User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Սեր առաջին հայացքի՞ց

  1. #16
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Սեր առաջին հայացքից չկա, պարզապես բոլոր սերերն են առաջին հայացքից:
    ինչ-որ մեկին ա հիշեցնում գրածս:

  2. #17
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Իսկ ես չեմ հասկանում ինչպես կարելի է սիրել 2-րդ, 3-րդ, 18-րդ հայացքից:
    Ne inducas in tentationem...

  3. #18
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Առաջին հայացքից սեր չի լինում: Լինում է համակրանք հրապուրանք, սիրահարվածություն ... Սերը ծնվում է նշվածներից հետո, երբ այդ բոլոր զգացմունքները ( բազմակետերի հետ ներառյալ) միանում են հասունանում ու վերածվում սիրո: Դա իմ խորին համոզմունքն է , ինքս էլ էտ բոլոր էտապները բարեբախտաբար գիտակցելով եմ անցել

    Ի դեպ "առաջին հայացքի սերերը" սովորաբար ավարտվում է նրանով , որ մի գեղեցիկ օր հանկարծակի հասկանում են, որ սերը կույր է եղել, կամ իրենց խելքն են կերել, կամ էլ պարզապես չեն սիրել, բայց նոր են հասկացել , որ չեն սիրել...
    համաձայն եմ լիովին....
    թե չէ այդպես լիներ արդեն մի հազար անգամ սիրել էի....
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. #19
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2006
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեջբերում Juventus-ի խոսքերից
    Հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքը այս թեմայի վերաբերյալ:
    Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:

  5. #20
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2006
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Ես կարծում եմ, որ հնարավոր է սեր առաջին հայացքից, քանի որ մի պարզ պատճառ կա.
    ես գիտեմ նման դեպք:

  6. #21
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Լավ ես էլ գրեմ: Ես կարծում եմ, որ սեր առաջին հայացքից չկա:Կա համակրանք ու նույնիսկ սիրահարվածություն չի կարելի ասել:

  7. #22
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Այ՛ո, գոյություն ունի, գո՛յություն ունի սեր, գո՛յություն ունի հենց առաջին հայացքից: Եվ երբեմն նրանից չի փրկի անգամ երկրորդ հայացքը:

  8. #23
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Բայց ինչեք կարծում հնարավոր չի՞ մարդուն մեկ հայացքից ճանաչել…
    Լինում են չէ՞ դեպքեր, ու բավական շատ:
    Ու եթե մարդուն պիտի ճանաչես որ սիրես, ուրեմն ստացվեց ,որ ճանաչեցիր առաջին հայացքից մնաց սիրելը չէ՞:
    Կարելի՞ է ենթադրել , որ դարձավ սեր առաջին հայացքից
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  9. #24
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Հնարավոր է գոյություն ունի, բայց ոչ սեր, չգիտեմ ինչ, բայց ոչ սեր: իմ կարծիքով սերը հիմնված չէ միայն արտաքին տեսքի վրա: Իսկ արաջին հայացքից ներքինը չի երևում, հետևաբար սերը ծնվում է ժամանակի ընթացքում, դա իմ կարծիքն է: Ես չեմ հավատում սիրուն առաջին հայացքից:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  10. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Բայց ինչեք կարծում հնարավոր չի՞ մարդուն մեկ հայացքից ճանաչել…
    Լինում են չէ՞ դեպքեր, ու բավական շատ:
    Ու եթե մարդուն պիտի ճանաչես որ սիրես, ուրեմն ստացվեց ,որ ճանաչեցիր առաջին հայացքից մնաց սիրելը չէ՞:
    Կարելի՞ է ենթադրել , որ դարձավ սեր առաջին հայացքից
    Ինձ մոտ հենց այդպես էլ եղել է։ Առաջին անգամ հանդիպելով մարդուն՝ նրա մեջ տեսել եմ նաև ներքինը և սիրահարվել ոչ թե արտաքինին, այլ նրա կերպարին ամբողջությամբ։ Հասկանու՞մ եք, տվյալ դեպքում ոչ թե տեսնում ես մարդու ամեն մի հատկանիշն առանձին-առանձին, այլ ուղղակի զգում ես նրա ընդհանուր կերպարը, աուրան։ Հետագայում, ավելի մոտիկից ճանաչելով այդ մարդուն, ես համոզվել եմ, որ իմ սկզբնական պատկերացումները լրիվ ճիշտ էին. նա հենց այնպիսին էր, ինչպիսին ես նրան տեսել ու ընկալել էի առաջին հայացքից։

    Հասկանալի է, որ միշտ չի կարող այդպես լինել, ավելի հաճախ մարդիկ հետագայում հիասթափվում են՝ հասկանալով, որ առաջին հայացքը խաբուսիկ էր կամ, համենայնդեպս, բավական չէր մարդուն ճանաչելու և սիրելու համար։

    Այնուամենայնիվ, նորից եմ ասում, կարծում եմ, այդ երևույթն ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե սեր, այլ սիրահարվածություն առաջին հայացքից, որովհետև սերը հետո է գալիս կամ էլ չի գալիս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #26
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Ես մինչև այսօր չէի հավատում, որ գոյություն ունի սեր առաջին հայացքից: Բայց ավելի լավ է ասեմ, որ սիրահարվել եմ: Մի փոքր ներկայացնեմ պատմությունը: Այսօր համալսարանից տուն վերադառնալիս, զգացի, որ իմ ետևից մի հատ տղա է գալիս: Սկզբում ուշադրություն չդարձրեցի:/Շատերը կհամաձայնեն, որ սովորական երևույթ է/ Հետո մոտեցավ ինձ, առաջարկեց ծանոթանալ, անգամ ասաց իր անունը: Իսկ ես ոչինչ չպատասխանեցի Ասեցի, որ ես պատահական մարդկանց հետ չեմ ծանոթանում: Բայց թեկուզ այդ մի քանի րոպեների ընթացքում ինչ նա խոսում էր, չեք պատկերացնի, ոնց որ մի հազար տարի այդ մարդուն ճանաչելուց լինեի: Բայց դե քանի որ ես այդքան էլ համարձակ մարդ չեմ, ես միանգամից նստեցի տաքսի ու միանգամից տուն: Բայց ամբողջ ճանապարհին ինքս ինձ մեղադրում էի, որովհետև չգիտեմ, կարծես ինչ-որ մի բան սրտումս կատարվեց այդ պահին:
    Հ. Գ. Դե արի էս սրտով քննության պատրաստվի

  12. #27
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեջբերում Mari-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մինչև այսօր չէի հավատում, որ գոյություն ունի սեր առաջին հայացքից: Բայց ավելի լավ է ասեմ, որ սիրահարվել եմ: Մի փոքր ներկայացնեմ պատմությունը: Այսօր համալսարանից տուն վերադառնալիս, զգացի, որ իմ ետևից մի հատ տղա է գալիս: Սկզբում ուշադրություն չդարձրեցի:/Շատերը կհամաձայնեն, որ սովորական երևույթ է/ Հետո մոտեցավ ինձ, առաջարկեց ծանոթանալ, անգամ ասաց իր անունը: Իսկ ես ոչինչ չպատասխանեցի Ասեցի, որ ես պատահական մարդկանց հետ չեմ ծանոթանում: Բայց թեկուզ այդ մի քանի րոպեների ընթացքում ինչ նա խոսում էր, չեք պատկերացնի, ոնց որ մի հազար տարի այդ մարդուն ճանաչելուց լինեի: Բայց դե քանի որ ես այդքան էլ համարձակ մարդ չեմ, ես միանգամից նստեցի տաքսի ու միանգամից տուն: Բայց ամբողջ ճանապարհին ինքս ինձ մեղադրում էի, որովհետև չգիտեմ, կարծես ինչ-որ մի բան սրտումս կատարվեց այդ պահին:
    Հ. Գ. Դե արի էս սրտով քննության պատրաստվի
    լավ ես արել: Եթե իսկապես լուրջ նպատակ ուներ էդ տղեն՝ հաստատ էլի կմոտենա քեզ ու էդ ժամանակ արդեն կարելի է քիչ-քիչ նահանջել… իսկ քննությանը թող էս դեպքը չխանգարի… տենց ավելի ճիշտ կլինի… մանավանդ որ էդ տղեն իրան վատ կզգա, եթե իմանա, որ իրա պատճառով չես պարապել…

  13. #28
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Միանշանակ լինում է, երբ առաջին հայացքից առաջանում է մի ահավոր ձգողականություն, երբ նայում ես էդ մարդուն առաջին անգամ ու տակնուվրա ես լինում: Անձամբ ինձ հետ եղել է այդպես՝ ասեմ որ շատ դաժան էր խառնվել էի իրար ու չգիտեի ինչ անել: Իսկ ավելի դաժանն այն է, որ մի քանի տարի տենում էի էդ աղջկան քաղաքում լրիվ պատահական վայրերում, նայում էինք իրար վրա ու ես ամեն անգամ բացարձակապես անգործունակ դառնալով անցնում գնում էի: Սե՞ր էր դա արդյոք, հրապուրանք, սիրահարություն, թե համակրանք: Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է սահմանել նշված զգացմունքներից յուրաքանչյուրը, ինչն ըստ իս այդքան էլ հեշտ խնդիր չէ: Դրա համար ես հակված եմ դա անվանել սեր առաջին հայացքից:

  14. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեջբերում Juventus-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեր առաջին հայացքի՞ց:


    Որ խնդրեմ ինձել ցույց կտաք ՞:

  15. #30
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Ավ. Իսահակյանի <<Հավերժություն>> արձակ բանաստեղծությունում այս հարցի պատասխանը կա. բանն այն է, որ խոսելով սեր առաջին հայացքի մասին չպետք է սխալ պատկերացնել, թե առաջին հայացքը նկատի ունեն աչքերի տեսած մարդու արտաքինը ու դրա հիման վրա առաջացած զգացմունքը՝ սերը. ոչ, սեր առաջին հայացքից կարող է առաջանա, եթե մարդ տեսնում է սրտի աչքերով դիմացինի արտաքինի մեջ նրան վաղուց ծանոթ մի հարազատ հոգու ու պետք էլ չի իրար նոր ծանոթանալ, հասկանալ. նրանց սրտերը, հոգիները զգում են ու հասկանում իրար, առաջին իսկ պահից զգալով մի հոգեկան ջերմություն, որ գալիս է նույնիսկ առանց դեռ որևէ մի բառ ասելու ու փոխանակելու այդ մարդու հետ՝ ուղղակի նրա հոգուց, աուրայից... նրանք առաջին իսկ ակնթարթից գտնում ու հասկանում են իրար այնքան լավ, որ ակներև է դառնում, որ եթե այդ հոգիներն իրար ծանոթ չլինեին այդպես լավ ու հեշտ չէին կարող միանգամից միմյանց հասկանալ: Ասածս չպետք է շփոթել հաճախ տեղի ունեցող զուտ արտաքին աչքերի վրա հիմնված և դիմացինի սոսկ արտաքինից ստացվող պատկերի վրա կառուցված հրապուրանքի հետ - սրանք շատ տարբեր բաներ են:

    Դրա համար ես ավելի շուտ չեմ հասկանում այն մարդկանց, որ կարող են մի քանի տարի ծանոթ լինեն մեկի հետ ու հետո տեսնես, որ նրանք ասում են, որ սիրում են իրար կամ սեր է առաջացել. ես այսպես եմ կարծում. սեր առաջանում է հենց առաջին հայացքից, իսկ հետագա նման կառուցված սերերն զուտ հոգեկան կամ ֆիզիկական հաշվարկի կամ խթանման շնորհիվ առաջացած մի կապ է, որին կարելի է տարբեր անուններ տալ, բայց ոչ սեր...

    Կյանքի կեսերի, զույգերի միջև իսկական Սերը՝ դա սրտերի ու հոգիների կապն է ու չի կառուցվում կամ առաջացվում ինչ որ կերպ. այդ հարազատության զգացումը կամ կա կամ չկա... խոսքս իսկական ու կեղծ սերերի մասին է...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին համբույր
    Հեղինակ՝ netspider, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 207
    Վերջինը: 09.04.2019, 01:00
  2. Առաջին քայլեր
    Հեղինակ՝ Ադրաստեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.05.2013, 16:10
  3. Մեր առաջին ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 23.11.2011, 02:56
  4. Առաջին քայլերը PHP-ում
    Հեղինակ՝ Wisper, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 113
    Վերջինը: 07.07.2011, 22:17
  5. Առաջին համբույր
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.10.2008, 17:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •