Երազերում հաճախակի եմ թռչում:
Քայլելու ընթացքում հանկարծ զգում եմ, որ ոտքերս գետնին չեն դիպչում: Մի պահ վախի զգացում եմ ունենում, բայց ակնթարթներ հետո սկսում եմ ճախրել, գեղեցիկ պարային շարժումներ անել, աստիճանաբար ավելի ու ավելի վեր բարձրանալով:
Այսօր էլ նույնը տեսա: Հետաքրքիր է ինչու են մարդիկ միևնույն երազը բազմիցս տեսնում և ինչպես կարելի է մեկնաբանել երազում թռչելը?