Նախ ասեմ , որ սխալները դիտավորյալ եմ արել , ավելի ցայտուն կերպով արտահայտելու համար իմ հեգնանքը : Ես միտում չունեմ ձեզ զայրացնելու կամ վիրավորելու , բայց պետք է նշեմ , որ դուք ուշադիր չեք կարդացել նախորդ գրառումս , մինչև ոգևորվելը : Բանն այն է , որ ես ասում եմ , արտասահմանի Հայերի մեծամասնությունը , ովքեր հետևում են ՈՒ Ս Արմենիա հեռուստակայանի հաղորդումներին , զրկված է հաղորդումը դիտելու հնարավորությունից , որովհետև նրանք ռուսերեն չեն հասկանում իսկ դուք պնդում եք , որ հաղորդումը այդ լեզվով ավելի լավ է ընկալվում հետաքրքիր է ինչպես են այդ Հայերը ընկալում այն երբ նրանք այդ լեզուն անգամ չեն հասկանում ,իսկ եթե նկատի ունեք , որ ռուսներն են այն դիտում և ընկալում ապա դուք պարզապես երազում եք , որովհետև ոչ մի ռուս ՈՒ Ս Արմենիա հեռուստակայանի հաղորդումներին չի հետևում: Այստեղ ակամաից հիշեցի Արտուր Մեսչյանի խոսքերը « քեզ իսկապես սիրողները քեզ թողեցին ու հեռացան անտեր ու դուս սոված շները - և այլն հիմա լրիվ չեմ հիխում » այսինքն նրանք ովքեր դիտում են այդ հեռուստա ալիքը նրանք զրկված են այն հասկանալու հնարավորությունից իսկ ով չի հետեում , խնդրեմ նրա համար այն մատչելի է :
Էջանիշներ