Առաջարկում եմ այստեղ քննարկել Պապի ներքին և արտաքին քաղաքականությունը /հայ-հռոմեական, հայ-պարսկական հարաբերությունները 4-րդ դարի երկրորդ կեսին/ և, ընդհանրապես, Պապին` որպես թագավոր:
Ինչքանով էր արդարացված նրա վարած քաղաքականությունը..... .... ...?
Առաջարկում եմ այստեղ քննարկել Պապի ներքին և արտաքին քաղաքականությունը /հայ-հռոմեական, հայ-պարսկական հարաբերությունները 4-րդ դարի երկրորդ կեսին/ և, ընդհանրապես, Պապին` որպես թագավոր:
Ինչքանով էր արդարացված նրա վարած քաղաքականությունը..... .... ...?
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 18.06.2008, 14:33:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Պապ թագավորին համարում եմ լավագույնն իմ իմացած թագավորներից:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հիանալի դիվանագետ էր։ Հոռոմ Ամմիանոս պատմիչը չափազանց նպաստավոր տեսանկյունից է նկարագրում նրան։ Սակայն հայ եկեղեցականները, հետևապես և այդ ժամանակվա պատմիչները, դուշմանավարի էին տրամադրված։ Մանրամասն պատմում է նրա մասին Փավստոս Բյուզանդը և քանի որ Ներսես կաթողիկոսի գրագիրն էր միայն փնովում է, չնայած, որ իր գրքում շատ անհետևողական հայացքներ է արտահայտում։ Պապին մեղադրում են Ներսեսին թունավորելու մեջ, չնայած, որ այդ վարկածի ապացույցներ չկան։ Նա փակում է Ներսեսի հիմնած կուսանոցները, կրճատում է եկեղեցու հողերը, վերացնում տասնորդն ու պտղին՝ եկեղեցական հարկերը։ Ամեն շենին թողնու միայն երկու հոգևորական, մյուսներին վերցնում արքունի ծառայության կամ զինվոր։ Ցանկանում էր պետությունը եկեղեցու գերիշխանությունից։ Աղքատանոցներից հեռացնել տվեց անբան, առողջ մարդկանց, որ սնվում էին պետության հաշվին։
Ահա ինչպես է նրան նկարագրում Բյուզանդը. «Արշակի որդին Պապը ծնվեց սյունի Փառանձեմից, որ Գնելի(Սա Արշակի եղբայրն էր) կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը, Փառանձեմին իրեն կին առավ, և նրանից ունեցավ որսի, որ կոչվեց Պապ։ Երբ մայրը նրան ծնեց՝ որովհետև անօրեն մարդ էր և աստծուց բոլորովին երկյուղ չուներ՝ նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակեցանու նրան վարում էին ըստ իրենց կարգի»։
Եվ ապա ավելացնում է. « Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դևեր և միշտ երևում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու։Պապ թագավորը շաղախված էր պղծության մեջ. երբեմն ինքը էգ էր դառնում և ուրիշին հանձնում էր խառնակության, երբեմն ուրիշ արուների էգ դարձնելով խառնակվում էր նրանց հետ, երբեմն էլ անասունների հետ էր խառնակվում։ Եվ այսպես իր կյանքի բոլոր օրերին նա ենթարկվում էր դևերին»։
Ինձ այս տողերը առանձնապես հիշեցնում են Արտավազդի առասպելը, որը գրի է առել Խորենացին։ Այնտեղ էլ նրան անիծել էին փոքր ժամանակ և դևերը մանկանը փոխել էին։
Իսկ սպանել են Պապին նրա կառավարման 7-րդ տարին չլռացած։ Հայ իշխանների, Մուշեղ սպարապետի և հոգևորականների բանսարկությամբ դրդված հռոմեացի զորավարները՝ խնջույքի սեղանի վրա խողխողելով։
Ի դեպ, նա ստացել էր հռոմեական կրթություն՝ պատանդ էր Բյուզանդիայում։ Նպատակ ուներ հեռացնել հայկական գավառներից հռոմեական զորքերը, որոնք այդտեղ նստել էին բարեկամության պատրվակով, ու անկախ լինել և՛ Բյուզանդիայից, և՛ պարսիկներից։
Նա Ներսեսից հետո նոր կաթողիկոս նշանակեց, որ Լուսավորչի տոհմից չէր և նրան չուղարկեց Բյուզանդիա օծվելու, այլ հայ եպիսկոպոսներին հրամայեց օծել՝ ցանկանալով ինքնուրույնություն ապահովել հայ եկեղեցու համար։ Այս երկու քայլերն էլ էլ ավելի գռգռեցին եկեղեցականներին։
Երբ Ամմիանոսի գիրքը ճարեմ, կպատմեմ մի այլ Պապ թագավորի մասին։
Ավելացվել է 19 րոպե անց
Լեոի Պապը լռիվ այլ է. « Պատանի էր նա, բայց իր հորից էլ ավելի աչքի էր ընկնում իբրև ինքնատիպ մի դեմք պետական գործիչ, օժտված անհողդողդ կամքով։ Տարաբախտաբար Փավստոսի պատմությունը այստեղ ավելի ևս միակողմանի է, կուսակցական, միտումնավոր։Դարձյալ Մամիկոնյանների դյուցազնավեպն է առատ նյութ տալիս նրան։ Պապը ենթարկված է կղերական գրչի անսահման ատելության, որովհետև նույնիսկ իր հոր չափ կամակատար չէր Ներսեսի վերաբերմամբ։
Կղերական անհաշտ ատելությունն աշխատել է դուրս բերել դժբախտ պատանուն իբրև մի զարհուրելի հրեշ, մի բարոյական այլանդակություն, որի նմանը փողոցային տականքների մեջ էլ շատ չի գտնվի, ուր մնաց արքայական գահի վրա։ ............................................ Սակայն Պապի կյանքը ցույց է տալիս, որ այդ բոլոր պատմությունները առասպելներ են, որովհետև այդ կյանքի մեջ չկային այնպիսի գործեր, որոնք անսովոր հրեշային այլանդակություն ցուցադրեն։ Ընդհակառակն. Փավստոսի պատմածների մեջ կան աղոտ գծեր, որոնք ապացույց են, որ Պապը նույնիսկ ընդունակ և հասկացող թագավոր էր։ Բացի դրանից, օտարական ժամանակակիցները, Ամմիանոս Մարկելլիանոսը, նկարագրում է Պապին իբրև մի պարկեշտ մարդու, որ, սակայն, վատությունների և ինտրիգների զոհ էր»։
Վերջին խմբագրող՝ Freddie: 21.06.2008, 00:19: Պատճառ: Գրառման ավելացում
Freddie ջան, ապրես, որ տեղադրել ես: Ժամանակի սղության պատճառով հիմա մանրամասն չեմ անդրադառնա, մի փոքր ուշ
Բայց սկզբի համար ասեմ, որ Փավստոս Բուզանդի մասին շատ տարբեր կարծիքներ կան, նույնիսկ, որ նա ականատես չի եղել այս բոլոր դեպքերի, օգտվել է ուրիշ աղբյուրներից...
հետո... Պապի օրոք դեռ Բյուզանդիա չկար. միայն 395 թ-ից հետո![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
նախ ներկայացնեմ մի քանի մանրամասներ աղբյուրների մասին
Հայ պատմագրության և բանասիրության մեջ վեճեր ու իրարամերժ տեսակետներ կան Փավստոս Բուզանդի առնչությամբ: Վերջինիս <<Պատմություն Հայոց>>-ը մի անզուգական սկզբնաղբյուր է Մեծ Հայքի թագավորության 319-387 թթ. պատմության : Հեղինակը լայնորեն օգտագործել է ժողովրդական ավանդություններն ու հերոսապատումները, որոնք երբեմն նյութին առաջին հայացքից առասպելական բնույթ են հաղորդում:
19 դ. 80-90 թթ.-ից սկսած հայագիտության մեջ զանազան կարծիքներ են հայտնվել Փավստոսի առաջին և երկրորդ դպրությունների գոյության, լեզվի և ժամանակի վերաբերյալ: Մի շարք հայ և օտարազգի ուսումնասիրողներ Փավստոսին համարել են իր նկարագրած 4-րդ դարի իրադարձությունների ականատես: Այս խնդրում հակառակ տեսակետի է հակված Ստ. Մալխասյանցը: Փավստոս Բուզանդի <<Պատմության>> իր աշխարհաբար թարգմանության առաջաբանում նա ցույց է տալիս, որ հեղինակը ազգությամբ հայ է, գրել է հայերեն` աշխատասիրելով 5-րդ դարի երկրորդ կեսին: Նա գտնում է, որ Մովսես Խորենացին օգտագործել է Բուզանդի աշխատությունը որպես սկզբնաղբյուր, սակայն Հրանտ Արմենը իրավացիորեն հարց է տալիս, թե որքանով է հիմնավոր, որ 5-րդ դարի երկրորդ կեսի հեղինակը դառնում է սկզբնաղբյուր նույն ժամանակաշրջանի մեկ այլ հեղինակի համար: Այլ խոսքով, եթե Խորենացին օգտվել է Բուզանդի երկից, ապա վերջինս առավել վաղ շրջանի հեղինակ է, քան Խորենացին:
Բուզանդի ապրած և գործած ժամանակաշրջանի առեղծվածի գիտական լուծման ճանապարհին կանգնած է մի շատ դժվարին և կարևոր խնդիր` նախամեսրոպյան գրերի գոյության հարցը, որի շուրջը ցայսօր շարունակվում են գիտավեճերը: Առավել հավանական է, որ գոյություն է ունեցել հայ գիր և գրչություն մինչև Մեսրոպ Մաշտոցը: Մեծ տարածում ունի այն վարկածը, որ նշված <<Պատմությունը>> սկզբնապես գրված է եղել հունարեն, որը և 5-րդ դարում թարգմանվել է հայերեն:Հայ պատմագիտության ամենակարկառուն դեմքի` Մովսես Խորենացու ինքնության և ժամանակի հարցերը անգամ մեր օրերում, երբ թվում է, թե դրանք հայագիտության կողմից վաղուց լուսաբանվել են, դառնում են գիտական վեճի առարկա: Այսօր արդեն գրեթե հիմնական առեղծվածների մեծ մասը ստացել է հիմնավոր բացատրություն. ճշտված է հեղինակի և նրա <<Հայոց Պատմության >> հանդես գալու ժամանակը, պարզված են Քերթողահոր կողմից օգտագործված հիմնական սկզբնաղբյուրները:
Պատմահոր երկը վաղուց ի վեր դարձել է պատմաբանների սևեռուն քննության առարկա: Ուսումնասիրողների մի մասը հանդես է եկել Մովսես Խորենացու երկի անվերապահ ընդունողների, իսկ մյուս մասը կատաղի քննադատողների դերում: Բանն այնտեղ էր հասնում, որ Խորենացու սկզբնաղբյուր էին համարվում 6-րդ դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին և 7-րդ դարի հայ մատենագիր Անանիա Շիրակացին: Հավելենք, որ ուսումնասիրողների մոտ տիրապետող է այն վարկածը, որ Խորենացին 5-րդ դարի պատմագիր է, որի աշխարհահռչակ << Հայոց Պատմություն >>-ում տեղ գտած 6-րդ և 7-րդ դարի իրողությունները արդյունք են աշխատության հետագա խմբագրությունների:Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի պատմությունը` սկզբից մինչև իր ժամանակները: Սա մի ստեղծագործություն էր, <<ի չգոյէ ի գոյ ածել>> էր մի ազգի անցյալը. սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ով է ինքը և ինչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը ս. գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից` նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում:Երբ վերցնում ենք Փավստոսին, որի մեջ առասպելն ու գերբնականը սերտ հյուսված են պատմական իրականության հետ, երբ վերցնում ենք Փարպեցուն, որ իր վկայությամբ ստեպ-ստեպ կարդալով Կորյունի գրվածքը, տեղեկացել է գրերի գյուտի պատմությանը և սակայն Մեսրոպի դերը գրերի գյուտի գործում հավասարեցրել է զրոյի, այն աստիճան նվաստացրել է նրան, ապա սրանց համեմատությամբ Խորենացին շատ և շատ բարձր է ճշմարտասիրության կողմից:
Առանձնապես նշանակալի է Խորենացու վերաբերմունքը դեպի իր աղբյուր Փավստոսի պատմությունը, որի պատճառով հանիրավի բամբասված է իբրև Փավստոսի պատմության խարդախող: Փավստոսի գիրքը մի սքանչելի զրույց է, հեքիաթ է, ժողովրդական հիշողություններից հավաքված ու զարդարված, որի մեջ պատմականն ու առասպելականն այնպես են խառնված իրար հետ, ինչպես ջուրն ու շաքարը մի բաժակ թեյի մեջ: Խորենացին, որ պատմություն էր գրում, աշխատել է Փավստոսի ավանդածների մեջ պատմականը զատել առասպելականից. Ուստի այս երկու հեղինակների մեջ պատմական կորիզը նույնն է, բայց պարագաները շատ տարբեր են:կներեք, որ չեմ նշում, թե որ գրքերից եմ այսքանը հավաքել ու կոնսոլիդացրելՉպետք է աչքաթող անել սկզբնաղբյուրների առանձնահատուկ բնույթը: Պատմիչների և ժամանակագիրների վկայությունները ոչ միայն շատ դեպքում համառոտ են, կցկտուր, այլև հակասական ու միտումնավոր. հեղինակներն անտարբեր չեն իրենց նկարագրած պատմական իրադարձությունների նկատմամբ: Նրանք հաճախ տեղեկությունները հաղորդում են դասակարգային, կուսակցական և կրոնական մոլեռանդության ոգով: Նրանց մի զգալի մասը, ասպարեզ իջնելով համեմատաբար ուշ շրջանում, չնայած օգտվել է ժամանակակից կամ ականատես հեղինակներից, նրանցից ընդօրինակած պատմական դեպքերին ցույց է տվել իր անհատական մոտեցումը: Մատենագիրները, որոնք սովորաբար հոգևոր դասից են, որպես կանոն, պատմական երևույթները մեկնաբանել են քրիստոնեական-միջնադարյան աշխարհայացքի ոգով` ելակետ ընդունելով եկեղեցու շահերը: Սկզբնաղբյուրների այդ յուրօրինակ բնույթի հետևանքով մեծ դժվարություններ են առաջանում իրական, գիտական պատմությունը առասպելից զատելիս: Մեր սկզբնաղբյուրներն էլ բացառություն չեն: Թեև Փավստոսի նկարագրությունները կարևոր պատմական հիշողություններ են, սակայն, ինչպես ճիշտ նկատել է Մանանդյանը, ենթարկվել են վիպական-բանաստեղծական մշակության և ունեն շինծու և հակապատմական մանրամասնություններ ու նույնիսկ միտումնավոր աղավաղումներ: Փավստոսի Պատմության վերոհիշյալ վկայությունների մեջ, որոնց աղբյուրը վիպական-բանաստեղծական ավանդությունն էր, մեծ տեղ են բռնում հեքիաթային և խրատական տարրերը, որոնք ոչ մի առնչություն չունեն գիտական պատմության հետ: Ըստ Մանանդյանի` Փավստոսի Պատմությունը պետք է գործածել իբրև չորրորդ դարի պատմության աղբյուր ամենամեծ զգուշավորությամբ: Այն ամբողջությամբ նվիրված է Մամիկոնյանների տոհմի պատմությանը և, բնականաբար, այստեղ գովերգվում է այդ տոհմը, իսկ նրանց հակառակորդները` պարսավվում: Խորենացին էլ որոշ դեպքերում հավատ է ընծայել իր նախորդին և ինքն էլ մոլորության գիրկը ընկել:բայց եթե անհրաժեշտ լինի...
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 01.11.2008, 16:53:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Վերջին պոստը Պապի հետ կարծես այնքան էլ կապ չունի, բայց մի բան առնվազն ինձ համար հստակ է. և Խորենացու, և Փարպեցու շատ ու շատ տվյալներ, եթե հրաժարվում ենք ի սկզբանե ժխտողական մոտեցումից, մոզայկայի հատիկների ճշտությամբ իրենց տեղն են գտնում Հայոց պատմության դեպքերի շարքում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Իհարկե – եկեղեցականների ճղճիմ վրեժն է… Խեղճ տղին գալուբոյ են հանում![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
դե ես չէի ցանկանում գրել էդ ամեն սուտ բաների մասին, բայց երևի գրեմ?
լավ, հիմա ներկայացնենք տիրող իրադրությունը՝
Սկսած 3-րդ դարից` հասարակության զարգացումը Հայաստանում ընթանում էր շահագործման ֆեոդալական եղանակի ձևավորմամբ: Խոշոր ֆեոդալական հողատիրության աճը մեծ չափերի էր հասնում: Հայ Արշակունիները հետզհետե կորցնում էին իրենց ենթակաների հանդեպ ունեցած անսահմանափակ իշխանությունը: Կենտրոնական իշխանության թուլացմանը նպաստում էր նաև արտաքին քաղաքական բարդ իրավիճակը: Հայերը մշտապես ստիպված են եղել իրենց գոյության համար պայքար մղել երկու գիշատիչ տերությունների դեմ, քանի որ Հայաստանը, որ հաճախ դառնում էր նրանց բախումների թատերաբեմ, նրանց համար կարևորություն էր ներկայացնում մի շարք առումներով: Տնտեսական տեսակետից Հայաստանը ամենից առաջ ունեցել է առևտրական խոշոր նշանակություն: Հայկական բարձրավանդակը Առաջավոր Ասիայի այն բարձրադիր, կենտրոնական սարահարթն է, որը տարանցիկ մեծ ճանապարհ-ների հանգույցն է եղել: Հայաստանի գրավման շուրջը մղված մրցակցության հիմնական պատճառը եղել է ոչ միայն և ոչ այնքան այն հանգամանքը, որ նրա տարածքով է անցել արևելյան առևտրական ճանապարհների մի մասը. Հայաստանը մրցակից պետությունների համար ուներ ստրատեգիական հսկայական նշանակություն, որը բխում էր նրա աշխարհագրական դիրքից: Գտնվելով Առաջավոր Ասիայի լեռնահանգույցում, Հայկական բարձրավանդակը յուրովի միավորում է այդ հանգույցները, հընթացս կատարելով Առաջավոր Ասիան և ընդհանրապես Արևելքը Արևմուտքի հետ կապող կարևոր օղակի դեր: Շնորհիվ իր ֆիզիկա-աշխարհագրական պայմանների` Հայաստանը միշտ եղել է շրջակա տարածքների վրա իշխող մի վիթխարի բնական միջնաբերդ:
Ֆեոդալականացման պրոցեսի խորացման հետևանքով Հայաստանում առաջատար քաղաքական ուժը դառնում է խոշոր հողատիրական վերնախավը, իսկ կենտրոնական իշխանությունը ավելի ու ավելի կորցնում է իր սոցիալական հենարանը: Հայ նախարարների տարբեր խմբավորումները Մեծ Հայքի Արշակունի թագավորի իշխանության դեմ ծավալված իրենց պայքարում օգտվում էին իրանա-հռոմեական զավթիչների դեմ մղած պայքարի հետևանքով կենտրոնական իշխանության համար ստեղծված անելանելի վիճակից: Դա լավ էին հասկանում պարսից արքայից արքան և Հռոմի կայսրը: Նրանք ամեն կերպ հովանավորում էին դեպի իրենց կողմնորոշված հայ նախարարներին: Գահի շուրջը համախմբված նախարարները ձգտում էին Հայաստանը զերծ պահել թե իրանական և թե հռոմեական քաղաքական ազդեցությունից:
Միջագետքում պարսիկների տարած հաղթանակը հռոմեացիների նկատմամբ աղետալի եղավ Հայաստանի համար: 363 թ. հաշտության պայմանագրով Հռոմի դաշնակից Հայաստանը թողնվեց բախտի քմահաճույքին. ներքին հակասություններից բզկտված` նա չկարողացավ դիմագրավել թշնամուն: 364-368թթ. Հայաստանն ավերածության ենթարկվեց Շապուհ Բ Երկարակյացի (309-379) զորքերի կողմից: Ավերվեցին հելլենիստական Հայաստանի ծաղկուն քաղաքները, իսկ բնակչությունը գերեվարվեց: Հօգուտ Միջագետքի քաղաքների` նվազեց Հայաստանի դերը` որպես միջազգային քարավանային առևտրի փոխանցող օղակի:
Սոցիալական ներքին ներհակությունների, Պարսկաստանի ու Հռոմի զավթողական քաղաքականության հետևանքով 387 թ. Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց երկու իրար դեմ պայքարող տերությունների` Սասանյան Իրանի և Հռոմեական կայսրության միջև: Այսպես ավարտվեցին ֆեոդալականացման պրոցեսները, որոնք ինքնին լինելով պրոգրեսիվ, օտարերկրյա ագրեսիայի պայմաններում հանգեցնում էին քաղաքական անկախության կորստի:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այո… այդ անիծյալ ֆեոդալիզմը մեզ խոշոր կորուստներ պատճառեց…![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
ըհըէլ չասած փոշիացման /ֆեոդալական մասնատվածության/ մասին
չեմ ուզում միանգամից շատ նյութեր տեղադրեմ, որ կարդանք բոլորը և միասին քննարկենք. հիմա գրում եմ մինչև Արտագերսի անկումը, իսկ շարունակությունը հետո
էս ընդհանուր պատկերը, եթե կցանկանաք, կտեղադրեմ Փավստոսի և Ամմիանոսի նկարագրությունները առանձին-առանձինՈւթամսյա գահակալությունից հետո` 364թ. հանկարծամահ եղավ Հովիանոսը: Նրա փոխարեն զորքը կայսր հռչակեց Վալենտիանոսին (364-375), որն իր հերթին կառավարչակից հայտարարեց իր եղբորը` Վաղեսին (364-378): Եղբայրներն ամեն կերպ ձգտում էին ազատվել 363թ. Հովիանոսի կնքած ամոթալի հաշտության պայմանագրից:
Այս դաշինքից հետո, պարսիկները, ազատություն տալով իրենց գործողություններին, սկսեցին ավերել Հայոց երկիրը, ժողովրդին ենթարկել ծայրահեղ հալածանքների: 368թ. Շապուհը խարդախությամբ Տիզբոն հրավիրեց Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Վերջինիս սպանեց, իսկ թագավորին բանտարկեց Անհուշ բերդում: Այս միջոցներով պարսիկները, փաստորեն, ձգտում էին վերացնել հայկական պետականությունը և իրենց ենթարկել հայ ժողովրդին: Ինչպես Լեոն է գրում. <<Շապուհ Երկարակյացն արդեն ծեր էր, բայց հասակը չէր ազդում նրա բնավորության վրա, որ շարունակում էր մնալ դաժան ու անգութ, ինչպես վայել էր արևելյան մեծ բռնակալին>>:
Արշակին բանտարկելուց հետո 368 թվին Շապուհը Հայաստան ուղարկեց պարսկական զորքերով երկու հայ դավաճան իշխաններ Գլակին և Արտավանին` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել` ոչնչացնելու համար Արտագերսը, որը բերդաքաղաք էր և ուներ, ըստ Ամմիանոսի, ամուր պարիսպներ և ուժեղ պահակազոր: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը` բանակի հրամանատար: Կատարելով Շապուհի հրամանը, 368 թվի աշնանը առաջնորդները ձեռնարկեցին Արտագերսի պաշարումը, որտեղ ամրացել էին հայոց բարձրագույն իշխանությունը ներկայացնող Փառանձեմ թագուհին և դեռ անչափահաս թագաժառանգ Պապը: Բայց բերդը գտնվում էր անմատույց բարձունքում և անկարելի էր մոտենալ, մանավանդ` ձմեռը, երբ գետինը ծածկված էր ձյունով ու սառույցով: Գլակը, որպես ներքինի, ընդունակ էր կանանց հետ փաղաքշանքով վարվելու, ուստի Արտավանի ուղեկցությամբ եկավ անմիջապես պարսպի տակ`հայտնելով, թե ինքը ինչ-որ բան ունի ասելու: Հավաստիություն ստանալով, որ իր անձը վտանգի չի ենթարկվի, իր ընկերոջ հետ միասին մտավ բերդի ներսը:
Նա թագուհուն և կայազորին սկսեց սարսափահար անել` խորհուրդ տալով շուտափույթ անձնատուր լինել և մեղմացնել Շապուհի կատաղությունը` նշելով նրա հանրահայտ դաժանությունը: Բոլոր նրանք, ովքեր վճռականապես համաձայն էին բերդը հանձնելու մտքին, թագուհու արցունքներից ազդված, փոխեցին իրենց մտադրությունը: Գլակը և Արտավանը, ըստ Ամմիանոսի, հույս ունենալով, որ հետագայում առատ վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով, համոզեցին պաշտպաններին, որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը, գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը հաստատվեց երդումով:
Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ` տալ անձնատրության պայմանների մասին խորհրդակցելու համար: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն: Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բերդաքաղաքից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս, հարձակվեց թշնամու ճամբարի վրա և սկսեց կոտորել բազմաթիվ մարդկանց:
Այդ անսպասելի դավադրությունը և պարսիկների հանկարծակի կոտորածն անչափ կատաղեցրեց Շապուհին: Դրան ավելացավ նաև այն, որ Վալենտիանոս կայսրն ընդունել էր Արշակի որդի Պապին, որը մոր խորհրդով փախել էր նրա մոտ փոքրիկ շքախմբով: Կայսրը նրան բնակության վայր էր հատկացրել Նեոկեսարիան` Պողեմոնական Պոնտոսի նշանավոր քաղաքը, և տվել էր նրա կոչմանը համապատասխան ապրուստի միջոցներ և ընդունել հարգանքով:
Գլակը և Արտավանը, Վալենտիանոս կայսեր վերաբերմունքից քաջալերված, դեսպանություն ուղարկեցին նրա մոտ և խնդրեցին ռազմական օգնություն ցույց տալ և թագավորեցնել Պապին: Կայսրը, նկատի ունենալով այդ ժամանակ ստեղծված իրադրությունը, մերժեց օգնություն ցույց տալ, սակայն 369 թվի գարնանը հանձնարարեց Տերենտիոս զորավարին` Պապին տանել Հայաստան` իբրև երկրի կառավարիչ` առանց թագավորի անուն և աստիճան կրելու: Բացի այդ, համաձայն Հովիանոսի դաշնագրի` Պապին չտրվեց զինվորական օգնություն: Սա արվեց, ըստ Ամմիանոսի, միանգամայն ճիշտ դիտավորությամբ. կայսրը ցանկանում էր խուսափել խաղաղության պայմանագիրը խախտելու մեղադրանքից:
Շապուհը Արտագերսի իրադարձություններից հետո հավաքեց մեծ բանակ և մտավ Հայաստան ու ենթարկեց երկիրն անլուր ավերածության: Պապը ու նրա հետ նաև Գլակն ու Արտավանը, վախենալով ներխուժումից և ոչ մի տեղից օգնություն չակնկալելով, ստիպված են լինում հինգ ամիս շարունակ թաքնվել Տայքի անառիկ կիրճերում:
Շապուհի բոլոր ջանքերը` բռնելու Պապին, ապարդյուն անցան:
Ուժով կամ դավադրության միջոցով նա կարողացավ տիրել Հայաստանի` ուժեղ պահակազորով ամրացված բերդերն ու ամրությունները: Պարսկական այս մեծ արշավանքի ժամանակ Շապուհի զորքերը նորից պաշարեցին Արտագերսը, ուր ապաստանել ու դեռ մնում էր Փառանձեմը: Այս անգամ պաշարող բանակի առաջնորդներն էին, ինչպես երևում է Փավստոսի վկայություններից, Պարսից զորավարներ Զիկը և Կարենը: Պարսիկները ուժեղ պաշարումից հետո, երբ բերդի կայազորը բոլորովին ուժասպառ էր եղել, կարողացան Արտագերսն առնել (հավանաբար 369 թվի դեկտեմբեր ամսին): Նրանց ձեռքն ընկան այստեղ Արշակունիների գանձերը ու նաև Փառանձեմ թագուհին, որը, եթե հավատանք Փավստոսի վկայությանը, նախատալից կերպով մահապատժվեց Շապուհի հրամանով:
Ուշագրավ է, որ Գլակի ու Արտավանի կարևոր դերն Արտագերսի առաջին պաշարման ժամանակ և այդ պաշարումից հետո Փավստոսի մոտ բոլորովին լռության է մատնված: Մարկվարտը մատնացույց է արել, որ Արտավանի գործունեությունը և նրա ու Գլակի 369 թվի բանակցությունները Վաղեսի հետ Փավստոսի մոտ թյուրիմացաբար վերագրված են սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին:![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
մեծ խնդիր չի, Մոնկ ջան, ուղղակի ինչպես միշտ ալարում եմ
ահա /այն բոլոր աղբյուրներն ու աշխատությունները, որոնցից օգտվել եմ Պապի մասին գրելիս/՝
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
Փավստոս Բուզանդ, <<Հայոց պատմություն>>, թարգմ. և ծանոթ. Ստ. Մալխասյանի, Երևան 1987թ.
Մովսես Խորենացի, Ե դար, <<Հայոց պատմություն>>, Երևան, 1997թ.
Ղազար Փարպեցի, <<Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին>>, աշխ. թարգմ. և ծանոթ. Բ.Ուլուբաբյանի, Երևան, 1982թ.
<<Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա>>, Երևան, 1981թ.
_________________________________________________________________________
<<Հայ ժողովրդի պատմություն>> ԳԱԱ հրատ., հ2, Երևան 1984թ.
Հ.Մանանդյան, <<Երկեր հատոր Բ>>, Երևան 1978թ.
Ա.Աբրահամյան, <<Հայ ժողովրդի պատմություն>>, պրակ 2, Երևան 1959թ.
Լեո, <<Երկերի ժողովածու>>, հ1, Երևան 1966թ.
Ն.Շահնազարյան, <<Հայ-իրանական և հայ-հռոմեական հարաբերությունները հայ մատենագիրների լուսաբանությամբ>>, Երևան 1990թ.
Վ.Իսկանյան, <<Հայ-բյուզանդական հարաբերությունները 4-7դդ.>>, Երևան 1991թ.
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 01.11.2008, 20:06:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ