Հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքը այս թեմայի վերաբերյալ:
Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:
Հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքը այս թեմայի վերաբերյալ:
Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:
Shall i smile becouse we r friends or cry becouse we can't be anything more
Ես հավատում եմ առաջին հայացքից սիրոն, քանի որ անձամբ առիթ ունեցել եմ այդպես սիրահարվելու։![]()
Կարող եմ ասել, որ այս հարցում միայն արտաքինը չէ, որ դեր է խաղում, քանի որ արտաքինի միջոցով հիմնականում գոնե որոշ չափով դրսևորվում է նաև տվյալ մարդու ներքինը։
Ընդհանրապես կարծում եմ, որ առաջին հայացքից սիրահարվելը շատ հեշտ է ու բավականին տարածված երևույթ է, այլ հարց է՝ հետագայում այդ սիրահարվածությունը սիրո կվերաճի թե կմարի։ Հաճախ է լինում, որ սիրահարվում են արտաքինին՝ նաև պատկերացնելով տվյալ մարդու ներքինը, բայց ավելի մոտիկից ծանոթանալուց հետո պարզվում է, որ նրա իրական կերպարը չի համապատասխանում իրենց սկզբնական պատկերացումներին։
Ուղղակի այդ դեպքում երևի ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե առաջին հայացքից սիրո, այլ սիրահարվածության մասին։
Հ.Գ. Մինչև առաջին հայացքից սիրահարվելը ես էլ չէի հավատում այդ երևույթին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
1.Սեր առաջին հայացքից.....հմմմմմ![]()
Գիտե՞ք, ընդհանրապես, լսելով կամ արտաբերելով այս ԳԵՐչքնաղ արտահայըությունը,ակամայից պատկերացնում են արտաքինը, ռոմանտիկ ,անկեղծ աչքերը, նկատի ունենալով սեփական իդեալը, ու չնայելով ավելի խորը ,խափնվում են ճակատագրին![]()
2.Սեր առաջին հայացքից......![]()
Իրականում դա համարյա կապ չունի արտաքինի հետ: Մարդկային բնույթում կա մի գիծ, որ բավական զարգացած , բայց այնուամենայնիվ այնքան էլ կիրառելի չէ:
Խոսքս մարդուն առաջին հայացքից ճանաչելու, նրա հոգու խորքը թափանցելու ունակության մասին է: Իրականում կարելի է մարդու մասին մեկ ՝ առաջին հայացքով կազմել ամենաճիշտ կարծիքը...
Հետևություն ----------------->«ՍԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ» հաճելի իրականություն է![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Սեփական կաշվիս վրա չեմ զգացել=> չեմ հավատում, բայց հնարավոր է, որ հետո կարծիքս փոխեմ…
Չեմ հավատում, որ նման բան կարող է լինել…
Մեր օրերում ճիշտ է, մի քիչ դժվար է, բայց բացառված չի, նույնիսկ տարածված է...![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Կարծում եմ դա համակրանք է ու ոչ թե սեր առաջին հայացքից:Harganq_U_Pativ-ի խոսքերից
Չէի ասիCassiopeia-ի խոսքերից
![]()
Մեկը մյուսից տարբերելը, իմ կարծիքով, այնքան էլ դժվար չէ![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Ես համամիտ եմ Uluana-յի հետ, որ սեր առաջին հայացքից արտահայտությունը սխալ է, պետք է լինի"սիրահարվածություն առաջին հայացքից":
Սիրահարվում են մարդու առավելություններին, իսկ սիրում են թերությունները… Դժվար թե առաջին հայացքից սիրեն թերությունները: Հնարավոր է գրավչության առկայությունը, բայց սեր՝ չեմ կարծում…
Սիրել թերությունները՞:Cassiopeia-ի խոսքերից
Չեք գտնու՞մ որ անիմաստ արտահայտություն է:
Թերությունները կարելի է շտկել, առավելագույնը՝ հարգել, բայց սիրել..........չգիտեմ, չի տեղավորվում....
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Երբ սիրում ես, պարզապես սիրում ես այդ թերություններով հանդերձ… Իսկ սիրահարված լինելու դեպքում դա չես նկատում…Harganq_U_Pativ-ի խոսքերից
Ի դեպ, ֆրումը այդպիսի բաժին ունի - սեր թե սիրահարվածություն…
Կարող ես այնտեղ փնտրել ու ինքդ էլ տեղադրել այդ ամենի մասին քո պատկերացումների բացատրությունը:
Մերսի տեղյակ պահելու համարCassiopeia-ի խոսքերից
Հետաքրքիր թեմա է...
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Ես համամիտ եմ ուղակի այնքան էլ լավ չի հնչում "սիրահարվածություն առաջին հայացքից" արտահայտությունը:Cassiopeia-ի խոսքերից
Shall i smile becouse we r friends or cry becouse we can't be anything more
Առաջին հայացքից սեր չի լինում: Լինում է համակրանք հրապուրանք, սիրահարվածություն ... Սերը ծնվում է նշվածներից հետո, երբ այդ բոլոր զգացմունքները ( բազմակետերի հետ ներառյալ) միանում են հասունանում ու վերածվում սիրո: Դա իմ խորին համոզմունքն է , ինքս էլ էտ բոլոր էտապները բարեբախտաբար գիտակցելով եմ անցել
Ի դեպ "առաջին հայացքի սերերը" սովորաբար ավարտվում է նրանով , որ մի գեղեցիկ օր հանկարծակի հասկանում են, որ սերը կույր է եղել, կամ իրենց խելքն են կերել, կամ էլ պարզապես չեն սիրել, բայց նոր են հասկացել , որ չեն սիրել...
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 27.10.2006, 22:34:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ինձ հետ երբեկ նման բան չի պատահել ու դա է պատճարը որ համամիտ չեմ:
Բայց պատահել է որ սկսել եմ ուշադրուտյուն դարցնեմ մեկի վրա քանի որ ինձ դուր է եկել նրա "շարժ ու ձևը" կամ բնավորության որևէ գիծ: Միթե ասելով "Սեր առաջին հայացքից" ինկատի ունեն հենց այդ երևույթը:
Shall i smile becouse we r friends or cry becouse we can't be anything more
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ