացմունքների մասին ու բացասական պատասխան ստանար հետագա կապի առաջացման մասին, ապա էլ կարիք չէր լինի այդ մասին ասել աղջկա եղբորը և ի զուր կասկածներ առաջացնել "ընկերության" և ընկերական գաղափարների մեջ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.10.2006, 11:53:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ Արտ ջան ես էտ սխալ երևույթ եմ համարում……
Բայց շատ հնարաորա որ քո ընկերոջ մեջ զգացմունք առաջանա քո քրոջ հանդեպ: Քո քույրը քո ընկերոջ քույրն էլա որովհետեվ դու իրա ընկերն ես:Հենո-ի խոսքերից
Իմ ընկերը իմ միուս ընկերոջը ասելա որ քուրտ դուրս գալիսա: Ընկերս ել ասելա ախպեր դու պռոբլեմ չունես քո քայլերը արա ու իմացի որ ձեր հարաբերութըունները կախվածա քրոջս պատասխանից:![]()
Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
Սպասել և հուսալ
Կարող է դավաճանություն լինել միայն այն դեպքում, եթե ընկերը հոմոսեքսուալիստ է:![]()
Ինձ թվում է լրիվ բնական երևույթ է: Նկատել եմ նաև, որ այս դարում (Հայաստանից դուրս) արյունակցական կապ ունեցող հարազատներն էլ են իրար սիրահարվում: Չեմ կարծում, որ դավաճանության հարց կարող է ծագել:
Ընդունում եմ և չեմ համարում դավաճանություն… ոչ էլ նախանձություն:![]()
Ցավտ տանեմԲյուրակն-ի խոսքերից
Արի ճակատտ պաչեմ
Ես օրինակ համոզված եմ , ցանկանում եմ, երազում եմ , նախընտրում եմ,« չգիտեմ էլ ոնց ասեմ, » որ իմ քրոջ կողքին լինի իմ ընկերներից մեկը…ոչ թե անծանոթ մեկը![]()
Ո՞նց կարելի է նման քաղցրությունը համարել դավաճանություն![]()
Ով պիտի լինի քրոջ կողքին, ընկերոջից լավ տղա հա՞![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
ախպեր ես քո գրաից բան չhասկացա!!!Lider2006-ի խոսքերից
ախպեր բան չունեմ ասելու ընկերոջ լավ տղա լինելու պահը!!!!Harganq_U_Pativ-ի խոսքերից
բայց ես իմ որինակից եմ ասում համ դեմ եմ համ էլ եթե ընկերոջս քրոջը սիրեմ նենց կանեմ որ անցնի գնա մի ձև էտ զգացմունքը!!
հա ախպեր մի բան էլ ասեմ որ ասում եմ ընկերը պիտի չլինի էտ չի նշանակում որ անծանոթներից մեկը պիտի լինի !!!
կարոա պիտի չուժակ տխա լինի ՞՞՞
Ցավտ տանեմ ընգերս, դու մի հատ խորացի…եթե ընկերդ չի կամ կարա քեզ ուղղակի ցանոթ լինի չէ՞ ,կամ էլ «չուժակ » մեկը...քիչա՞ լինում որ անծանոթ մեկը աղջկան սիրելուց հետոա ծանոթանոմ ախպոր հետ, հոտոա դառնում մոտիկ, կամ ընգեր, կամ հարազատ . ոնց կուզես…Հենո-ի խոսքերից
պետք չի տենց չոր դրվածքով մերժել ....
ու հետո դու չես հիմնավորում քո դեմ լինլելը...միհատ պատճառ ասա, որից ելնելով ընկերդ քրոջդ չպիտի սիրի....
Մի բան էլ, սիրելով ամեն ինչ չի սահմանափակվում, ամուսնանալ կա բան կա::::
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Գիտեք ի՞նչ, կարծում եմ ավելի լավ կլինի, եթե ընկերդ սիրի քրոջդ, քանի որ քիչ թե շատ ճանաչում ես այդ մարդուն, քան անծանոթ մեկը, որի մասին ոչինչ չգիտես…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ