Ես հավատում եմ առաջին հայացքից սիրոն, քանի որ անձամբ առիթ ունեցել եմ այդպես սիրահարվելու։![]()
Կարող եմ ասել, որ այս հարցում միայն արտաքինը չէ, որ դեր է խաղում, քանի որ արտաքինի միջոցով հիմնականում գոնե որոշ չափով դրսևորվում է նաև տվյալ մարդու ներքինը։
Ընդհանրապես կարծում եմ, որ առաջին հայացքից սիրահարվելը շատ հեշտ է ու բավականին տարածված երևույթ է, այլ հարց է՝ հետագայում այդ սիրահարվածությունը սիրո կվերաճի թե կմարի։ Հաճախ է լինում, որ սիրահարվում են արտաքինին՝ նաև պատկերացնելով տվյալ մարդու ներքինը, բայց ավելի մոտիկից ծանոթանալուց հետո պարզվում է, որ նրա իրական կերպարը չի համապատասխանում իրենց սկզբնական պատկերացումներին։
Ուղղակի այդ դեպքում երևի ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե առաջին հայացքից սիրո, այլ սիրահարվածության մասին։
Հ.Գ. Մինչև առաջին հայացքից սիրահարվելը ես էլ չէի հավատում այդ երևույթին։
Էջանիշներ