User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

  1. #1
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել
    Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Մայիս 21, 2008, 168 Ժամ
    Զրույց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ

    - Պարոն Խզմալյան, ընդունված է հասարակությունը բաժանել երկու մասերի` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի համակիրների: Դուք եւս հակված եք կարծել, որ այլ համակրություններ ունեցող մարդիկ հասարակությունում չկա՞ն:

    - Մենք միաբջիջ մարդիկ չենք, որ բաժանվենք երկու մասի: Ես ինքս չեմ պատկանում ո՛չ մեկ, ո՛չ մյուս ճամբարին: Բայց վերջին ամիսներին պարբերաբար կրկնել եմ` եթե ինչ-որ մեկը հավակնություն ունի արվեստով զբաղվել, ապա նա պարտավոր է լինել նրանց կողքին, ում իրավունքները ոտնահարում են, ում սպանում են, նվաստացնում, որովհետեւ արվեստի հիմնական խնդիրներից մեկը քաղաքակրթության ընթացքում ձեւավորվել է որպես կարեկցանքի եւ ինչ-որ մեկի համար ցավ զգալու ունակություն: Հայերիս մեջ դա ստացել է մի եզակի լեզվամտածողական արտահայտություն` «ցավդ տանեմ»:

    - Արվեստագետը մարդկանց կարեկցում է ուղղակի՞, թե՞ հումանիստական էմոցիաներն անհրաժեշտ են արվեստի գործ ստեղծելու համար: Պատմության մեջ եղել են շատ արվեստագետներ, որոնք իշխանությունների կողքին են եղել, օրինակ` Գյոթեն, սակայն դա նրան չի խանգարել ստեղծել, ասենք, «Ֆաուստը»:

    - Կարծում եմ, Ձեր օրինակն այնքան էլ համոզիչ չէ, որովհետեւ Գյոթեն երբեք բռնապետության կողմից չի եղել: Բանաստեղծը կարող էր պաշտոն ստանալ արքունիքում, բայց նա իր ներկայությամբ միայն ավելի ազնվացնում էր իշխանություններին, նրանց ավելի մարդկային էր դարձնում: Երբ արվեստագետը փորձում էր ինքը դառնալ մարդակեր, նա վերանում էր որպես արվեստագետ: Հայտնի է, որ Հիտլերն, օրինակ, սկսել էր որպես նկարիչ: Բայց մենք նրան որպես նկարիչ չենք ճանաչում:

    - Գտնում եք, որ իշխանությունների կողմից պաշտոններ ընդունող կամ նրանց պաշտպանող արվեստագետները ազնվացնո՞ւմ են իշխանություններին: Օրինակ` մեր այն արվեստագետները, ովքեր իշխանությունների կողքին են կյանքի բոլոր պարագաներում, ազնվացնո՞ւմ են իշխանություններին:

    - Ես չեմ ճանաչում արվեստագետների, ովքեր իշխանության կողմից են:

    - Դուք չե՞ք ճանաչում Ռազմիկ Դավոյանին, Զորի Բալայանին...

    - Ես նման արվեստագետների, կրկնում եմ, չեմ ճանաչում: Դուք կարող եք անուններ ասել. ինձ այդ անունները ոչինչ չեն ասում: Եթե նույն անունը կրող մարդն անցնում է մարդասպանների կամ քրեականների կողմը, ես տվյալ դեպքում նկատի չունեմ միայն իշխանավորներին, նա փոխում է իր կարգավիճակը, անունը: Սա չի նշանակում, որ արվեստագետն անպայման սպիտակ ձեռնոցներով, սպիտակ ֆրակով է: Իմ սիրած արվեստագետներից մեկը` Ֆրանսուա Վիյոնը, գող-ավազակ էր: Իմ մտերիմ ընկեր Ռուբեն Հախվերդյանը երբեք սպիտակ ձեռնոց չի հագել, եւ իր խոսքը բավական սուր է ու շատերի համար տհաճ, բայց երբ պահը հասավ, նա եղավ մեր կողքին, երբ մենք փորձեցինք իշխանություններին մեր, մեղմ ասած, անհանգստությունը, անհամաձայնությունը հայտնել: Եվ նա ստորագրեց մի նամակ, որ մենք գրեցինք մարտի մեկի սպանություններից ընդամենը մի քանի օր հետո:

    - Դուք գրեցիք մի քանի բաց նամակ: Նման նամակները ենթադրում են միայն դիրքորոշո՞ւմ, թե՞ նաեւ գործողություն, եթե նամակը մնա անարձագանք:

    - Մեր վերջին նամակից երկու օր անց մի նկարչի, ի պաշտպանություն որի էինք գրել նամակը, բանտից ազատ են արձակել (խոսքը նկարիչ Տիգրան Բաղդասարյանի մասին է.- Լ.Ա.): Ասացին, որ փոխել են նրա խափանման միջոցը: Եթե գոնե մեկ մարդու մեկ օրով կարելի է բանտից հանել, դրա համար կարելի է եւ նամակներ գրել:

    - Իրո՞ք կարծում եք, որ այն մարդկանց, ում խափանման միջոց կալանքը փոխարինել են չբացակայելու մասին ստորագրությամբ կամ գրավով, ազատ են արձակել հասարակության ճնշման, նամակների շնորհիվ: Չե՞ք կարծում, որ այդ սիրալիրությունների հասցեատերը միջազգային կառույցներն են:

    - Իհարկե: Դա պատահականություն էր: Իրենք ամեն երեկո ղուշ-գիր են գցում` ում ազատել, եւ մեր նամակը համընկավ դրա հետ. դա մեզ համար հաճելի զուգադիպություն էր ընդամենը: Սա չի նշանակում, որ քամին փչում է, հետեւաբար տերեւները շարժվում են: Գուցե ճիշտ հակառակը` տերեւները շարժվում են, հետեւաբար քամի՞ է առաջանում: Ես գիտեմ մի բան. իմ սիրած ռեժիսորներից մեկը` Բերտոլդ Բրեխտը նման իրավիճակում ասել էր. «Մեր ժամանակներում ծաղիկների մասին խոսելը հանցագործություն է, որովհետեւ այդ խոսակցության մեջ թաղված է լռությունը մարդասպանների մասին»: Այնպես որ, մինչեւ այս կատարվող անարդարություններն այսպես թե այնպես լուծում չստանան, ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ կարող լուրջ խոսել եւ չեմ կարող հոգեպես հանգիստ լինել:

    - Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն պատճառը, որը մարդուն ստիպում է նվաստացնել, ծեծել, սպանել իր նմանին:

    - Ես շատ մեծ եւ խոր կարեկցանք եմ զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր կարող են նվաստացնել, ծեծել իրենց նմանին: Կարծում եմ, որ նրանք շատ վատ են քնում, եւ կարծում եմ, որ իրենք շատ դժբախտ են:

    - Դուք այդպես եք կարծում` դատելով նրանց աչքերի տակ հայտնված այտուցների՞ց:

    - Այն, ինչ լսում եմ, տեսնում եմ, ինձ դրդում է այն մտքին, որ մենք պետք է նրանց օգնենք: Պետք է բարձրացնել նրանց աշխատավարձը, բազմապատկել թիկնապահների քանակը: Ես հոգեբանական եւ նյութական աջակցություն եմ մաղթում այդ մարդկանց: Այն արտոնությունները, որոնք ունեն իրենք, բավարար չեն. պետք է կրկնապատկել:

    - Դուք սարկազմով մաղթեցիք նրանց կրկնակի երջանկություն եւ առողջություն, սակայն ստացվում է, որ մարդկանց մի մեծ, շատ մեծ խումբ ունի իրոք լուրջ խնդիրներ բարոյականության հետ:

    - Մարտի մեկից հետո կալանավորվածներից մեկը պատմում էր, որ ինքը ցնցված է` տեսնելով, որ բանտի ներսում եւ համապատասխան հիմնարկներում եւս տիրում է շատ ծանր մթնոլորտ: Քննիչների մի մասը չի ցանկանում զբաղվել դրանով, ոստիկանների մի մասն ամաչում է, մի մասը հրաժարվում է հրամանները կատարել, գաղտնի ներողություն են խնդրում կալանավորվածներից: Անգամ քրեական հանցագործներն են քաղաքացիական խիզախություն հանդես բերում, իրենց համերաշխությունը հայտնում: Իրականում կյանքը շատ ավելի բարդ է: Եվ ես չեմ փորձում սարկազմով խոսել դրա մասին: Կարծում եմ, դա մի հոգեբանական, արվեստաբանական խնդիր է, որ նույնպես պետք է լուծել: Օրինակ` ինչպես է ապրում մարդը, որը ստիպված է, կամ որին ստիպել են դառնալ մարդկանց անեծքների թիրախ։

    - Ըստ Ձեզ` դա սեփակա՞ն ընտրություն է, թե՞ պարտադրված քայլ:

    - Կարծում եմ, այն, ինչ մենք անում ենք, մեր ընտրությունն է: Մենք ոչ միայն չորս տարին մեկ նախագահ ենք ընտրում, այլ մենք ամեն օր ընտրում ենք` թքե՞լ փողոցում, թե՞ չթքել: Խաբե՞լ մարդուն, թե՞ չխաբել:

    - Այսօր քննարկվում է քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը: Ի՞նչ եք կարծում, այդ երկխոսությունը որքանո՞վ մեխանիկական չի լինի:

    - Երկխոսությունը նպատակ է եւ անգամ՝ ո՛չ միջոց: Դա նորմալ կյանքի միակ ձեւն է: Եվ քանի որ ժամանակակից աշխարհում նորմալ կյանքը շատ հազվադեպ բան է մեր ընտանիքներում, դպրոցներում, գիտության եւ մշակույթի ոլորտում, մենք ապրում ենք մենախոսությունների աշխարհում. յուրաքանչյուրս անհատ ենք եւ ունենք ասելիք, որն էլ շտապում ենք ասել: Օրինակ` երբ մարդը սիրահարված է, ես համարում եմ դա կյանքի այն քիչ նորմալ դրսեւորումներից մեկը: Սերը երկխոսություն է, որովհետեւ, երբ մենք սիրահարված ենք, կարեւորում ենք մեր դիմացինին: Անում ենք այնպես, որ նրա վրա տպավորություն թողնենք, իր հետ քնքուշ վարվենք, շոյենք եւ հակառակը: Նույնը ակնկալում ենք կյանքի բոլոր դրսեւորումներում:

    - Քաղաքականության մեջ երկխոսությունը ցանկալի է պակաս քնքշություններով` ասենք, առանց շոյելու:

    - Իհարկե, առանց շոյանքների: Եթե ցանկանում ենք պետություն կառուցել, պետք է երկխոսություն. մենախոսություններով կարելի է կառուցել միապետություն, ուր կլինեն մենակյացներ, որոնք կմտնեն իրենց խցերն ու կերկրպագեն իրենց Աստծուն կամ սատանային: Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապագա, պարտավոր ենք գնալ երկխոսության: Բայց դրա նշույլները չեն երեւում:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nareco (22.01.2009)

  3. #2
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Շարունակություն

    - Ի՞նչ եք կարծում, գործողությունների տրամաբանությունը պայմանավորվա՞ծ է նրանով, որ շատերը երբեւէ չեն փորձում փնտրել տրիվիալ թվացող, սակայն ոչ անկարեւոր հարցերի պատասխաններ` ի՞նչ առաքելություն ունի մարդը կյանքում, ի՞նչ է կյանքը, եւ այլն: Դուք ունե՞ք այս հարցերի պատասխանները Ձեզ համար:

    - Կարծում եմ` կյանքի իմաստը կյանքն է: Կյանքի շարունակությունը: Դա մեծագույն շնորհ եւ նպատակ է` շարունակել ինքդ քեզ, կյանքի ֆենոմենը: Մարդկանց մեջ այլ է` մարդիկ այլ կենդանիներից տարբերվում են նրանով, որ գիտակցում են իրենց մահկանացու լինելը: Այդ պատճառով մենք ստեղծում ենք արվեստ, որ պատրանքների վահանի տակ թաքնվենք մահվան վախից: Սա գլխավոր նպատակը չէ, սակայն գլխավորներից մեկն է: Կարծում եմ, որ մարդը պարտավոր է կայանալ, անել այն, ինչի համար ծնվել է: Յուրաքանչյուրս ունենք մեր առաքելությունը, որը գտնելն այդքան էլ հեշտ չէ: Ողբերգություն է, երբ մարդը չի կայանում: Օրինակ` ծնվել, որպեսզի կյանքն անցկացնես որպես հարկային տեսո՞ւչ կամ ...

    - Ասենք, բանտապահ, մսագործ` սպանդանոցում...

    - Չէ, բանտապահի դեպքում համաձայն չեմ: Բանտում էլ, եթե կան մարդասպաններ, ինչ-որ մեկը պետք է նրանց բանտարկի, որ մեր երեխաները հանգիստ քայլեն փողոցով: Ողբերգությունը սկսվում է այն պահին, երբ նա շատ լավ գիտակցում է, որ կարգին մարդիկ գտնվում են բանտում, իսկ մարդասպանները` դրսում: Այդ պահին բանտապահը երեւի ապրում է փոքրիկ ներքին ողբերգություն:

    - Քիչ առաջ տվեցիք Աստծո եւ սատանայի անունը: Թեեւ թերթի ժանրը, բարեբախտաբար, անձնական հարցեր չի ենթադրում, բայց, այնուամենայնիվ, գիտեմ, որ Դուք մկրտված եք, սակայն որոշակի վերապահությամբ եք ընդունում քրիստոնեությունը:

    - Ես չեմ պատասխանում կրոնի հետ կապված հարցերին, քանի որ, ինչպես ամուսնական հավատարմությունը, այնպես էլ հավատի թեման հրապարակային քննարկման ենթակա չեն:

    - Պարզապես հետաքրքիր է, թե քրիստոնեության մեջ ինչը կարող է չբավարարել մարդուն, ստիպել, որ նա կատարի ընտրություն ոչ հօգուտ քրիստոնեության:

    - Կարող եմ նշել մի գիրք, որը Հայաստանում վերջին տասնամյակում տպագրված ամենակարեւոր գրքերից մեկն է`«Մեզ անհայտ Վարդանանց պատերազմը», որը շատ լուրջ գործ է, ուր մեծ ցավով վերլուծվում է մեր ազգային առասպելներից մեկը` Ավարայրի ճակատամարտը: Եվ գրքի հեղինակը, որի հետ ես պատիվ չունեմ ծանոթ լինել, բայց հույս ունեմ ծանոթանալ, շատ համոզիչ ապացուցում է, որ 451 թվականին Տղմուտ գետի ափին տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ եւ հեղաշրջում, որի ընթացքում Հայաստանյայց եկեղեցին չխնայեց ոչ մի ջանք` տապալելու հայոց թագավորությունը: Եվ դա իշխանության կռիվ էր. իրենք ձգտում էին ինքնուրույն ղեկավարել ազգը, որպեսզի կատարեն դատավորի, հարկահավաքի դերը: Այսինքն` ինչպես միշտ, աստառը նյութականն էր: Արդյունքում մենք ստացանք ողբերգական ինքնագիտակցության տեսակը, որը մեզ ուղղորդեց 15 դար եւ որը մեզ բերեց 15 թվի ցեղասպանության:

    - Կարծում եք, ցեղասպանության արմատները 301 թվին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակե՞լն էր:

    - Ոչ, ես դա չեմ ասել, եւ դա չի ասել նաեւ հեղինակը, որովհետեւ քրիստոնեությունը համաշխարհային կրոն է, եւ տեսնում ենք, որ հիմնականում ազատ պետությունները եւ դրանց քաղաքացիները ապրում են քրիստոնեական երկրներում, այսինքն` դա քրիստոնեության մեղքը չէր: Դա մեր եպիսկոպոսական դասի, իշխանատենչ հոգեւորականների մեղքն էր:

    - Բայց քրիստոնեության մասին դատել, ասենք, հոգեւորականների վարքով, ինկվիզիցիայի շրջանով կամ խաչակրաց արշավանքներով, ճիշտ ելակետ չէ:

    - Համաձայն եմ, սակայն ես Աստծո հետ առնչվելու համար եկեղեցու կարիքը չունեմ: Չնայած որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները հիմքում ընդունում են առաքյալներից մեկի պնդումը, թե եկեղեցուց դուրս փրկություն չկա: Անձամբ ես համաձայն չեմ այդ պնդմանը: Բայց այս դեպքում խոսում ենք քրիստոնեության` մեր ազգային ընկալման մասին, որը ունեցավ ողբերգական հետեւանքներ: Կա տեսակետ, որ մահմեդականությունը բողոքական քրիստոնեության ձեւ է, որովհետեւ ընթերցելով Ղուրանը` քրիստոնյան կապշի, որ Ղուրանն Աստվածաշնչի մի փոքր աղավաղված կամ վերաձեւված տարբերակն է: Այնտեղ կան Ադամն ու Եվան, կա Մովսեսը:

    - Ղուրանում կան Հին Կտակարանի «պերսոնաժները»:

    - Սակայն կա նաեւ Հիսուսը` Իսա անունով:

    - Ղուրանում, մահմեդականների համար` առհասարակ, Հիսուս Քրիստոսը միայն մարգարեներից մեկն է: Պարոն Խզմալյան, գիտեմ, որ Դուք, այդուհանդերձ, եկեղեցի գնում եք:

    - Գերադասում եմ այն եկեղեցիները, որոնք չեն գործում: Որտեղ չկան հոգեւորականներ: Ես երջանկություն ունեմ ճանաչելու ընդամենը մի քանի եկեղեցականների, որոնք հավատացյալ են եւ որոնք վարակում են մարդկանց իրենց հավատով: Սակայն գիտեմ նաեւ շատ ու շատ ուրիշների: Կարծում եմ` Դուք էլ գիտեք:
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nareco (22.01.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,714
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Ապրես, Գժուկ ջան, որ տեղադրեցիր էս հարցազրույցը: Խզմալյանին սկսեցի ճանաչել "Փշալար" հաղորդումից, հիշում եմ, ամենահետաքրքիր եթերները հենց իր հետ անցկացրած զրույցներն էին: Իր մի քանի կարճամետրաժ ֆիլմ եմ դիտել: Իսկ էս հարցազրույցը ավելի բացահայտեց նրան:

  6. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Էս խոսքերը հազվադեպ եմ ասում, բայց հիմա պիտի ասեմ. հպարտ եմ` Խզմալյանի հետ նույն քաղաքում ապրել ու մտածել անմտածելիի նույն դաշտում: Փայլուն էր
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 15.06.2008, 12:22:

  7. #5
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, Գժուկ ջան, որ տեղադրեցիր էս հարցազրույցը: Խզմալյանին սկսեցի ճանաչել "Փշալար" հաղորդումից, հիշում եմ, ամենահետաքրքիր եթերները հենց իր հետ անցկացրած զրույցներն էին: Իր մի քանի կարճամետրաժ ֆիլմ եմ դիտել: Իսկ էս հարցազրույցը ավելի բացահայտեց նրան:
    Խնդրեմ։ Ես Խզմալյանի մեծ երկրպագուներից եմ։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  8. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,257
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Գժուկ ջան ապրես, ուրեմն էնքան էլ փոքրամասնություն չես

  9. #7
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս խոսքերը հազվադեպ եմ ասում, բայց հիմա պիտի ասեմ. հպարտ եմ` Խզմալյանի հետ նույն քաղաքում ապրել ու մտածել անմտածելիի նույն դաշտում: Փայլուն էր
    Շատ ապրես, Խզմալյանը ուղեղ ա։ Ես հպարտ եմ, որ ինքն իմ դասախոսն ա։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  10. #8
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    Գժուկ ջան ապրես, ուրեմն էնքան էլ փոքրամասնություն չես
    Ինձ համար Խզմալյանն արժի մի ամբողջ ժողովուրդ։ Դուք պետք ա տեսնեիք, թե ինպոս Հայաստանի պատիվը բարձր պահեց Ադրբեջանցիների մոտ, երբ մենք Թիֆլիսում էինք։ Առաջին լեկցիան ինքն էր վարում։ Փելեշյան էր դրել։ Վրացիների ու ազերների հետ նայում էինք։ Հզոր ա
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  11. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Ասողին լսող է պետք:
    Դուք պետք ա տեսնեիք, թե ինպոս Հայաստանի պատիվը բարձր պահեց Ադրբեջանցիների մոտ
    Կարծես շտանգիստի մասին ես խոսում… Հայաստանի պատիվ… Ադրբեջանցիների մոտ…

  12. #10
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասողին լսող է պետք:

    Կարծես շտանգիստի մասին ես խոսում… Հայաստանի պատիվ… Ադրբեջանցիների մոտ…
    դե եթե դու թքած ունես, էդ քո խնդիրն ա։ Ինձ համար կարևոր էր, ու ընդհանրապես դու այդ մարդու ինտելեկտը չես ճանաչում։ Քեզ հետ խոսելն ավելորդ է։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  13. #11
    Անդամության թեկնածու ClassicDancer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Տիգրան Խզմալյանը այսօրվա դրույամբ մեկն է այն սակավ մարդկանցից Հայաստանում, ով իրոք կատարում է ճիշտ վերլուծություններ, երբեք չի խեղաթյուրում փաստերը, կատարում է իր գործն այս կյանքում եվ ամեն կերպ փորձում է օգտակար լինել մարդկանց: Ասում են, որ Հայաստանում չկան մտավորկանաններ, բայց Տիգրան Խզմալյանը եւ եւս մի քանի խելացի անհատներ ջարդում են այս մտածելակերպը ու ՀՈՒՅՍ տալիս մեզ նման երիտասարդներին, որ մեր այսօրվա գործերն ու մեր մտածելակերպը ճիշտ է եւ անհրաժեշտ:

  14. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,888
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Հարցազրույցը կարդալիս անընդհատ Խզմալյանին վարկանիշ տալու ցանկություն էի ունենում։

    Քաղաքականության բաժնից հեռու մարդ եմ, բայց Տիգրան Խզմալյանի անունը որևէ տեղ տեսնելիս չեմ կարողանում անտարբեր անցնել... Իսկապես մեր օրերի հազվագյուտ օրինակելի մտավորականի կերպար է, որին լսելիս կամ կարդալիս միշտ ուրախանում եմ, որ նրա պես օրինակելի մարդ ու հայրենակից ունենք, ու մտածում եմ, որ եթե այդպիսի մարդիկ դեռ կան մեր երկրում, ուրեմն, չնայած ամեն ինչին, էնքան էլ կորած չենք։

    Խզմալյանն այն հազվագյուտ մարդկանցից է, որոնց խոսքը եթերում լսելով՝ մեծագույն հաճույք եմ ստանում՝ թե՛ մտքերի հստակ ձևակերպումներից, թե՛ մտածելակերպի լայնությունից ու մաքրությունից։
    Հարցազրույցը լավն էր, օգնեց, որ ավելի լավ բացահայտեմ Խզմալյան մարդուն, ու դրական կարծիքս է՛լ ավելի ամրապնդվեց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #13
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Տիգրան Խզմալյանին միշտ հարգել եմ, իսկ էս վերջին դեպքերից հետո արդեն շատ շատ շատ եմ հարգում, իսկական մարդու ու մտավորականի տեսակ, իր հայցաքների հետ 100 տոկոս համաձայն եմ

  16. #14
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Խզմալյանին միշտ հարգել եմ, իսկ էս վերջին դեպքերից հետո արդեն շատ շատ շատ եմ հարգում, իսկական մարդու ու մտավորականի տեսակ, իր հայցաքների հետ 100 տոկոս համաձայն եմ
    Ուխ, ապրես Եր ջան։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  17. #15
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Խզմալյանը քաղաքականության մասին "Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել"

    Մեջբերում Գժուկ!!-ի խոսքերից Նայել գրառումը
    Խզմալյանը ուղեղ ա։ Ես հպարտ եմ, որ ինքն իմ դասախոսն ա։
    ...ու գիտես, չէ՞, թե ինչքա~ն երանի եմ տալիս քեզ
    մյուս տարի իր մոտ դաս ունենալու ե՞ք... եթե հա, անպայման կհարմարացնեմ, կթաքնվեմ քո ետևում ու կլսե~մ...

    մի մարդ, ում նույնպես ես շատ եմ հարգում իր քաղաքացիական հայացքների ու լուրջ մասնագետ լինելու համար, մի անգամ ասաց` Խզմալյանը նրբագույն մարդ է... էդ ժամանակ դեռ կարգին չէի տեսել-լսել Խզմալյանին ու նրա ֆիլմերը... հիմա իսկապես հասկանում եմ, որ Խզմալյանը հազվագյուտ նրբությամբ ու խորությամբ է ընկալում աշխարհն ու երևույթները, ինչի շնորհիվ էլ կարողանում է էդպես ճիշտ ու ըմբռնելի վերլուծել ու ներկայացնել դրանք... ախր խոսելիս էլ` ձայնը, շարժումները, հայացքը էնքան հանգիստ են, էնքան նուրբ, էնքան հաստատ... ու ինչքա~ն լայն է մտքերի ընդգրկումը, անկախ խոսակցության թեմայից...
    միշտ նրան հիշում եմ Սեֆիլյանի շապիկով, նուրբ շարֆով, կեպիատիպ գլխարկով, վրան էլ` Չէ Գևարայի значок

    հարցազրույցը լավն է, դժվար է Խզմալյանի պես մարդկանց հետ զրուցել նույն մթնոլորտում, նույն տեսակի մեջ տալ հարցերը... թեև վերջում շատ էին շեղվել թեմայից, ինձ շատ դուր եկավ հարկադրված սրիկա բանտապահների, ոստիկանների մասին հատվածը...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  2. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  3. Գրառումներ: 114
    Վերջինը: 25.02.2010, 01:20
  4. "Rock Aid Armenia - The Earthquake album" ալբոմի մասին
    Հեղինակ՝ ArmSOAD, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 07.11.2009, 18:31
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •