Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Բավական թվով անդամներ ֆորումում "թաքնված" կարգավիճակով են, ընդ որում հիմնականում ամենաակտիվ անդամներից շատերը:

Հետաքրքիր է. ինչու՞, ինչի՞ց կամ ումի՞ց ես թաքնվում:

Պատճառներ, պատճառաբանություններ, մեկնաբանություններ՝ ինչպես թաքնվողների, այնպես էլ բացահայտների կողմից, հետաքրքիր կլիներ կարդալ

Անձամբ ես մի ենթադրություն ունեմ, բայց էդ հետո
Ամբողջ կյանքս, ինչքան ինետում կամ, միշտ ամեն տեղ թաքնված կարգավիճակով եմ… ֆորումներ, ԱյՍիՔյու… միշտ…

Նախնական պատճառը էլ չկա, արդեն սովորություն ա դարձել, եթե ինվիզիբըլ չեմ լինում, նենց տարօրինակ եմ ինձ զգում, ոնց որ ես չլինեմ…

Երեկ հինգ րոպե օնլայն էկա ԱյՍիՔյու-ում, նենց անսովոր էր,նույնիսկ մի քանի հոգի գրեցին` լավ ե՞ս, հո բան չի՞ եղել… փաստորեն մյուսների համար էլ եմ տարօրինակ օնլայն վիճակում…

իսկ ամենասկզբից ինվիզիբլ եմ դարձել մի քանի տարի առաջ, որ ՄԵԿԸ չտեսնի, թե ես ֆորումում ինչ թեմաներ եմ նայում…երբ կամ, երբ չկամ…