ars83 ջան, պատահում է (ավելի ու ավելի հաճախ), որ ես ակումբ եմ մտնում ոչ թե գրելու ու զրուցելու, այլ ուղղակի կարդալու ու իմանալու համար: Իսկ դու, երբ ես «Զրուցարանը» կարդալիս կլինեմ, գուցե հայացքդ կհառես «Այս պահին թեման կարդում են»-ին ու կգրես «Բարև, Հայկիչ, սա վա՞: Մի հատ Բրամս ուղարկեմ լսի»: Ու ես իմ մեջ բավարար սրիկայական ուժեր չեմ գտնի՝ քո բարձրացված շլյապան արհամարելու համար ու կսկսեմ զրուցարանվել, ինչն այդ պահին վեր կլինի իմ հոգեկան ու ֆիզիկական հնարավորություններից և ինձ կպատճառի առողջության ծանր քայքայում՝ ուղեկցված անժամանակ մահվամբ: Դու, բնականաբար, լսելով ինձ հետ կատարված այդ փոքրիկ անախորժության մասին, փոքր-ինչ կդարդոտվես, գուցե նույնիսկ ախորժակդ կկորի, իսկ դա շատ վնաս է առողջությանը: Այնպես որ՝ ՊԱՏԱՍԽԱՆ. թաքնվելով՝ ես մտածում եմ քո առողջության մասին: Հարգանքներով՝ Հայկսոն
:
![]()




: Մի հատ Բրամս ուղարկեմ լսի»: Ու ես իմ մեջ բավարար սրիկայական ուժեր չեմ գտնի՝ քո բարձրացված շլյապան արհամարելու համար ու կսկսեմ զրուցարանվել, ինչն այդ պահին վեր կլինի իմ հոգեկան ու ֆիզիկական հնարավորություններից և ինձ կպատճառի առողջության ծանր քայքայում՝ ուղեկցված անժամանակ մահվամբ: Դու, բնականաբար, լսելով ինձ հետ կատարված այդ փոքրիկ անախորժության մասին, փոքր-ինչ կդարդոտվես, գուցե նույնիսկ ախորժակդ կկորի, իսկ դա շատ վնաս է առողջությանը: Այնպես որ՝ ՊԱՏԱՍԽԱՆ. թաքնվելով՝ ես մտածում եմ քո առողջության մասին: Հարգանքներով՝ Հայկսոն
:
Մեջբերել
Էջանիշներ