Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մի փոքր կիսվեմ ադմինական ուսումնասիրություններիցս:
Այսպիսով, նկատել եմ, որ հաճախ թաքնվում են.
ա) Ինտիմ անկյուն բաժնի գրառումները կարդալու համար
բ) Սեփական շնորհակալություն ստացած կամ վարկանիշ ստացած գրառումները նայելու համար, կամ էլ ուղղակի սեփական գրառումները վերընթերցելու, հաճույք ստանալու համար,
գ) Առանց նկատվելու «ով է ֆորում» մտնելու ու այլոց քայլերն ուսումնասիրելու համար, հաճախ ես նկատում, որ այդ էջում ավելի հաճախ թաքնված մասնակիցներն են,
դ) Իրենց գրառմանն արված պատասխանները կարդալու ու պատասխանն ուշացնելու «մեղադրանքից» խուսափելու համար,
ե) ...

Իհարկե այլ դեպքեր էլ կան, բազում
Այդ թվում ուղղակի անհրաժեշտ դեպքեր, երբ ուղղակի լավ է, որ մարդը տվյալ պահին կարող է տեխնիկական հնարավորությունից օգտվել ու թաքնվել:
Դե որ այս կետերի քննարկում գնաց, ես էլ ասեմ, էլի
ա. Ինտիմ անկյունում չեմ եղել ու չկամ:
բ. Ժամանակի անիմաստ կորուստ է: Բայց եթե նոր ես ստացած լինում, բնականաբար, նայում ես, թե որ գրառման համար ես ստացել: Հա, երբեք չեմ նայել շնորհակալություն ստացած գրառումներս, թեև առաջ այդ ֆունկցիան կար:
գ. Եթե ինչ-որ հարց է լինում, նայում եմ՝ ով է ֆորումում, թեկուզ մոդերներից, ադմիններից, որ հենց իրեն գրեմ, կամ ուղղակի տեսնեմ՝ այդ թեմայի, որտեղ պատասխանել եմ, մասնակից կա՞ օնլայն, պատասխանելու՞ է իմ գրառմանը, սպասե՞մ, թե՞ գնամ Մեկ էլ որ բան չի լինում անելու, նոր եմ նայում:
դ. Եթե կարճ է գրված կամ ես եմ կարճ պատասխանելու, միանգամից պատասխանում եմ: Եթե արդեն նույնը 7-րդ անգամ պիտի գրեմ, մի քանի օր պետք է, պատասխանելու տրամադրվելու համար: Եթե բացում և տեսնում եմ 3 հատորանոց գրառում գիշերվա 4-ին, պարզ ա՝ չեմ կարդա, կարող է նույնիսկ մի քանի օր:
ե... իմը երևի այլ դեպքերի մեջ ա