User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

  1. #16
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ու գիտես, չէ՞, թե ինչքա~ն երանի եմ տալիս քեզ
    մյուս տարի իր մոտ դաս ունենալու ե՞ք... եթե հա, անպայման կհարմարացնեմ, կթաքնվեմ քո ետևում ու կլսե~մ...

    մի մարդ, ում նույնպես ես շատ եմ հարգում իր քաղաքացիական հայացքների ու լուրջ մասնագետ լինելու համար, մի անգամ ասաց` Խզմալյանը նրբագույն մարդ է... էդ ժամանակ դեռ կարգին չէի տեսել-լսել Խզմալյանին ու նրա ֆիլմերը... հիմա իսկապես հասկանում եմ, որ Խզմալյանը հազվագյուտ նրբությամբ ու խորությամբ է ընկալում աշխարհն ու երևույթները, ինչի շնորհիվ էլ կարողանում է էդպես ճիշտ ու ըմբռնելի վերլուծել ու ներկայացնել դրանք... ախր խոսելիս էլ` ձայնը, շարժումները, հայացքը էնքան հանգիստ են, էնքան նուրբ, էնքան հաստատ... ու ինչքա~ն լայն է մտքերի ընդգրկումը, անկախ խոսակցության թեմայից...
    միշտ նրան հիշում եմ Սեֆիլյանի շապիկով, նուրբ շարֆով, կեպիատիպ գլխարկով, վրան էլ` Չէ Գևարայի значок

    հարցազրույցը լավն է, դժվար է Խզմալյանի պես մարդկանց հետ զրուցել նույն մթնոլորտում, նույն տեսակի մեջ տալ հարցերը... թեև վերջում շատ էին շեղվել թեմայից, ինձ շատ դուր եկավ հարկադրված սրիկա բանտապահների, ոստիկանների մասին հատվածը...
    Մի բան էլ ասեմ, իր հետ հարղազրույցում պետք ա լավ պատրաստված լինել, թե չէ էս լրագրողի օրին կընկնենք։ լօլ
    ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏՏՏՏՏՏՏՏ եմ սիրում ԽԶԶԶՄՄՄՄՄՄՈՈՈՈՈՈՈՅԻԻԻՍՍՍ։Սեդ ջան, մեկ էլ մոռացար բուդդիստական զեղումները, իմ նման ա, չինական հիերոգլիֆներն անպակաս են։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  2. #17
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Սա էլ Խզմոյիս նկարներից։
    Ինչ լավն ա չէ։ Թիֆլիս գնալիս։ Լոռում է, հարազատ հողում։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  3. #18
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Էս էլ մենք՝ Խզմալյանի սաները Թիֆլիսում։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  4. #19
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Գժուկ դու որտե՞ղ ես սովորում, որ Խզմալյանը քեզ դաս է տալիս։
    Հ.Գ. Երանի քեզ։

  5. #20
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում Գժուկ!!-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ մենք՝ Խզմալյանի սաները Թիֆլիսում։
    լա~վ նկար ա, լավն եք
    Լույս, Խզմալյանին ասեք, թող համոզի, Փելեշյանը գա, էլի~

    ախր... պատահական չի, որ էդպիսի Մեծությունը Խզմալյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #21
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    լա~վ նկար ա, լավն եք
    Լույս, Խզմալյանին ասեք, թող համոզի, Փելեշյանը գա, էլի~

    ախր... պատահական չի, որ էդպիսի Մեծությունը Խզմալյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է...
    Սեդ ջան ինքը կարծեմ ասել էր, որ գալու ա Փելեշը։ Հա, հաստատ եմ հիշում։

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Գժուկ դու որտե՞ղ ես սովորում, որ Խզմալյանը քեզ դաս է տալիս։
    Հ.Գ. Երանի քեզ։
    Դե ես ԵՊՀ-ի Ժուռ ֆակի ուսանող եմ, ինքը համ մեզ մոտ է դասավանդում, համ էլ Ինտերնյուսի ծրագրով, երբ գնացինք Թիֆլիս, մեր ռեժիսոր-լեկտորն էր։ Հրաշք մարդ է։
    Ես երբ հարցազրույց տեսնեմ նորից տպագրվի, այս թեմայում պարտադիր կդնեմ։

    Ավելացվել է 18 րոպե անց
    Ժողովուրդ, հենց նոր մի քանի բան պրպտեցի ինետից Խզմալյանի մասին։

    ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ

    Ծնվել է 1963-ին Երեւանում: Ավարտել է Մոսկվայի Բարձրագույն կինոռեժիսորական կուրսերը 1991 թ.: Հեղինակն է երեք խաղարկային եւ տաս վավերագրական ֆիլմերի, որոնք ստացել են մրցանակներ Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինակի միջազգային կինոփառատոններում:

    NO PASARAN!
    •Ուզում եմ ձեր թերթի միջոցով արտահայտել զարմանքս ու տագնապը, որով դիտեցի վերջերս «Կենտրոն» հեռուստաալիքով «Ուրվագիծ» հաղորդաշարի այն թողարկումը, ուր Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ներկայացող ոմն Վ. Բաբայան հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքակիրթ աշխարհում վաղուց որակվում են որպես սովորական ֆաշիզմ: Մի կողմ թողնելով մարտի 1-ի ողբերգության մասին երիտասարդ գործչի հասուն ցինիզմով լցված դատողությունները, չեմ կարող հետեւել հաղորդավար Պետրոս Ղազարյանի օրինակին եւ անտեսել Բաբայանի վեհատես պերճախոսության գոհարները՝ «հրեական խաղերի», «թուրք-ամերիկյան դավանանքի» եւ նման այլ էժանագին գլուխգործոցների շարքից, որ մեզանում միշտ հանդես են գալիս այն պահերին, երբ պետք է քողարկել սեփական սխալներն ու ապիկարությունը: Եթե Բաբայանն այնքան է արհամարհում հայ ժողովրդին, որ հարյուր հազարների հասնող բողոքարարների համարում է օտարերկրյա գործակալներ կամ նրանց խամաճիկներ, դժվար է նրանից ակնկալել հարգանք այլ ազգերի նկատմամբ: Սակայն որքան նողկալի է հնչում նման քարանձավային ու գավառական շովինիզմը եղեռն ապրած ու աշխարհի ցանկացած անկյունում ապաստան գտած հայ ազգի ներկայացուցչի շուրթերից:
    Արդյո՞ք չմոռացավ Բաբայանը նշել իր «դիմակազերծումների» ցուցակում ազգությամբ հրեա ԱՄՆ դեսպան Մորգենթաուին, որի հովանավորությամբ հազարավոր հայ մանուկներ ցեղասպանությունից փրկվեցին ամերիկյան որբանոցներում: Կամ՝ նույնպես հրեա Արմին Վեգներին, որի լուսանկարները դարձան Հայոց եղեռնի գրեթե միակ տեսանելի ապացույցը:
    Պատերազմի տարիներին աշխատելով Արցախում որպես «Ա1»-ի եւ «Վեստիի» հեռուստալրագրող, ես չեմ տեսել ազատամարտիկների շրջանում այնպիսի ազգայնամոլություն ու ատելություն հակառակորդի հանդեպ, որն այսօր հանդես են բերում անգամ սեփական համաքաղաքացիների վերաբերյալ՝ վառոդի հոտին անծանոթ որոշ «երիտհայեր»: Սրանք նույնքան հեռու ու օտար են մեր երիտասարդությանը, որքան այս նույն կուշտ ու ցինիկ կեցվածքով 1980-ականների «կոմսոմոլի» ջահել առաջնորդ-դուրսպրծուկները՝ արցախյան ազատամարտիկներ տված մեր սերնդին: Այսօր իշխանության հասնելու համար «երիտհայերի» այս տեսակը կոմսոմոլից արագ վերածվեց «Հիտլերյուգենդի», հագնելով մոլի ազգայնականների դիմակները: Նրանցից ոչ մեկը չի հիշել ազգային արժանապատվության մասին՝ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար: Մինչդեռ Հրանտ Դինքի հուղարկավորության բազմահազարանոց ցույցի եկած թուրքերը, որոնք Ստամբուլում կրում էին «Ես հայ եմ» կարգախոսը, իրական ազգամիջյան համերաշխության ու ժողովրդավարության դաս էին տվել, որին, իհարկե, անհաղորդ մնացին մեր «երիտհայերը»:
    Ոչ ոք իրավունք ու մենաշնորհ չունի խոսելու հայ երիտասարդության անունից: Այսօր, Չե Գեւառայի ծննդյան տարեդարձին ուզում եմ կոչով դիմել մեր երիտասարդներին՝ ֆաշիզմը չի անցնի Հայաստանում: Ինչպես ասում էին Իսպանիան ֆաշիստներից պաշտպանող ինտերբրիգադների կամավորները՝ No Pasaran!
    •ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ ռեժիսոր

    Ավելացվել է 19 րոպե անց
    ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ. «ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԻՏԻ ՓՈԽԱՐԻՆԻ ԳԵՏԻՑ ԳԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
    •«Հույս ունեմ, որ սա կսթափեցնի այն մարդկանց, ովքեր կդիտեն ֆիլմը: Ես հույս ունեմ, որ այս ֆիլմը կցուցադրվի հեռուստատեսությամբ, ի տարբերություն իմ այլ ֆիլմերի, որոնք չեն ցուցադրվում»,- այսօր «Արաքսից` Կուր, Արցախից` Ջավախք» իր վավերագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասաց ռեժիսոր Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆԸ: «Կա շշնջալու ժամանակ և ճչալու ժամանակ, կա պաստառի ժամանակ և ջրաներկի ժամանակ. սա պաստառ է, սա ճչալու փորձ է»,- այսպես բնորոշեց իր հերթական ֆիլմը ռեժիսորը:
    Տ. Խզմալյանի 12-րդ վավերագրական ֆիլմը նպատակ ունի սթափեցնել հասարակությանը, զգուշացնել, որ Ջավախքում էլ կարող է կրկնվել նույնը, ինչ եղավ տարիներ առաջ Արցախում: Ֆիլմում ասվում է, որ չնայած Արցախը 20-րդ դարավերջում ազատագրվեց, Ջավախքը 21-րդ դարի սկզբին կանգնած է պատմական ընտրության առաջ. «կամ նա կրկնելու է Նախիջևանի ճակատագիրը` ավարտելով հազարամյակների փառահեղ պատմությունը` իբրև հայոց ազգի ու մշակույթի հյուսիսային ամրոց` անպաշտպան թողնելով երկրի սիրտը, կամ էլ նա ընտրելու է արցախյան սխրանքների ու փառքի ճանապարհը»: Այդ դեպքում, համաձայն ռեժիսորի, կկատարվի մեր նախնիների պատգամն ու կպահպանվի հայոց պետությունը Արաքսից մինչև Կուր:
    «Դյուցազնական ծովից ծով Հայաստան պատկերացումը, իմ կարծիքով, վաղուց արդեն պետք է փոխարինվի ավելի իրատես և վաղուց արդեն ձևավորված գաղափարով` գետից գետ Հայաստանի: Հայաստանն ունի իր բնական սահմանները, և մինչև մենք որպես ազգ չհասկանանք մեր ոչ միայն աշխարհագրական, այլև բնական ազգագրական, մշակութային, հոգեբանական սահմանները, մենք չենք լուծի այն խնդիրները, որի համար մարտնչել են մեր նախնիները, մեր եղբայրները»,- ֆիլմի ցուցադրությունից հետո իր ասելիքն ամփոփեց ռեժիսորը:
    Վերջին խմբագրող՝ Moon: 05.07.2008, 20:40: Պատճառ: Գրառման ավելացում
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  7. #22
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Այս ուսումնական տարին, ինչ սկսել է այլևս ո՜չ Խզմալյանին ենք տեսնում համալսարանում, ո՜չ էլ Էդիկ Բաղդասարյանին։ Շատերն են ցանկանում իմանալ նրանց՝ համալսարանից հեռացման պատճառը։ Նոր նայեցի, Ա1+-ը հետևյալն է պարզել, ճիշտ է նյութը թարմ չէ, դրա համար կներեք։

    ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՈԽՎԵԼ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

    Վերջերս մամուլում հրապարակումների` ԵՊՀ-ում աշխատող դասախոսներ Վահան Փափազյանը, Տիգրան Հակոբյանը, Էդիկ Բաղդասարյանը եւ Տիգրան Խզմալյանը հեռացվել են աշխատանքից ընդդիմադիր հայացքներ ունենալու պատճառով:

    ԵՊՀ լրատվության բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ նրանք այս տարի ԵՊՀ-ում չեն աշխատելու, քանի որ ֆակուլտետների ուսումնական ծրագրերում փոփոխություններ են եղել: Ըստ նրա` նրանք եղել են հրավիրված դասախոսներ, Վահան Փափազյանն ու Տիգրան Հակոբյանը համագործակցել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ամբիոնի, իսկ Էդիկ Բաղդասարյանն ու Տիգրան Խզմալյանը` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ:

    Հակառակ սրա` Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց, թե Տիգրան Հակոբյանը իրենց ամբիոնի հետ երբեւէ չի աշխատել: Էդիկ Զոհրաբյանը նաեւ հրաժարվեց մեկնաբանել Վահան Փափազյանի հետ այս ուսումնական տարում պայմանագիր չկնքելու պատճառները:

    Իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ՚Ա1+ՙ-ին պարզաբանեց, որ Տիգրան Խզմալյանի դասավանդած ՚Վավերագրական կինոՙ առարկան այս տարի վերափոխվել է Կինոյի պատմության եւ տեսության, որը կդասավանդի մեկ այլ մասնագետ: ՚Բացի այդ Տիգրան Խզմալյանն ինքն է զանգահարել եւ ասել, որ իրեն այս տարի դասաժամ չտանք, քանի որ զբաղված էՙ,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

    Նաղաշ Մարտիրոսյանն ՚Ա1+ՙ-ին ցույց տվեց ուսումնական պլանը, որտեղ նշված էր, որ Էդիկ Բաղդասարյանը դասավանդելու է 3-րդ եւ 4-րդ կուրսերում: ՚Պարզապես ուսումնական պլանով այնպես է ստացվել, որ նա այս տարի մեր ուսանողներին չի դասավանդելու, բայց սա քաղաքական հայացնքների հետ կապ չունիՙ,- պնդում է Նաղաշ Մարտիրոսյանը: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ Էդիկ Բաղդասարյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրուցյում հաստատեցին ֆակուլտետի դեկանի խոսքերը:

    Ի դեպ, այս տարի ժուռնալիստիկայի ֆակուլտետում չի դասավանդելու նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  8. #23
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Ներկայացնում եմ ֆիլմի ամբողջ տեքստը մասնակի հատվածների տեղափոխությանբ հեղինակաին ավելի լավ հասկանալու համար:Սա շատ սեղմ մեկնաբանություն է և ընդհամենը երկու հարթության վրա և բավականին հպանցիկ և ընդհանրական:

    Առաջին շինությունը մարդկային պատմության մեջ,որը հիշատակված է աստվա ծաշնչում, բաբելոնյան աշտարակն է :Ահա ինչպես են այնտեղ նկարագրված սույն կառույցի միջոցներն ու նպատակը:
    «Եվ ասասցին մի միանց ,աղյուսներ պատրաստենք ու կրակով թրծենք և կառու ցենք մեզ համար մի քաղաք ու աշտարակ մինչև երկինքը և փառաբանենք մեր անունը մինչև որ սփռվեբք աշխարհով մեկ»:


    Այսպիսով սա էր նպատակը երկինք հասնող աշտարակի կառուցումը և սեփական անունների հավերժացումը:


    Ինչպես հայտնի է բաբելոնյան աշտարակը մնաց անավարտ քանի որ աստվածը խառնեց մարդկանց լեզուներն ու շինարարներ սկսեցին մի միանց չհասկանալ:

    Հեղինակը հենց սկզբից շեշտում է ,բաբելոնցիների Ստալինի և մեր ՝հայ ժողովրդի ճղճիմ նպատակները ընդհամենը հավերժացնել սեփական անունները

    Մովսես Խորենացին հայոց պատմությունում մեջ բերում է ասորի հեղինակ Մար Աբաս Կատինայի պատմվածքը բաբելոննյան մայրաքաղաք Նինվեյի արքայական գրադարանում պահվող քաղդեական աղբյուրներից այնտեղ նկարագրված են աշ խարհի ստեղծումը ջրհեղեղը ու Քսիտուսրոսի փրկարար տապանը ում բիբիլիա կան հրեա հեղինակաները վերանվանել են Նոյ:
    Այնտեղ հայ ազգի առաջացումը վերագրվում է թ.ա. 23 դարին, երբ Հաբեթի թոռ ու Թարգամի որդի Հայկը իր ցեղը դուրս բերեց Բաբելոնից ու տարավ Արարատյան երկիր դա առասպելական աշտարակի կառուցման ամենա թեժ պահին էր:

    Հայկը դավաճանաբար աշխարհի կառույցից հեռացավ

    ինչ որ պատճառով բաբելոնի Բել Նիմրոդ արքան շատ ցավագին ընդունեց հայերի փախուստը ու սկսեց մեծ զորքով հետապնդել նրանց:

    Հայերը ոչ միայն դավաճանեցին այլ Մովսեսի պես փախան

    Ք.Ա. 2107 թ.Վանա լճի ափին տեղի ունեցած ճակատամարտում Հայկը Բելին սպա նեց, արքային կորցրած բաբելոնյան բանակը կազմալուծվեց ,իսկ հետո ինչպես հայտնի է քանդվեց նաև անավարտ մնացաց բաբելոնյան աշատա րակը:

    Աստված օգնում էր Հայերին

    Սակայն ինչ առնչություն ունի այս ամենը երևանի օպորայի շենքի հետ եկեք հարց տանք այդ ինչու էր Բելը այդքան ջանում Հայկի համառ ցեղը վերադարձնել Բաբելոն հանուն, դրա անգամ զորքով եկավ Արարարտայն երկիր թողնելով իր կյանքի կարևորագույն գործը, աշտարակի կառուցումը, պատասխանը հենց ինքը աշտարակն է:

    Դավաճանությունից բացի հեղինակը այլ բանել է փնտրում

    բանն այն է, որ Թարգամի զավակ Հայկի ժողովուրդը Բաբելոնում կատարում էր թարգմանիչների կարևորագույն աշխատանքը, որի անվանումը առայսօր հայերենում պահպանել է այդ հնգույն գաղտնիքը ուստի և Հայկը իր ազգի հետ հրաժարվեց ծառաել անաստված արքային,շինարարությունը կանգ առավ իսկ Բելի մահից հետո աշտարակը ընդհանրապես փլվեց:

    Ֆանտաստիկ հայտնագործում, մենք պատշար ել չենք այլ ընդհամենը թարգմանիչ ենք սա է մեր առաքելությունը

    Հետ այսու բոլոր մարդկային շինությունները եգիպտական բուրգերից մինչև ամերկ յան երկնաքերերը անխուսափելիորեն հիշեցնում և վաղ թե ուշ կրկնորինակում էին այս առաջինի՝ բաբելոնյան աշտարակի ճալատագիրը:

    քանի որ դավաճանութուն կա

    16 –րդ դարի կեսին ֆլո մանդացի նկարիչ Պիթեր Բռեյգելը նույն բովանդակութ յամբ երեք նկար էր ստեղծել:Բաբելոնյան աշտարակի վերևում Բռեյգելը պատկերել էր մի անավարտ շինություն որը զարմանալիօրեն հիշեցնում էր այսօրվա հայոց մայրաքաղաքի ամենա հայտնի շենքնը՝ երևանյան օպեռան:

    Սա արդեն հեղինակի պրպտըւմների արդյունքն է որը ևս մեկ անգամ հաստատում է որ օպեռան բաբելոնի մասն է կազմում:
    Երևանյան օպեռայի կառուցումը սկսվեց 30 թվականին ճարտարապետ Ալ Թաման յանի նախագծով, նրա ստեղծած ժողովրդական տունը իր միջավայրով ճակատա գրի բերումով թե բիբիլիական մարգարեությանբ դարձավ հայ ժողովրդի կարևո րագույն ժամանակաշրջանի կյանքի, պատմության կերտման թատերաբեմ, կատա րելիության ձգտման անվերջ ոլորապտույտներով դեպի անսահմանություն մի ուղե կցող որի շուրջը ժամանակը հուսում է անանսելի արագությամբ, սա միջավայր է որը ինքն է կանխորոշում պատմությունը, միջավայր ճարտարապետությունից դուրս, միջավայրեր որոնք կազմավորվում են ժամանակի թելադրանքով և մարգա րեների միջամտությամբ պարտադրում են մարդկանց կենսակերպ կապում են իրենց դարերով, պատերազմ, արհավիրք ,էկոլոգիա, քաղաքաշինություն, կրոն մշակույթ ոչ մի ուժ, չի կարող տարանջատել նրանց միմիանցից , քանզի դա մարգարեների կողմից կանխորոշված էր:

    Հայ շինարի ձեռքի կարարած աշխատանքը պետք է կործանվի քանի որ «մարգարեների կողմից կանխորոշված էր»

    1930թ-ին շինարարության թեժ պահին միջամտեց ինքը՝ Ստալինը,որը բոլոր մեծ բռնակալների նման սիրում էր կայսերական վիթխարիություն :Նա հրամայեց երե ւանյան օպերայի կտուրին կանգնեցնել Լենինի հսկայական արձանը:
    Երեւի թե խորհարդային առաջնորդը շենքի ուրվագծի միջից ըմբռնեց Բաբելոնյան աշտարակի նշմարվող պատկերը:Բոլոր տիրակալների անհասելի երազանքը,

    Ինչպիսի զգացողություն հեղինակի կողմից


    Սարսափած ճարտարապետը ստիպված էր ենթարկվել ,սակայն բարեբախտաբար Ստալինը շուտով փոխեց իր մտադրությունը եւ որոշեց կառուցել սույն աշտա րակը խորհրդային Բաբելոնի սրտում,Մոսկվայում:

    Միջանկյալ ռեւերանսներ

    Այս նպատակով նա հրամայեց քանդել քաղաքի ամենամեծ եկեղեցին՝Ամենափրկիչ Քրիստոսի տաճարը,տեղ ազատելու համար:Սակայն այդ տեղում նախատեսված խորհուրդների պալատի վիթխարի շենքը ոչ մի կերպ չէր կառուցվում,հսկայական փոսի մեջ լցվում էին ստորգետնյա ջրերը ,հետո խանգարեց պատերազմը եւ իվեր ջո այդ տեղում կառուցեցին հանրային լողավազան

    Միջանկյալ ռեվերանսներ

    եւ այնուամենայնիվ Բաբելոնյան աշտարակի ստվերն ընկավ երեւանյան օպերյի վրա,մարգարեության կատարումը կարելի է միայն հետաձգել բայց երբեք վերաց նել:

    Նորից հիշեցում հայաստանը բաբելոնի մասին

    Շուրջ կես դար շարունակ այդ շենքը հանդիսացել է հայոց մայրաքաղաքի հոգեւոր կենտրոնը, այստեղ էին հնչում Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ երաժշտութ յունը, այստեղ էին հավաքվել մարդիկ 1963թ ի մայիսին նշելու աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի թագադրությունը,

    ռեվերանս

    2 տարի անց 1965թ-ի ապրիլին հայերը հենց այստեղ՝օպերայի մոտ, կազմակերպեցին խորհրդային պատմության մեջ առաջաին քաղաքսական ցույցերը՝պահանջելով ճանաչել ու նշել մեծ եղեռնի 50–ամյակը:

    հայաստան բաբելոնի անկման սկիզբը

    Օպերայի շենքում այսուհետեւ անցնում էին մեծ արվեստագետների ու ազգային հերոսների հոգեհանգստի արարողությունները:

    ծիսական թաղումներ

    Թերեւս առաջինը՝ում դագաղը բերեցին դեռեւս անավարտ շենքի պատերից ներս ,հենց ինքն էր՝1936թ-ին վախճանված, օպերայի հեղինակ՝ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյանը: Այստեղից էին հուղարկացորում հանճարեղ երաժիշտ ՜Արամ Խաչատրյանին եւ կինորեժիսոր ՝Սերգեյ Փարաջանովին:

    ծիսական թաղումներ

    Իհարկե ,ոչ միշտ էր այս շենքը նայում աշխարհին ողբերգական դիմակով, տարի ներ շարունակ օպերայի հրապարակում անց էր կացվում մանկական նկարիչների մրցույթ եւ հայ երեխաները գույնզգույն կավիճներով զարդարում էին գորշ հատակը պատկերելով սեփական երազները՝խաղաղ ու երջանիկ ապագայի մասին:

    ռեվերանս

    Սակայն Բաբելոնյան աշտարակի խորհուրդն ու անեծքը կանխագուշակումն ու մարգարեությունըկրկին իրականացավ 1988թ-ի փետրվարին, երբ մարդկանց միլի ոնավոր բազմությունը հավաքվեց այստեղ՝ օպերայի հրապարակում՝ ազատութ յան ու արդարության պահանջներով,որոնք սկիզբ դարձան վիթխարի խորհրդային բաբելոնի անհավատալի թվացող վախճանին:

    բաբելոնյաբ մարգարեության անխուսափելիություն հայերի համար

    10 տարի անց, 1999թ-ի աշնանը ,երբ նոր անկախ Հայաստանի կառավարությունը դարձավ ահաբեկչական գրոհների թիրախ,զոհավածների դիակները կրկին դրել էին օպերայի շենքի բեմահարթակին:

    բաբելոնյաբ մարգարեության անխուսափելիություն հայերի համար

    Անցավ եւս մեկ տասնամյակ եւ արդեն 2008թ-ի գարնանը,ընդդիմությունն իշխանությունը Հայաստանում կրկին բախվել էին օպերայի հրապարակում, կարծես անվերջ շարունակելով շեքսպիրյան մի ներկայացում,ուր արքաները ու ծաղրածուները շարունակ փոխվում էին տեղե րով,պատերից նայող հավերժական թատերական դիմակների հայացքների ներքո՝ ՏՈԹՈՍ,ՄՈՒՆԴԻՍ,ՖԱՑԻՏ, ԻՍՏՐԻ ՈՆԵՆ''ողջ աշխարհը դերասանություն է անում , գրված է շեքսպիրյան ''Գլոբուս'' թատրոնի պատին:

    Մեր սխալ Խաղի ավարտը

    Մեր խաղերն այլեւս չեն տեղավորվում թատրոնում: Թամանյանը կառուցեց իր օպերան այնպես, որ բեմահարթակը հայտնվեց դրսում,շենքի շուրջը եւ մենք բո լորս այս անվերջ ներկայացման դերակատարներն ենք:

    Խաղը անկանոն է մեր կողմից

    Ընդհանուր լեզուն կորցրած, փառասիրությամբ տանջվող, աշխարհով մեկ սփռված դերակատարներ, որ շարունակում ենք մոլորված շրջել, մեզ որպես հիշատակ ու զգուշացում թողնված օպերայի՝ բաբաելոնյան աշտարակի շուրջը:

    Վերջաբանը սկզբի տրամաբանական շարունակությունն է անխուսաթելի կործանում:

    Կարդալուց հետո մեկ անցամ ել ֆիլմը նաեք առանց ձայնի
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  2. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  3. Գրառումներ: 114
    Վերջինը: 25.02.2010, 01:20
  4. "Rock Aid Armenia - The Earthquake album" ալբոմի մասին
    Հեղինակ՝ ArmSOAD, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 07.11.2009, 18:31
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •