Ի դեպ, սրա հետ կապված մի լուսաբանում էլ ես անեմ, քանի առիթ է։ Եթե պարբերաբար «Ով է ֆորումում» կոճակը սեղմելով՝ ամեն անգամ տեսնում եք, որ ինչ–որ մեկը երկար ժամանակ նայում է «Ով է ֆորումում», ապա պարտադիր չէ, որ նա այդ ամբողջը ընթացքում հենց էդտեղ «նստած» հետևելիս լինի, թե ով որտեղ ու ինչքան ժամանակ ինչ է անում։ Իհարկե, այդ տարբերակն էլ չի բացառվում, բայց ոմանք ուղղակի Ակումբի տարբեր էջերի վրա բացած բազմաթիվ tab–երից մեկը միշտ այդ էջի վրա են պահում, որպեսզի որոշ ժամանակ անց ավտոմատ լոգաութ չլինեն ու ստիպված չլինեն նորից լոգին լինել։ Հատկապես եթե մարդը երկար գրառում է անում, կարող է մինչև ուղարկելն արդեն հասցրած լինի լոգաութ լինել, ու գրառումը կորչի, իսկ մի ոտքը «Ով է ֆորումում»–ում «կախ գցելը» նման դեպքերում հեշտությամբ լուծում է հարցը։ Խոսքը, բնականաբար, անսահմանափակ ինտերնետ ունեցողներին է վերաբերում, հակառակ դեպքում մի խնդիրը լուծելով՝ կարելի է ամսվա վերջում մի շատ ավելի լուրջ խնդրի առաջ կանգնել։![]()
Էջանիշներ