Սեր առաջին հայացքից չկա, պարզապես բոլոր սերերն են առաջին հայացքից:
ինչ-որ մեկին ա հիշեցնում գրածս:
Սեր առաջին հայացքից չկա, պարզապես բոլոր սերերն են առաջին հայացքից:
ինչ-որ մեկին ա հիշեցնում գրածս:
Իսկ ես չեմ հասկանում ինչպես կարելի է սիրել 2-րդ, 3-րդ, 18-րդ հայացքից:![]()
Ne inducas in tentationem...
համաձայն եմ լիովին....Arm_Lionne-ի խոսքերից
թե չէ այդպես լիներ արդեն մի հազար անգամ սիրել էի....![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:Juventus-ի խոսքերից
Ես կարծում եմ, որ հնարավոր է սեր առաջին հայացքից, քանի որ մի պարզ պատճառ կա.
ես գիտեմ նման դեպք:![]()
Լավ ես էլ գրեմ: Ես կարծում եմ, որ սեր առաջին հայացքից չկա:Կա համակրանք ու նույնիսկ սիրահարվածություն չի կարելի ասել:
Այ՛ո, գոյություն ունի, գո՛յություն ունի սեր, գո՛յություն ունի հենց առաջին հայացքից: Եվ երբեմն նրանից չի փրկի անգամ երկրորդ հայացքը:
Բայց ինչեք կարծում հնարավոր չի՞ մարդուն մեկ հայացքից ճանաչել…
Լինում են չէ՞ դեպքեր, ու բավական շատ:
Ու եթե մարդուն պիտի ճանաչես որ սիրես, ուրեմն ստացվեց ,որ ճանաչեցիր առաջին հայացքից մնաց սիրելը չէ՞:
Կարելի՞ է ենթադրել , որ դարձավ սեր առաջին հայացքից![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Հնարավոր է գոյություն ունի, բայց ոչ սեր, չգիտեմ ինչ, բայց ոչ սեր: իմ կարծիքով սերը հիմնված չէ միայն արտաքին տեսքի վրա: Իսկ արաջին հայացքից ներքինը չի երևում, հետևաբար սերը ծնվում է ժամանակի ընթացքում, դա իմ կարծիքն է: Ես չեմ հավատում սիրուն առաջին հայացքից:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Ինձ մոտ հենց այդպես էլ եղել է։ Առաջին անգամ հանդիպելով մարդուն՝ նրա մեջ տեսել եմ նաև ներքինը և սիրահարվել ոչ թե արտաքինին, այլ նրա կերպարին ամբողջությամբ։ Հասկանու՞մ եք, տվյալ դեպքում ոչ թե տեսնում ես մարդու ամեն մի հատկանիշն առանձին-առանձին, այլ ուղղակի զգում ես նրա ընդհանուր կերպարը, աուրան։ Հետագայում, ավելի մոտիկից ճանաչելով այդ մարդուն, ես համոզվել եմ, որ իմ սկզբնական պատկերացումները լրիվ ճիշտ էին. նա հենց այնպիսին էր, ինչպիսին ես նրան տեսել ու ընկալել էի առաջին հայացքից։Հայ-ի խոսքերից
Հասկանալի է, որ միշտ չի կարող այդպես լինել, ավելի հաճախ մարդիկ հետագայում հիասթափվում են՝ հասկանալով, որ առաջին հայացքը խաբուսիկ էր կամ, համենայնդեպս, բավական չէր մարդուն ճանաչելու և սիրելու համար։
Այնուամենայնիվ, նորից եմ ասում, կարծում եմ, այդ երևույթն ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե սեր, այլ սիրահարվածություն առաջին հայացքից, որովհետև սերը հետո է գալիս կամ էլ չի գալիս։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես մինչև այսօր չէի հավատում, որ գոյություն ունի սեր առաջին հայացքից: Բայց ավելի լավ է ասեմ, որ սիրահարվել եմ:![]()
Մի փոքր ներկայացնեմ պատմությունը: Այսօր համալսարանից տուն վերադառնալիս, զգացի, որ իմ ետևից մի հատ տղա է գալիս: Սկզբում ուշադրություն չդարձրեցի:/Շատերը կհամաձայնեն, որ սովորական երևույթ է/ Հետո մոտեցավ ինձ, առաջարկեց ծանոթանալ, անգամ ասաց իր անունը: Իսկ ես ոչինչ չպատասխանեցի
Ասեցի, որ ես պատահական մարդկանց հետ չեմ ծանոթանում: Բայց թեկուզ այդ մի քանի րոպեների ընթացքում ինչ նա խոսում էր, չեք պատկերացնի, ոնց որ մի հազար տարի այդ մարդուն ճանաչելուց լինեի: Բայց դե քանի որ ես այդքան էլ համարձակ մարդ չեմ, ես միանգամից նստեցի տաքսի ու միանգամից տուն: Բայց ամբողջ ճանապարհին ինքս ինձ մեղադրում էի, որովհետև չգիտեմ, կարծես ինչ-որ մի բան սրտումս կատարվեց այդ պահին:
Հ. Գ. Դե արի էս սրտով քննության պատրաստվի![]()
![]()
Միանշանակ լինում է, երբ առաջին հայացքից առաջանում է մի ահավոր ձգողականություն, երբ նայում ես էդ մարդուն առաջին անգամ ու տակնուվրա ես լինում: Անձամբ ինձ հետ եղել է այդպես՝ ասեմ որ շատ դաժան էր խառնվել էի իրար ու չգիտեի ինչ անել: Իսկ ավելի դաժանն այն է, որ մի քանի տարի տենում էի էդ աղջկան քաղաքում լրիվ պատահական վայրերում, նայում էինք իրար վրա ու ես ամեն անգամ բացարձակապես անգործունակ դառնալով անցնում գնում էի: Սե՞ր էր դա արդյոք, հրապուրանք, սիրահարություն, թե համակրանք: Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է սահմանել նշված զգացմունքներից յուրաքանչյուրը, ինչն ըստ իս այդքան էլ հեշտ խնդիր չէ: Դրա համար ես հակված եմ դա անվանել սեր առաջին հայացքից:
Ավ. Իսահակյանի <<Հավերժություն>> արձակ բանաստեղծությունում այս հարցի պատասխանը կա. բանն այն է, որ խոսելով սեր առաջին հայացքի մասին չպետք է սխալ պատկերացնել, թե առաջին հայացքը նկատի ունեն աչքերի տեսած մարդու արտաքինը ու դրա հիման վրա առաջացած զգացմունքը՝ սերը. ոչ, սեր առաջին հայացքից կարող է առաջանա, եթե մարդ տեսնում է սրտի աչքերով դիմացինի արտաքինի մեջ նրան վաղուց ծանոթ մի հարազատ հոգու ու պետք էլ չի իրար նոր ծանոթանալ, հասկանալ. նրանց սրտերը, հոգիները զգում են ու հասկանում իրար, առաջին իսկ պահից զգալով մի հոգեկան ջերմություն, որ գալիս է նույնիսկ առանց դեռ որևէ մի բառ ասելու ու փոխանակելու այդ մարդու հետ՝ ուղղակի նրա հոգուց, աուրայից... նրանք առաջին իսկ ակնթարթից գտնում ու հասկանում են իրար այնքան լավ, որ ակներև է դառնում, որ եթե այդ հոգիներն իրար ծանոթ չլինեին այդպես լավ ու հեշտ չէին կարող միանգամից միմյանց հասկանալ: Ասածս չպետք է շփոթել հաճախ տեղի ունեցող զուտ արտաքին աչքերի վրա հիմնված և դիմացինի սոսկ արտաքինից ստացվող պատկերի վրա կառուցված հրապուրանքի հետ - սրանք շատ տարբեր բաներ են:
Դրա համար ես ավելի շուտ չեմ հասկանում այն մարդկանց, որ կարող են մի քանի տարի ծանոթ լինեն մեկի հետ ու հետո տեսնես, որ նրանք ասում են, որ սիրում են իրար կամ սեր է առաջացել. ես այսպես եմ կարծում. սեր առաջանում է հենց առաջին հայացքից, իսկ հետագա նման կառուցված սերերն զուտ հոգեկան կամ ֆիզիկական հաշվարկի կամ խթանման շնորհիվ առաջացած մի կապ է, որին կարելի է տարբեր անուններ տալ, բայց ոչ սեր...
Կյանքի կեսերի, զույգերի միջև իսկական Սերը՝ դա սրտերի ու հոգիների կապն է ու չի կառուցվում կամ առաջացվում ինչ որ կերպ. այդ հարազատության զգացումը կամ կա կամ չկա... խոսքս իսկական ու կեղծ սերերի մասին է...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ