Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, ու հենց նրա համար թաքնված չեմ դառնում, որ այ սենց մենակ Չուկը իրեն առավել չզգա, որ «թուլություններս» գիտի:
Թուլություն ոչ չակերտներով, ոչ էլ առանց չակերտների չկա:
Ես ինքս.
1. Բնականաբար կարդում եմ ինտիմ անկյան գրառումները՝ եթե հետաքրքիր բան գտնում եմ դրանցում,
2. Հաճախ վերընթերցում եմ հին գրառումներս, նայում, թե որ գրառումներս են դրական կամ բացասական գնահատվել,
3. Ինչպես հուշեց գրառումս հաճախ նայում եմ, թե ով է ֆորումում,
4. Ինձ ուղղված և պատասխան ակնկալող գրառումներին հաճախ կամ չեմ պատասխանում կամ էլ ուշացնում եմ պատասխանս:

Իսկ գրառումս ուներ հետևյալ նշանակությունը. լավ կլիներ որ այդ ֆունկցիան բոլորն օգտագործեին պետքական ժամանակ:
Օրինակ երբ ես սամավոլկա էի ու ակումբ էի մտնում, ինձ պետք էր լինում թաքնվել: