«քիչ թե շատ »-ը բացառվում է: Եթե ընկերդ է, ավելի լավ քան ընկերոջդ, էլ ում պիտի ճանաչես:Cassiopeia-ի խոսքերից
«քիչ թե շատ »-ը բացառվում է: Եթե ընկերդ է, ավելի լավ քան ընկերոջդ, էլ ում պիտի ճանաչես:Cassiopeia-ի խոսքերից
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Հենո, ճիշտն ասած, ես էլ քո գրածից բան չհասկացա.Հենո-ի խոսքերից
լավ, եթե ո՛չ ընկերդ ես ուզում լինի, ո՛չ էլ անծանոթներից մեկը, այսինքն՝ ինչպես դու ես ասում, «չուժակ տղա», թույլ տուր հարցնել՝ բա ո՞վ...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Քուր ջա՛ն, հիմա ես քեզ փորձեմ իմ պանյատներով քեզ էդ հարցի պատասխանը տամ: Հիմա աշխարհը մենակ չուժակով ու ընգերոջով չի սահմանափակվում: Խոսքի, ընդեղ հոգեհարազատ անձնավորություններ կան, մոտիկներ կան, ախպերներ կան, ծանոթ տղերք կան: Հիմա էդքանի մեջից ոնց էլ ըլնի մեկին թույլ կտրվի քրոջը սիրել, չէ՞: Բայց հիմա էկանք տուպիկ, որտև ըտեղից էլ ոչ մեկին թույլ չի տրվում քրոջը սիրել: Կառոչե սենց ասեմ, քրոջս տենալուց սաղ պտի աչքերը փագեն, որ հանկարծ չսիրահարվեն: Կամ էլ վերջի վայրանտ քուրս էլ կարա դեմքը փագի, բայց էս դարում բացի դեմքից ուրիշ տեղերին էլ են էլի սիրահարվում, դրա համար. խի՞ պտի իմ քուրը նեղություն քաշի, որ իրան չսիրեն, հենա թո սիրողը նեղություն քաշի, որ չսիրի: Էս դարը նեզության դար ա, պտի նեղ անենք, որ տեղ ըլնի, թե չէ Թոխմախի գերեզմանոցում էլ արդեն տեղ չկա:Uluana-ի խոսքերից
Անկեղծ ասած, այս հարցում լիքը նուրբ պահեր կան, որ նույնիսկ չեմ էլ ուզում խորանամ դրանց մեջ։![]()
Եթե այդ զգացմունքը փոխադարձ է, պռոբլեմ չկա, դա արդեն իրենց գործն է, ինչ ուզում են, թող անեն։
Եթե միակողմանի է, ապա իրանց մեկը մյուսից հեռու կպահեմ։
Բայց ինձ ընկերոջս կողմից դավաճանված կզգամ, եթե ինքը ինձանից գաղտնի, իմ հետևից, քրոջս նկատմամբ որևէ քայլ անի՝ առանց ինձ նախօրոք տեղյակ պահելու, որ սիրահարված է քրոջս։
Ժող ջան ես էլ էս թեմայի շուրջ չեմ ուզում խոսամ!!!!![]()
Ես իմ կարծիքը ասեցի էտքանը հերիքա մնացածը արդեն ձեր պրոբլեմը չի թե խիա սենց խիա նենց!!!!![]()
Եթե մի քիչ կոպիտ հնչեց![]()
![]()
![]()
![]()
Մինչև հիմա չեմ հասկանում տղաների այդ տեսանկյունը: Չէ որ սրտին չես կարող հրամայել ում կարելի է սիրել, իսկ ում՛ոչ:Հենո-ի խոսքերից
Այդպիսի մի դեպք է եղել իմ կյանքում, երբ ես սիրել եմ իմ եղբոր ընկերոջը, իսկ նա ինձ ընդամենը քուր է համարել…Տհաճ իրավիճակ էր ինձ համար…
Հետաքրքիր է ո՞ւմ ես դավաճանում: Ասեմ եթե սերը գալիս է չի ճանաչում ոչ մի սահման: Մեր առօրյայում շատ կան դեպքեր, երբ տղան սիրահարվում է իր ընկերոջ քրոջը, հետո ինչ, մի՞ թե դա դավաճանություն է:![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
սա պատասխան է, որը պետք է խորհուրդ ընկալել... ապրրես Cassiopeia ջանCassiopeia-ի խոսքերից
ասում են << ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու>>, ու եթե դու լավ մարդ ես, ուրեմն ընկերդ էլ է լավը, ու նորմալ տղան պետք է որ ուզի նման դեպքում, որ իր քույրը մտնի լավ ընտանիք, իսկ եթե չի ուզում, ուրեմն ... իր ընկերը էնքան էլ լավը չի, որ ուզենա նրա մեջ նաև հարազատի տեսնել...
իսկ կյանքը շարունակվում է...
Ասեմ այսպես.ընկերոջ քույրը քո քույրն է, այդ որ օրվանից է եղբայրը սիրահարվում քրոջը:Կարծում եմ պետք է կարողանալ կառավարել զգացմունքները, հակառակ դեպքում ուղղակի կորցնում ես ընկերոջդ:
Лучше Гор могут быть только Горы.
Արթուր ջան այտեղ ինչն ես դու դավաճանություն տեսնում?Artgeo-ի խոսքերից
Դա ես երբեք դավաճանություն չեմ համարում, ընդհակառակը՝ ողջունում եմ նման սերը, որովհետեւ ավելի վստահ կլինես նրա սիրո մեջ:
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Բայց Արթուրի հարցը չէր նշանակում, թե ինքը այդտեղ դավաճանություն է տեսնում։ Մարդը հարցնում է, որ իմանա՝ ուրիշները տեսնում են թե չէ։ Եվ, ինչպես պարզվեց, մարդ կա, որ տեսնում է...Windows-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երբեք չեմ մտածի ,որ ընկերոջ քրոջը սիրահարվելը դավաճանություն է:Նախ եւ առաջ ընկերոջ քույրը մյուս աղջիկների նման սովորական աղջիկ է,ու նրան սիրահարվելու ոչ մի արգելք չկա բացարձակ:Իսկ եթե ընկերդ էլ բավականին խելացի անձնավորություն լինի,ապա շատ լավ կհասկանա,որ հնարավոր է ինքը հայտնվեր նույն քո վիճակում՝ սիրահարվելով քո քրոջը:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ճիշտն ասաց ոչ մի դավաճանության նշան չեմ տեսնում դրա մեջ:Artgeo-ի խոսքերից
Գիտես որ նոր կարդացի թեմադ չէի կարծում որ տենց հետաքրքիր կարծիքներ կտեսնեմ
Իրոք եմ ասում չէի սպասում որ տենց մտածող մարդիկ կան…
Նախօրոք ներեղություն եմ խնդրում բոլորից , ընդունում եմ որ իմ կարծիքն էլ կարող է տարօրինակ լինել ուրիշների համար: Ոնց ասում են ինչքան մարդ այդքան կարծիք:
Artgeo իսկ դու ի՞նչ ես կարծում: Թե՞ չեմ կարդացել քո կարծիքը:
Փորձում եմ հասկանալ, թե ինչ ես հասկացել դավաճանություն ասելով: Դավաճանել ու՞մ. ընկերոջդ, ինքդ քեզ, հասարակության նորմերին: Ընկերոջ քույրը երբեք քո քույրը դառնալ չի կարող, դա բացառվում է: Որքան ել, որ տղան իրեն տրամադրի, որ ընկերոջ քույրը նաև իր քույրն է, միևնույն է հոգու խորքում նա այդ աղջկա մեջ տեսնում է հակառակ սեռի ներկայացուցչի: Պարզապես ընկերոջ քրոջը սիրելը մեծ պատասխանատվություն է, քանի որ չես կարող թեթևամտորեն վերաբերվել այդ հարաբերությանը: Եթե օրերից մեկ օր ձեր հարաբերություններում որևէ բան չստացվի, ապա մեծ վտանգ կա կորցնելու նաև ընկորջը: Միակ խնդիրը դա է:
Չնայած ես ունեմ նման դեպքի վառ ապացույց: Աղջիկը իմ մոտ ընկերուհին է, իսկ տղան նրա ընկերոջ եղբայրը: Ճիշտ է, տղան 4 տարի վարանել է նրան խոստովանել իր սերը, երևիթե կարծելով, որ ընկերը դեմ կլինի նրանց հարաբերությանը, բայց վերջիվերջո նա խոստովանեց: Եվ ահա նրանք արդեն 2 տարի է ամուսնացած են և շատ երջանիկ:
Պարզապես պետք է լավ մտածել նախքան զգացմունքներին ազատություն տալը![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ