Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
լօլ, դուք էլ հո՞ չասեցիք........
թաքնվելս որն ա..մեկ է, գրառում ես անում, չի՞ երևում, որ դու ես...
ձրի ա, թաքնվում ենք էլի....![]()
մի նկատառում. անտեսանելի անդամի մոտ որոշ ժամանակից առաջանում է անտեսված դառնալու զգացողություն, ու այդ ժամանակ դուրս են գալիս թաքստոցից![]()
CactuSoul (04.02.2010)
Էհ, ես էլ անցա անտեսանելիների շարքը։ Ինչո՞ւ եմ թաքնվում։ Հիմա ասեմ։ Մոտս հետապնդման մանիա է առաջացել։ Թվում է՝ ինձ հետևում են։Մի խոսքով, հոգեբանական խնդիրներ ունեմ։ Հենց հետապնդման մանիան անցնի ու սկսվի անտեսման մանիան, դուրս կգամ թաքստոցից։ Իսկ հիմա թող ինձ միայն մոդերները տեսնեն. իրենց նայելուց միայն ապահովության զգացում է առաջանում։
![]()
Թաքնված տեսախցիկ, թաքնված տաղանդ, թաքնված նենգորդ, թաքնված ակումբցի...
Բացարձակապես չեմ հասկանում այս «պահմտոցի» կամ "самолет-невидимка" խաղալու իմաստը: Եթե, օրինակ, ուզում եմ ինձ զրուցարանում (chat) չանհանգստացնեն, սովորոբար կարգավիճակս դնում եմ՝ զբաղված, կամ պարզապես անջատում եմ զրուցարանը: Մարդիկ կան, որոնց գրում եմ՝ անգամ տեսնելով, որ նրանց կարգավիճակը «զբաղված» է, բայց նախապես հարցնում եմ՝ կարող եմ գրել, թե ոչ: Եվ զբաղված մարդուն գրելիս պատասխան սովորաբար չեմ ակնկալում և ոչ էլ զարմանում եմ, երբ չի պատասխանում:
Բայց ո՞րն է, օրինակ, ֆորումում «անտեսանելի» դառնալու իմաստը, մանավանդ երբ մտնում ես ու գրառումներ անում՝ ակնհայտ դարձնելով, որ առցանց ես: Եթե ուզում ես մեկը քեզ չտեսնի, կարող ես անտեսել նրան՝ գցելով «անտեսվածների ցուցակի մեջ», առանց ավելորդ խունջիկ-մունջիկ գալու:
Հիշո՞ւմ եք՝ Աստղիկ դիցուհին լողանալիս թոզ ու դդուման էր փչում շուրջը, որ երիտասարդներն իր բարեմասնությւոնները չտեսնեն:
Հարց թաքնվողներին՝ ինչո՞ւ եք թաքցնում ձեր «բարեմասնությունները» (եթե այդպիսիք կան):
Հարգանքներով,
Մշուշը ցրելու նպատակով խարույկ վառող ոչ այնքան երիտասարդ ars83:
Շատ պարզ պատասխան՝ ինձ դուր չի գալիս, երբ ուրիշները տեսնում ե, թե ես ինչ եմ անում:![]()
Իմ կարծիքով կոնկրետ ինձ չէ, բայց ընդհանուր միշտ էլ նայողներ կլինեն: Իսկ մոդեռների հարցում սովորական մահկանացու յուզեր եմ ինչ անեմ...
Այ եթե այս մի կետը չլիներ, ես էլ երևի «անտեսանելի» կդնեի:Առնվազն մոդերատորներն ամեն ինչ տեսնում են, մինևնույն է:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ