User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Սեր առաջին հայացքի՞ց

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2006
    Հասցե
    mer tan@
    Տարիք
    35
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեր առաջին հայացքի՞ց

    Հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքը այս թեմայի վերաբերյալ:

    Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:
    Shall i smile becouse we r friends or cry becouse we can't be anything more

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Ես հավատում եմ առաջին հայացքից սիրոն, քանի որ անձամբ առիթ ունեցել եմ այդպես սիրահարվելու։

    Կարող եմ ասել, որ այս հարցում միայն արտաքինը չէ, որ դեր է խաղում, քանի որ արտաքինի միջոցով հիմնականում գոնե որոշ չափով դրսևորվում է նաև տվյալ մարդու ներքինը։

    Ընդհանրապես կարծում եմ, որ առաջին հայացքից սիրահարվելը շատ հեշտ է ու բավականին տարածված երևույթ է, այլ հարց է՝ հետագայում այդ սիրահարվածությունը սիրո կվերաճի թե կմարի։ Հաճախ է լինում, որ սիրահարվում են արտաքինին՝ նաև պատկերացնելով տվյալ մարդու ներքինը, բայց ավելի մոտիկից ծանոթանալուց հետո պարզվում է, որ նրա իրական կերպարը չի համապատասխանում իրենց սկզբնական պատկերացումներին։

    Ուղղակի այդ դեպքում երևի ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե առաջին հայացքից սիրո, այլ սիրահարվածության մասին։

    Հ.Գ. Մինչև առաջին հայացքից սիրահարվելը ես էլ չէի հավատում այդ երևույթին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Սեր առաջին հայացքի՞ց

    1.Սեր առաջին հայացքից.....հմմմմմ
    Գիտե՞ք, ընդհանրապես, լսելով կամ արտաբերելով այս ԳԵՐչքնաղ արտահայըությունը,ակամայից պատկերացնում են արտաքինը, ռոմանտիկ ,անկեղծ աչքերը, նկատի ունենալով սեփական իդեալը, ու չնայելով ավելի խորը ,խափնվում են ճակատագրին
    2.Սեր առաջին հայացքից......
    Իրականում դա համարյա կապ չունի արտաքինի հետ: Մարդկային բնույթում կա մի գիծ, որ բավական զարգացած , բայց այնուամենայնիվ այնքան էլ կիրառելի չէ:
    Խոսքս մարդուն առաջին հայացքից ճանաչելու, նրա հոգու խորքը թափանցելու ունակության մասին է: Իրականում կարելի է մարդու մասին մեկ ՝ առաջին հայացքով կազմել ամենաճիշտ կարծիքը...

    Հետևություն ----------------->«ՍԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ» հաճելի իրականություն է
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  4. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Սեփական կաշվիս վրա չեմ զգացել=> չեմ հավատում, բայց հնարավոր է, որ հետո կարծիքս փոխեմ…

  5. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Չեմ հավատում, որ նման բան կարող է լինել…

  6. #6
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեր օրերում ճիշտ է, մի քիչ դժվար է, բայց բացառված չի, նույնիսկ տարածված է...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2006
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեջբերում Juventus-ի խոսքերից
    Հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքը այս թեմայի վերաբերյալ:
    Ես այնքան էլ համամիտ չեմ քանի որ ինձ համար արտաքինը երկրորդական դեր է խաղում:

  8. #8
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Բայց ինչեք կարծում հնարավոր չի՞ մարդուն մեկ հայացքից ճանաչել…
    Լինում են չէ՞ դեպքեր, ու բավական շատ:
    Ու եթե մարդուն պիտի ճանաչես որ սիրես, ուրեմն ստացվեց ,որ ճանաչեցիր առաջին հայացքից մնաց սիրելը չէ՞:
    Կարելի՞ է ենթադրել , որ դարձավ սեր առաջին հայացքից
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  9. #9
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Հնարավոր է գոյություն ունի, բայց ոչ սեր, չգիտեմ ինչ, բայց ոչ սեր: իմ կարծիքով սերը հիմնված չէ միայն արտաքին տեսքի վրա: Իսկ արաջին հայացքից ներքինը չի երևում, հետևաբար սերը ծնվում է ժամանակի ընթացքում, դա իմ կարծիքն է: Ես չեմ հավատում սիրուն առաջին հայացքից:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Բայց ինչեք կարծում հնարավոր չի՞ մարդուն մեկ հայացքից ճանաչել…
    Լինում են չէ՞ դեպքեր, ու բավական շատ:
    Ու եթե մարդուն պիտի ճանաչես որ սիրես, ուրեմն ստացվեց ,որ ճանաչեցիր առաջին հայացքից մնաց սիրելը չէ՞:
    Կարելի՞ է ենթադրել , որ դարձավ սեր առաջին հայացքից
    Ինձ մոտ հենց այդպես էլ եղել է։ Առաջին անգամ հանդիպելով մարդուն՝ նրա մեջ տեսել եմ նաև ներքինը և սիրահարվել ոչ թե արտաքինին, այլ նրա կերպարին ամբողջությամբ։ Հասկանու՞մ եք, տվյալ դեպքում ոչ թե տեսնում ես մարդու ամեն մի հատկանիշն առանձին-առանձին, այլ ուղղակի զգում ես նրա ընդհանուր կերպարը, աուրան։ Հետագայում, ավելի մոտիկից ճանաչելով այդ մարդուն, ես համոզվել եմ, որ իմ սկզբնական պատկերացումները լրիվ ճիշտ էին. նա հենց այնպիսին էր, ինչպիսին ես նրան տեսել ու ընկալել էի առաջին հայացքից։

    Հասկանալի է, որ միշտ չի կարող այդպես լինել, ավելի հաճախ մարդիկ հետագայում հիասթափվում են՝ հասկանալով, որ առաջին հայացքը խաբուսիկ էր կամ, համենայնդեպս, բավական չէր մարդուն ճանաչելու և սիրելու համար։

    Այնուամենայնիվ, նորից եմ ասում, կարծում եմ, այդ երևույթն ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե սեր, այլ սիրահարվածություն առաջին հայացքից, որովհետև սերը հետո է գալիս կամ էլ չի գալիս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2006
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Ես կարծում եմ, որ հնարավոր է սեր առաջին հայացքից, քանի որ մի պարզ պատճառ կա.
    ես գիտեմ նման դեպք:

  12. #12
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Լավ ես էլ գրեմ: Ես կարծում եմ, որ սեր առաջին հայացքից չկա:Կա համակրանք ու նույնիսկ սիրահարվածություն չի կարելի ասել:

  13. #13
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Այ՛ո, գոյություն ունի, գո՛յություն ունի սեր, գո՛յություն ունի հենց առաջին հայացքից: Եվ երբեմն նրանից չի փրկի անգամ երկրորդ հայացքը:

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Մեջբերում Juventus-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեր առաջին հայացքի՞ց:


    Որ խնդրեմ ինձել ցույց կտաք ՞:

  15. #15
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սեր առաջին հայացքի՞ց

    Ավ. Իսահակյանի <<Հավերժություն>> արձակ բանաստեղծությունում այս հարցի պատասխանը կա. բանն այն է, որ խոսելով սեր առաջին հայացքի մասին չպետք է սխալ պատկերացնել, թե առաջին հայացքը նկատի ունեն աչքերի տեսած մարդու արտաքինը ու դրա հիման վրա առաջացած զգացմունքը՝ սերը. ոչ, սեր առաջին հայացքից կարող է առաջանա, եթե մարդ տեսնում է սրտի աչքերով դիմացինի արտաքինի մեջ նրան վաղուց ծանոթ մի հարազատ հոգու ու պետք էլ չի իրար նոր ծանոթանալ, հասկանալ. նրանց սրտերը, հոգիները զգում են ու հասկանում իրար, առաջին իսկ պահից զգալով մի հոգեկան ջերմություն, որ գալիս է նույնիսկ առանց դեռ որևէ մի բառ ասելու ու փոխանակելու այդ մարդու հետ՝ ուղղակի նրա հոգուց, աուրայից... նրանք առաջին իսկ ակնթարթից գտնում ու հասկանում են իրար այնքան լավ, որ ակներև է դառնում, որ եթե այդ հոգիներն իրար ծանոթ չլինեին այդպես լավ ու հեշտ չէին կարող միանգամից միմյանց հասկանալ: Ասածս չպետք է շփոթել հաճախ տեղի ունեցող զուտ արտաքին աչքերի վրա հիմնված և դիմացինի սոսկ արտաքինից ստացվող պատկերի վրա կառուցված հրապուրանքի հետ - սրանք շատ տարբեր բաներ են:

    Դրա համար ես ավելի շուտ չեմ հասկանում այն մարդկանց, որ կարող են մի քանի տարի ծանոթ լինեն մեկի հետ ու հետո տեսնես, որ նրանք ասում են, որ սիրում են իրար կամ սեր է առաջացել. ես այսպես եմ կարծում. սեր առաջանում է հենց առաջին հայացքից, իսկ հետագա նման կառուցված սերերն զուտ հոգեկան կամ ֆիզիկական հաշվարկի կամ խթանման շնորհիվ առաջացած մի կապ է, որին կարելի է տարբեր անուններ տալ, բայց ոչ սեր...

    Կյանքի կեսերի, զույգերի միջև իսկական Սերը՝ դա սրտերի ու հոգիների կապն է ու չի կառուցվում կամ առաջացվում ինչ որ կերպ. այդ հարազատության զգացումը կամ կա կամ չկա... խոսքս իսկական ու կեղծ սերերի մասին է...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին համբույր
    Հեղինակ՝ netspider, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 207
    Վերջինը: 09.04.2019, 01:00
  2. Առաջին քայլեր
    Հեղինակ՝ Ադրաստեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.05.2013, 16:10
  3. Մեր առաջին ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 23.11.2011, 02:56
  4. Առաջին քայլերը PHP-ում
    Հեղինակ՝ Wisper, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 113
    Վերջինը: 07.07.2011, 22:17
  5. Առաջին համբույր
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.10.2008, 17:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •