Ես ընդհանրապես, ու բարեբախտաբար նեռվերիս համար, քիչ եմ զբոսնում հայկական կայքերով, ավելի շատ դրսի, բայց հենց սկսում եմ մի երկու կայք բացել սկսվում ա...
ոչ յունիկոդ ՝ամենազարմանալի, ցավալի ու անհասկանալի խնդիրը,
երբ անջատում եմ նկարները արի ու տես չեմ տեսնում կոճակներ, կամ տեսնում եմ նկարների լիքը ուղանկյուններ "image" բառով (լավա գոնե քիչ ա լինում "verevi_nkar_5.gif") , չեմ ասում, որ երբ անջատում եմ ՋՍկրիպտը որոշ սայտեր ընդհանրապես անպետք են դառնում,
Էլ չեմ խոսում ընդհանուր որակի մասին, այ օրինակ Դիջիտեկ ԲիզնեսՖօրում'08 "օֆիցիալ կայք" , մի նայեք դրա կոդը՝ լրիվ ծակուծուկ: (իմաջայլոց կարո՞ղ ա, ploneին ծանոթ մարդիկ լինեն գոցե այդպես էլ պետք է լինի՞)
Հարց (նամանավանդ ոլորտում աշխատողներին)
Ինչպես է այդպես ստացվում, միթե ո՞չ մեկ չի պահանջում որակ,
Վերջում ասեմ, որ լավ կայքեր կան, պատահում է թեկուզ ակումբը, բայց քիչ:
Հ.Գ.
շա՞տ եմ խորանում: (հռետորական է, պետք չէ ասել՝ "հա, իրոք")
Հ.Գ.
Մոդերատօրին՝ Երևի պիտի Վեբ բաժնում բացեի, բայց դե պատասխանը իմացողները էստեղ են, մի խոսքով, եթե պետք է տեղափոխեք:
Էջանիշներ