Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
ոչ յունիկոդ ՝ամենազարմանալի, ցավալի ու անհասկանալի խնդիրը,
Այս խնդրի մասին ես տարբեր առիթներով խոսում եմ արդեն երևի 2.5 տարի (այսինքն` ինչ իմացել եմ Յունիկոդը ինչ ա ): Շատ ծանր հարց է, հայերս ինչ-որ շաաատ իներտ ենք էս հարցում, ինչը բացի վնասից ուրիշ ոչինչ չի տալիս: Շատ կայքեր ուղղակի այնքան են "արմատացել" հիին տեխնոլոգիաների մեջ, որ "չեն պատկերացնում" անցումը Յունիկոդին: Իսկ դա իմ կարծիքով պետք է լինի միանգամից, կտրուկ, առանց "չեմուչումի": Վերջին 1-2 տարվա մեջ որոշ կայքեր դնում են զուգահեռ երկու տարբերակ (ASCII և Unicode), սակայն դա էլ ճիշտ չէ իմ կարծիքով... հենց դրանք են նպաստում նրան, որ շատ յուզերներ պարզապես անհրաժեշտ չեն համարում "իրենց սովորեցնել" Յունիկոդին: Սա իրոք շատ ակտուալ պրոբլեմ է....
Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
երբ անջատում եմ նկարները արի ու տես չեմ տեսնում կոճակներ, կամ տեսնում եմ նկարների լիքը ուղանկյուններ "image" բառով (լավա գոնե քիչ ա լինում "verevi_nkar_5.gif" ) ,
Լրիվ համաձայն եմ, alt-երը շատ քիչ տարածում ունեն հայկական ինտերնետում... Սա պարզապես մեր վերաբերմունքն է W3C-ի պահանջներին ու ընդհանրապես կայքերի որակին: Հեսա կմանրամասնեմ:

Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
չեմ ասում, որ երբ անջատում եմ ՋՍկրիպտը որոշ սայտեր ընդհանրապես անպետք են դառնում,
Այ այս հարցում համամիտ չեմ: Իմ համոզմամբ անցել են այն ժամանակները, որ JS-ը "շքեղություն" համարվի: Վերջին 2-3 տարիներին (հատկապես AJAX-ի մուտքից հետո) JS-ը դարձել է անհրաժեշտություն: Իհարկե W3C-ն պահանջում է <noscript>-երի միջոցով ունենալ համարժեք քոնթենթ, բայց իմ "փորձը" ArmeniaPhotos.info-ի վրա ցույց տվեց (գոնե ինձ), որ դա այնքան էլ ռեալ չէ: Սա եթե պրոբլեմ է, ապա իմ կարծիքով ավելի գլոբալ, քան զուտ հայկական
Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
Հարց (նամանավանդ ոլորտում աշխատողներին)
Ինչպես է այդպես ստացվում, միթե ո՞չ մեկ չի պահանջում որակ,
Չգիտեմ... ընդհանրապես մի շարք պրոբլեմներ գալիս են բառացիորեն ստանդարտների նկատմամբ վերաբերմունքից: Ինտերտնետը իր զարգացման ընթացքում բազմաթիվ լուրջ պրոբլեմների առաջ է կանգնել` նկատի ունեմ ինտերնետի "անկանոնությունը" և մասնավորապես browser compatibility-ի խնդիրները: Այս կարևորագույն խնդիրները լուծելու նպատակ է դրել W3C-ն, որը ամեն ինչ անում է ինտերնետի ստանդարտիզացիայի համար և արդեն լուրջ հաջողությունների հասել է: Չնայած նրան, որ No1 բրաուզերը (IE) մինչև հիմա սկզբունքային տարաձայնություններ ունի այդ ստանդարտների հետ, սակայն բոլոր HTML գրողները իրենց հնարավորության չափով պիտի գնան այդ ստանդարտների հետևից. սա պարտադիր պայման է ինտերնետի զարգացման համար: Այս կարգի հարցերի նկատմամբ հայերիս վերաբերմունքը մոտավորապես 0 է:

Չնայած հայկական սայթերի (ան)որակի դեպքում հաստատ միայն սա չի պատճառը....

Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ.
շա՞տ եմ խորանում: (հռետորական է, պետք չէ ասել՝ "հա, իրոք" )
Կարծում եմ շատ ակտուալ հարց է, և կարելի է երկար քննարկել...

(էս գիշերով էսքան գրել կլնի... )