User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

  1. #16
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Կաասի կատարմամբ մի ձև անզգացմունք ա, չնայած մելոդիկ ա, բայց իմ կարծիքով հենց է'ս բառերը պետք ա մելոդիկ չերգվեն: Կաասը երգում ա, իսկ ասենք Շըրլի Հորնը՝ ապրում:

  2. #17
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    էս երգի բառերը ֆրանսերեն երբեք չեմ սիրել ճիշտն ասած, մի տեսակ ինքնաստորացում եմ տեսել:
    Ընդհանրապես, էս երգի կոնտեքստում "ինձ մի լքիր" արտահայտությունը, որը տենց չարաշահված ա ֆրանսերեն տարբերակում, մի ձև, չգիտեմ, նվաստ ա հնչում… մինչդեռ անգլերենի "եթե հեռանաս"-ը՝ իսկապես սիրուն ա, մի ձև անկախ… մի ձև սեր ա…
    Ոչ մի նվաստացում էլ չկա Դա կյանքն ա,
    ես կհավելեի անգամ, որ դա է իրական սերը, որ ասում ա «ինձ մի լքիր», այլ ոչ թե "եթե ինձ լքես", կամ էլ ինչպես հիմա շատերն են անում ու ասում իրական կյանքում «ջանդամ թե չես լքի, ուրիշին կգտնեմ»

    եթե կարող եք մի հատ էս երգը լսեք ու տեսեք Յութուբում Ժակո Բրել-ի կատարմամբ, ինձ լրիվ կհասկանաք

    Ախր շատ սրտառուչ ա է՜՜՜՜, ո՜նց եմ էտ երգը երգողին հասկանու՜մ………
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  3. #18
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը

    Հերոսուհի ջան, Բրելի կատարումը սպանում ա իր գերզգացմունքայնությամբ: Նվաստացում ես էլ եմ տեսնում, մանավանդ երբ տղամարդը աչքերը լցրած ասում ա նը մը քիթը պա... սենց խնդրելով, աղաչելով
    էդքան զգացմունքայնությունը չի ուտվում, նեղություն ա տալիս: Ես չեմ ասում, թե բրելը դեմք չի. դեմք ա, բայց ես դա լսել չոմ կարոողանում: նույն ձևով էլ պիաֆն ա դեմք, համաշխարհային արժեք ա ու մեծություն, բայց իրեն էլ երկար լսել հնարավոր չէ... ախր տանկ ա քշում վրեդ, դրան դիմանալ չի լինում....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #19
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերոսուհի ջան, Բրելի կատարումը սպանում ա իր գերզգացմունքայնությամբ: Նվաստացում ես էլ եմ տեսնում, մանավանդ երբ տղամարդը աչքերը լցրած ասում ա նը մը քիթը պա... սենց խնդրելով, աղաչելով
    էդքան զգացմունքայնությունը չի ուտվում, նեղություն ա տալիս: Ես չեմ ասում, թե բրելը դեմք չի. դեմք ա, բայց ես դա լսել չոմ կարոողանում: նույն ձևով էլ պիաֆն ա դեմք, համաշխարհային արժեք ա ու մեծություն, բայց իրեն էլ երկար լսել հնարավոր չէ... ախր տանկ ա քշում վրեդ, դրան դիմանալ չի լինում....
    եթե տենց լինի Տպավորություն ջան ուրեմն «ես քեզ սիրում եմ»-ն էլ ա նվաստացուցիչ/համոզված եմ որ առարկելու ես/
    Իսկ ինչ վերաբերում ա գերզգացմունքայնությանը՝ իմ ասածն էլ հենց դա է, որ տենց բանը տենց պիտի ասեն………չնայած նայած մարդու խառնվածք……
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  5. #20
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե տենց լինի Տպավորություն ջան ուրեմն «ես քեզ սիրում եմ»-ն էլ ա նվաստացուցիչ/համոզված եմ որ առարկելու ես/
    Իսկ ինչ վերաբերում ա գերզգացմունքայնությանը՝ իմ ասածն էլ հենց դա է, որ տենց բանը տենց պիտի ասեն………չնայած նայած մարդու խառնվածք……
    չեմ առարկում, լինում են դեպքեր, երբ "ես քեզ սիրում եմ"-ից առավել նվաստացուցիչ ոչինչ չկա...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (24.10.2009)

  7. #21
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Իսկ ինձ Բրելի կատարումը չոր թվաց: Մի տեսակ ոնց որ պարտք կատարի; Էն էլ` չուզելով:
    Կաասինը` ոչինչ:

    Բայց Նինայինը...իր էդ ահավոր արտասանությամբ ֆրանսերենի...շատ համովնա

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (08.01.2015)

  9. #22
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    http://www.akumb.am/showpost.php?p=547197&postcount=489

    Տղեն շատ լավ էլ երգում ա, շատ եմ սիրում:

    Ավելացվել է 34 վայրկյան անց
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաասի կատարմամբ մի ձև անզգացմունք ա, չնայած մելոդիկ ա, բայց իմ կարծիքով հենց է'ս բառերը պետք ա մելոդիկ չերգվեն: Կաասը երգում ա, իսկ ասենք Շըրլի Հորնը՝ ապրում:
    Կաասի հետ կապված լրիվ համաձայն եմ, անզգացմունք ա:
    Վերջին խմբագրող՝ Ուրվական: 18.06.2008, 14:41: Պատճառ: Գրառման ավելացում
    Лучше Гор могут быть только Горы.

  10. #23
    մարդ-պինգվին malaletka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Հասցե
    Երևանի գիշերային փողոցներ...
    Տարիք
    34
    Գրառումներ
    190
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    այս երգը....չեմ կարող նույնիսկ ասել թե ինչ ա իմ համար...չեմ կարող նույնիսկ հիշել թե քանի գիշեր եմ անցկացրել այս երգի հնչյունների ներքո... երևի պարզապես կյանքիս մի մասն է կազմում այն....իրան սիրում եմ Կասսի ու Սիմոնի կատարմամբ...

    Հ.Գ. Էմմին իրա Եթե դու գնաս....երգը այս երգից ա թխել իմ կարծիքով
    Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!

  11. #24
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Իրոք ՀԶՈՐ երգ է, ես էլ եմ առաջին անգամ Կաասի կատարմամբ լսել ու շատ սիրել:
    Էսօր լսեցի նաև Ժակ Բրելի, Շիրլի Հորնի, Նինա Սիմոնի, Շիրլի Բասիի, Էստրելլա Մորենտեի կատարումները: Առաջին երեքը դուր եկան շատ, իրենց տեսակի մեջ լավն էին ու հետաքրքիր: Նվաստացուցիչը չգիտեմ, բայց տղամարդու շուրթերից էդ "ne me quitte pas"-ն ավելի հուզիչ է հնչում ինձ համար: Բասսիինը չհավանեցի, կրկներգը ահավոր, մի տեսակ անտեղի պաթոսով ա երգում, էս երգի իմ ընկալմանը հեչ չի համապատասխանում: Մորենտեինն էլ նորմալ էր, բայց հաստատ չեմ կարող երկար լսել, ինչպես, օրինակ, Կաասինը:
    Հա... Մեկ էլ փորձում էի հասկանալ` ի վերջո ֆրանսերե՞նն է ինձ ավելի դուր գալիս, թե՞ անգլերենը: Էդպես էլ չկողմնորոշվեցի: Շատ տարբեր են ու շատ լավը երկուսն էլ:
    Վերջին խմբագրող՝ Enipra: 18.06.2008, 21:16:

  12. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ Կաասի կատարումն էի լսել մինչև հիմա ու շատ եմ հավանում։
    Իսկ մի քիչ առաջ լսեցի նաև Ժակ Բրելի, Սինդի Լոպերի, Միրել Մաթյեի ու Շիրլի Հորնի կատարումները։ Ճիշտն ասած՝ Կաասը մնաց ամենասիրելին, Կաասից հետո Մաթյեինը հավանեցի, իսկ Սինդի Լոպերի կատարումը սպասում էի, որ շատ դուր կգա, բայց, այսպես ասած, տհաճորեն զարմացա. ինձ համար ուղղակի անտանելի էր, չգիտեմ, ոնց որ անկապ ճղավեր... Հեչ չհավանեցի։
    Լսեցի նաև Շիրլի Բասսիի, Խուլիո Իգլեսիասի ու Նինա Սիմոնի կատարումները։ Շիրլի Բասսիինն ամենաշատը դուր եկավ, Խուլիո Իգլեսիասինն էլ վատը չէր։ Նինա Սիմոնինը չհավանեցի։ Ի դեպ, Կաասին մի անգամ էլ լսեցի, մյուսներից հետո իսկապես պակաս զգացմունքային թվաց, թեև լսածներիցս ամենամեղեդայինն է։ Շիրլի Բասսիին լսելուց հետո Կաասն առաջին տեղից իջավ... չգիտեմ քանի աստիճան, բայց հիմա Շիրլի Բասսի կատարում եմ ամենաշատը հավանում։ Ի դեպ, մինչև հիմա չգիտեի նրան, բացահայտում էր ինձ համար ինքը։

    Ընդհանրապես այս կատարումներից ամեն մեկը յուրովի է լավը, լրիվ տարբեր տրամադրություններ ու զգացողություններ են հաղորդում ու ընկալվում են որպես լրիվ տարբեր երգեր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #26
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Կաասը, չնայած ձայնի թավշյա փափկությանը, որոշ մասերում գիտակցված սղմում ա հնչյունները՝ զգացմունքայնություն հաղորդելու նպատակով, ու չնայած ընդհանուր՝ սառն ու անհոգի, հանուն արդարության անհնար ա չնկատել, որ իր երգածում բառարտասանությունը հասցրել ա կատարելության, հոսում ա նենց անարգել ու սահուն, որ քեզ ուղղակի բեռնավորում ա մտքի ու բառերի միջև հաստատված մի ձև կատարյալ, զգայացունց համադրության ալիքի վրա, ասես էդ միտքը, ավելի ճիշտ զգացմունքը ավելի ճշգրիտ վերարտադրել հնարավոր չէր, քան հենց էդ բառերով:
    Բայց մեկ ա, անհոգի ա երգում

  14. #27
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաասը, չնայած ձայնի թավշյա փափկությանը, որոշ մասերում գիտակցված սղմում ա հնչյունները՝ զգացմունքայնություն հաղորդելու նպատակով, ու չնայած ընդհանուր՝ սառն ու անհոգի, հանուն արդարության անհնար ա չնկատել, որ իր երգածում բառարտասանությունը հասցրել ա կատարելության, հոսում ա նենց անարգել ու սահուն, որ քեզ ուղղակի բեռնավորում ա մտքի ու բառերի միջև հաստատված մի ձև կատարյալ, զգայացունց համադրության ալիքի վրա, ասես էդ միտքը, ավելի ճիշտ զգացմունքը ավելի ճշգրիտ վերարտադրել հնարավոր չէր, քան հենց էդ բառերով:
    Բայց մեկ ա, անհոգի ա երգում
    Համամիտ չեմ
    ոնց որ արդեն մի անգամ խոսեցինք էդ մասին, ի տարբերություն Հորնի, ով էդ երգը կատարում է այնպես, ասես հենց էս պահին զգում է լքված լինելու ցավը, Կաասը երգում է՝ զգացնել տալով, որ իր մոտ դա անցած էտապ է: Դա եղել է, իր փայ ցավը պատճառել ու անցել: Բայց դա բնավ չի նշանակում, որ անցած ցավի մասին ինքն անհոգի ա երգում: Իր երգի հաջողությունն ու հանրահայտությունը միայն մելոդիկ լինելն ու ձայնի թավշյա շոյանքը չի, ոչ էլ այն, որ ինքը Կաասն է
    լավ էլ զգացմունքային ու հոգով ա երգում, ուղղակի տեսանկյունն ա այլ, ինքը այլ բան ա պատմում, քան Հորնը...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (23.10.2009)

  16. #28
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Երգի բառերը ֆրանսերեն.

    Ne me quitte pas il faut oublier
    Tout peut s'oublier qui senfuit déjà
    Oublier le temps des malentendus
    Et le temps perdu à savoir comment
    Oublier ces heures qui tuaient parfois
    A coups de pourquoi le cœur du bonheur
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas

    Moi je t'offrirai des perles de pluie
    Venues de pays où il ne pleut pas
    Je creuserai la terre jusqu'après ma mort
    Pour couvrir ton corps d'or et de lumière
    Je ferai un domaine où l'amour sera roi
    Où l'amour sera loi, où tu seras reine
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas

    Ne me quitte pas je t'inventerai des mots insensés
    Que tu comprendras, je te parlerai
    De ces amants là qui ont vu deux fois
    Leur cœur s'embraser
    Je te raconterai l'histoire de ce roi mort de n'avoir pas
    Te raconterai
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas

    On a vou souvent rejaillir le feu
    De l'ancien volcan qu'on croyait trop vieux
    Il est, paraît-il, des terres brulées donnant plus de blé
    Qu'un meilleur avril
    Et quand vient le soir pour qu'un ciel flamboie
    Le rouge et le noir ne s'épousent ils pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas

    Ne me quitte pas
    Je ne vais plus pleurer
    Je ne vais plus parler
    Je me cacherai là à te regarder
    Danser et sourire et à t'écouter
    Chanter et puis rire
    Laisse-moi devenir l'ombre de ton ombre
    L'ombre de ta main l'ombre de ton chien
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas
    Ne me quitte pas

    Ու թարգմանությունը.

    Մի լքիր դու ինձ,
    Պետք է մոռանալ,
    Ու կմոռացվի,
    Փախչում է արդեն …
    Մոռանալ օրերն ,
    Երբ գժտվում էինք,
    Ժամերն այդ կորցրած…
    Միայն իմանամ`
    Ինչպես մոռանամ,
    Ես ժամերը այդ,
    Որ սպանում էին
    Երջանկությունը
    Կասկածի ստվերով…

    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Դու ինձ մի լքիր…

    Քեզ կնվիրեմ
    ալմաստն անձրևի
    Իջած այն երկրից,
    Ուր չի անձրևում,
    Հողը շուռ կտամ,
    Մինչ մահ կփորեմ,
    Մահից էլ այն կողմ՝
    Ծածկելու համար
    Զուտ մարմինը քո
    Ոսկով ու լույսով :
    Կստեղծեմ մի վայր,
    Ուր սերն է արքան,
    Սերն է օրենքը,
    Ու դու` թագուհին:

    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Դու ինձ մի լքիր…

    Ես կհորինեմ
    Անիմաստ բառեր,
    Որ կհասկանաս:
    Կխոսեմ քեզ հետ
    Սիրահարներից,
    որոնց սրտերը
    փարվեցին իրար
    լոկ երկու անգամ :
    Կպատմեմ ես քեզ
    այն թագավորից,
    որը վախճանվեց
    դեռ քեզ չտեսած:

    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Դու ինձ մի լքիր…

    Հաճախ է լինում
    Հրաբուխը ծեր
    Կրակ է ժայթքում
    Երբ չէին սպասում,
    Ու հողը այրված
    Հասկեր է երկնում
    Ավելի անգամ,
    Քան ապրիլ ամսին,
    Ու երեկոն էլ ,
    երբ շառագունի,
    Սևն ու կարմիրը
    չեն բոցավառվի:

    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Դու ինձ մի լքիր…

    Մի լքիր դու ինձ,
    Ես էլ չեմ լացի,
    Ու Էլ չեմ խոսի,
    Կթաքնվեմ միայն՝
    տեսնելու համար
    ինչպես ես պարում,
    Ինչպես ես ժպտում,
    Լսելու համար,
    Ինչպես ես երգում,
    Ինչպես ծիծաղում:

    Թույլ տուր ինձ դառնալ
    Ստվերը քո մարմնի,
    քո ձեռքի, քո շան…

    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Մի լքիր դու ինձ
    Դու ինձ մի լքիր…

    Սենց տարբեր, շատ տարբեր ապրումներ …

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (17.12.2009), CactuSoul (24.10.2009), Հոգեվարք (02.12.2009)

  18. #29
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Մի անգամ չէ, որ ֆորումում նշել եմ, որ խելքս գնում է այս երգի համար և հատկապես Ժակ Բռելի կատարմամբ, տեսահոլովկը դիտելուց հետո ավելի եմ սկսել սիրել
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  19. #30
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի լքիր դու ինձ / Ne Me Quitte Pas / If you go away

    Միայն Բրելի երգածի մեջ եմ զգում, որ երբ ասում է ne me quitte pas դա ասում է լրիվ անհույս, այսինքն «ասեմ… մեկ էլ տեսար…» բայց գրեթե համոզված լինելով, որ չի վերադառնա։ Իսկ մյուր երգիչներինը ավելի հրամայական տոն եմ տեսնում մեջը, էլի խնդրանք, աղաչանք կա, բայց էն չի։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (07.06.2013)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի լքիր դու ինձ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 21.04.2014, 00:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •