Նախաձեռնությունը ո՞րն ա։ Հետաքրքիր ու տարօրինակ էր։ Ի՞նչ իրավունք ունեմ, ես ինչ որ մեկից պահանջել որ սիրի մեկ ուրիշին։ Կարծում եմ այդ գրառումդ հեչ կապ չունի տվյալ թեմայի հետ։Z77-ի խոսքերից
Նախաձեռնությունը ո՞րն ա։ Հետաքրքիր ու տարօրինակ էր։ Ի՞նչ իրավունք ունեմ, ես ինչ որ մեկից պահանջել որ սիրի մեկ ուրիշին։ Կարծում եմ այդ գրառումդ հեչ կապ չունի տվյալ թեմայի հետ։Z77-ի խոսքերից
Ի նկատի ունեմ երբ հավանական զույգերը միմյանց հանդեպ համակրանք ունեն, սակայն բացահայտ չեն արտահայտում, ինչու չօգնել նրանց?Artgeo-ի խոսքերից
Չ'արտահայտելու տարբեր պատճառներ կարող են լինել։ Եթե պատճառը եղբոր կամ ընկերոջ քո նման մտածելն է, ապա այդ դեպքում որոշակի քայլեր կարելի է ձեռնարկել, եթե զգացմունքը իրոք սեր է ու փոխադարձ է։ Մյուս դեպքերը այս թեմայում քննարկելու կարիք չեմ տեսնում։Z77-ի խոսքերից
Կարծում եմ այս թեման կարելի է փակված համարել: Միևնույնն է ամեն ոք մնալու է իր կարծիքին ու վարվելու է այնպես, ինչպես ճիշտ է գտնում: Մի բան հաստատ - կյանքը իրենը կապացուցի:Artgeo-ի խոսքերից
Փաստորեն մեր տղաները ոչ թե սրտով են սիրում ու սիրահարվում, այլ ուղեղով ու այսպես կոչված "հայկական բանականությամբ"…Zevs666-ի խոսքերից
նրանք կարողանում են կառավարել իրենց զգացմունքները, ճնշել սերը ու հանուն ինչի՞…
Այս թեման բացել եմ զարմանքի պատճառով և լուրջ փաստարկների ակընկալիքով։ Սակայն ոչ մի լուրջ փաստարկ մինչ այժմ չի եղել։ Միակ փաստարկը մենթալիտետի արդեն ավանդական պատճառաբանությունն է, որը իմ կարծիքով լուրջ փաստարկ չէ։Z77-ի խոսքերից
Դավաճանություն չի հաստատ, բայց ընկերոջը կորցնելու «լավ հնարավորություն» է: Շատ նուրբ հարց է. ես օրինակ միշտ խուսափել եմ այդ երևույթից: Ասեմ նաև, որ շաբաթ օրը իմ ընկերներց մեկը ամուսնանում է մեր մյուս ընկերոջ քրոջ հետ և բոլորը շատ գոհ են: Այնպես որ երևի նորմալ երևույթ է, սակայն կարծում եմ, որ պետք չի խուսափել ընկերոջ քրոջ հետ հարաբերություններից միայն եթե զգում ես, որ ամեն ինչ լուրջ է (ինչը դժվար է կանխատեսել) հակառակ դեպքում հնարավոր են անցանկալի հետևանքներ:
Իսկ չեք կարծում, որ աշխարհում կան երկու հոգի իրար համար ստեղծված, ու այդ երկուսից մեկը կարող է լինել ձեր ընկերը, իսկ մյուսը՝ ձեր քույրը, ու դուք խոչընդոտելով նրանց հարաբերություններին կարող եք լուրջ վնաս պատճառել և Ձեզ և Ձեր քրոջը՝ քար գցելով նրա բախտի և ձեր ընկերության վրա:
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
դա չի կարող ոչ մի կերպ ընդունվել որպես դավաճանություն… ու՞մ են տվյալ դեպքում դավաճանում… իսկական ընկերդ ուրախ կլինի իր քրոջը հանձել քեզ` նրան, ում շատ լավ է ճանաչում, ում սիրում է, ով եղել է իր կողքին ուրախության ու դժբախտության պահին…
սխալ պատկերացում… ո՞րտեղ է գրված, որ ընկերոջդ քույրը քեզ էլ է քույր գալիս… ոչ մի տեղ… տենց բան չկա…
էսօր կան մարդիկ, որ իրենց բարեկամներին են սիրահարվում, ու չեն կարողանում իրենց զգացմունքերը կառավարել… էլ ու՞ր մնաց ինքդ քեզ ստիպես մոռանալ կամ չսիրել մեկին, որը քեզ հետ արյունակցական կապեր չունի… ինչի՞ համար… մարդիկ իրանք իրանց տանջելու համար մի հատ են…
ներկա դրությամբ էդ իրավիճակից դուրս գալու լավագաույն տարբերակը համարում եմ այն, որ ընկերոջդ հայտնում ես, որ իր քույրը սիրված է… եթե ընկերդ է, կհասկանա, որ բավականին լուրջ ես տրամադրված իր քրոջ հանդեպ, ու պատասխանատու ես պոսքերիդ ու արաքներիդ համար… բայց իրենք երկու ընկերներով չպետք է որոշեն… որոշողը աղջիկն ու տղան կլինեն, եղբայրն էլ թող տեղյակ լինի… դրաում ոչ մի վատ բան չեմ տեսնում…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
սա իմ առարին պոստն է այստեղ: Ոմանք ինձ ճանաչում են արդեն ;
թեմայի վերաբերյալ ասեմ հետևյալը.
Ես ինքս քույր ունեմ ու ես դեմ չեի լինեի եթե իմ լավ ընկերը սիրահարվեր իմ քրոջը կամ ասենք իմ քույրը ինձ ասեր որ անտարբեր չի իմ ընկերոջ նկատմամբ;
Լրիվ համաձայն եմ ու կարող եմ միայն ավելացնել, որ միշտ խուսափել եմ այդպիսի իրավիճակներից քանի որ ամեն դեպքում եթե մոտիկ ընկերոջդ քույրն է, ապա անընդհատ ինչ-որ պարտադրող կամ ճնշող հանգամանք լինելու է այդ հարաբերություններում ու բացի դրանից էլ եթե ոչինչ չստացվի կարող է տուժել ընկերությունը
Նախ օգտվելով առիթից շնորհավորեմ մեր բոլոր հայ աղգիկներին, կանանց նրանց մարտի 8-ի կապակցությամբ, մաղթեմ նրանց անամպ երկինք, գեղեցկություն եվ երջանկություն:
Ինչ վերաբերվում է թեմային, ասեմ որ ես ամուսնացել եմ իմ ընկերոջ քրոջ հետև այդ պարագայում կա համ դրական համ էլ բացասական կողմերը: Ամեն դեպքում եթե նորմալ մարդ ես, կյանքը ճիշտ ես պատկերացնում, ուրեմն լավ է:Ինչ կապ ունի ընկերոջ քույրը, մեր մեծերը մեզ ավանդել են որ 7 պորտից այնկողմ իրավունք ունենք ամուսնանալու, ետ դեպքում ընկերոջ քույրը վոչ թե 7, այլ չգիտեմ քանիսն են հեռու:
Եթե դուրտ գալիս է, և դու նորմալ մարդ ես, ուրեմն ամոթ բան չկա, իսկ եթե դու ուրիշ կյանքի մարդ ես, այդ ժամանկ ուրիշ խնդիր է:
Օրինակ ես ունեմ ամեն ձևի ընկեր, նկատի ունեմ հանցագործ և նարկաման, ով կուզի իր քույրը կամ աղգիկը լինի նման ընկերոջ կամ էլ փեսայի կինը:![]()
Երբ երևան լայն օրեր բարեկամներ շատ կունենաս, երբ երևան մռայլ օրեր այնժամ մենակ կմնաս....
իսկ եթե եղբայրը և աղջկա ընկերը հետագայում ընկերներ դառնան, դա պետք է դիտվի նրանց կողմից դավաճանություն աղջկա հանդե՞պ: Կարծում եմ նույնիսկ ծիծաղելի կլինի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տեղին դիտարկում էր։
Պարզ է, որ շատ դեպքերում աղջկա ամուսինը/փեսացուն և եղբայրը կարող են դառնալ լավ ընկերներ։ Փաստորեն, եթե աղջկան ինչ–որ մեկը դուր է գալիս, ապա պետք է շտապի նրա հետ սիրային հարաբերություններ հաստատել, քանի դեռ այդ մարդը չի հասցրել ընկերանալ իր եղբոր հետ, հա՞։Հակառակ դեպքում արդեն դավաճանություն կլինի։
Կատարյալ անհեթեթություն։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ