User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Սեփական առողջության պահպանում

  1. #16
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Ուրեմն ասեմ իմ բանաձևը
    1. Ալկոհոլ, բայց միայն կարմիր դառը գինի, ու ոչ շատ:
    2.Սպորտ, սպորտ, սպորտ (հիմա ժամանակը քիչ ա)
    3. Ուտում եմ էնքան ինչքան ուզում եմ:
    4. Ժամանակ առ ժամանակ կատարում եմ շնչառական վարժություններ:

    Դե չծխելու մասին ամեն ինչ պարզ է: Իսկ այ քունը, ստեղ մի քիչ ուրիշ պահ կա,
    Շատ քնելը ավելի վնաս ա քան քիչ քնելը
    Մարդ պետք ա քնի ուշ 1-ից հետո, դա անհրաժեշտ է մարսողության համար, ու 6-8 ժամ , ոչ ավելի:

  2. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Մեջբերում Taurus-ի խոսքերից
    Մարդ պետք ա քնի ուշ 1-ից հետո, դա անհրաժեշտ է մարսողության համար, ու 6-8 ժամ , ոչ ավելի:
    Էդո ջան, եթե ուշ քնելու նպատակը մարսողության խանգարումներից խուսափելն է, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի ուղղակի ուշ ժամի հաց չուտել, որպեսզի կարողանաս շուտ էլ քնել։

    Ինձ հայտնի է, որ շուտ քնելն է առողջության համար լավ, բնականաբար, առանց քնելուց առաջ բտվելու։ Ի դեպ, շատ օգտակար է նաև շուտ արթնանալը, որը, հիմնականում հնարավոր է լինում միայն շուտ քնելու դեպքում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.11.2006, 11:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #18
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Բայց նայի 3 կետին , ուտել երբ ուզում ես

  4. #19
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Մխիթար Հերացին 12 պայման ա ասել: Ուզում եմ դրանցից մի քանիսը մեջբերեմ.

    "Մինչև կյանքիդ վերջը աշխատիր
    Հանգիստ և ուրախ պահիր քեզ,
    Բնության հետ քնիր, բնության հետ արթնացիր,
    Բավարարվիր նրանով, ինչ ինքդ ես ձեռք բերում քո աշխատանքով,
    Սիրիր մեկին և մշտապես հիշիր` գեղեցիկ է նա, ում սիրում ես,
    Ապրիր աղմուկից հեռու,
    Աստծուն հավատա այնքան, ինչքան քեզ ես հավատում, ու մի հավատա այնքան, ինչքան քեզ չես հավատում:"
    Մյուսները վերաբերվում են սննդին, այսինքն` լավ առողջության հիմնական սկզբունքը լավ ուտելն ա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.11.2011), Ripsim (16.11.2011)

  6. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Մեջբերում Taurus-ի խոսքերից
    Բայց նայի 3 կետին , ուտել երբ ուզում ես
    Լսիր, քո գրած կետերից դատելով՝ կարելի է գալ այն եզրակացության, որ ոչ թե դու քո ապրելակերպն ես համապատասխանեցնում օգտակարության սկզբունքներին, այլ «օգտակարության» սկզբունքներն ես համապատասխանեցրել քո ապրելակերպին։ Սպանիչ էր բայց։

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Մխիթար Հերացին 12 պայման ա ասել: Ուզում եմ դրանցից մի քանիսը մեջբերեմ.

    "Մինչև կյանքիդ վերջը աշխատիր
    Հանգիստ և ուրախ պահիր քեզ,
    Բնության հետ քնիր, բնության հետ արթնացիր,
    Բավարարվիր նրանով, ինչ ինքդ ես ձեռք բերում քո աշխատանքով,
    Սիրիր մեկին և մշտապես հիշիր` գեղեցիկ է նա, ում սիրում ես,
    Ապրիր աղմուկից հեռու,
    Աստծուն հավատա այնքան, ինչքան քեզ ես հավատում, ու մի հավատա այնքան, ինչքան քեզ չես հավատում:"
    Այսքանի հետ լիովին համաձայն եմ։
    Բայց այ այս մեկն այնքան էլ հստակ չի.
    Մյուսները վերաբերվում են սննդին, այսինքն` լավ առողջության հիմնական սկզբունքը լավ ուտելն ա։
    Ճիշտն ասած, մի քիչ կասկածում եմ, որ Հերացին օգտագործած լինի հենց «լավ ուտել» արտահայտությունը, բայց եթե նույնիսկ օգտագործել է, ապա հաստատ ոչ քանակության առումով, որովհետև շատ ուտելը ոչ մի դեպքում չի կարող առողջության գրավական լինել։ Նա հաստատ նկատի է ունեցել ճիշտ սնվելը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #21
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Լսիր, քո գրած կետերից դատելով՝ կարելի է գալ այն եզրակացության, որ ոչ թե դու քո ապրելակերպն ես համապատասխանեցնում օգտակարության սկզբունքներին, այլ «օգտակարության» սկզբունքներն ես համապատասխանեցրել քո ապրելակերպին։
    կարաս դու էլ տենց ապրես?

  8. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Մեջբերում Taurus-ի խոսքերից
    կարաս դու էլ տենց ապրես?
    Այսի՞նքն։ Ճիշտն ասած, լավ չհասկացա՝ ինչ նկատի ունես... Նկատի ունես քեզ նման ապրեմ, թե՞...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #23
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Ացած լինի , կարևորը , որ երկուսս էլ առողջ լինենք

  10. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    1. Ալկոհոլ չօգտագործել
    Սա շատ հարաբերական է. նայած ինչ ալկոհոլ, նայած ինչ քանակությամբ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում մարդկանց մահվան առաջին պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Բայց կա ֆրանսիական մի քաղաք (անունը չգիտեմ), որտեղ ճաշի ժամանակ հյութի փոխարեն կարմիր գինի են խմում, և այնտեղ սիրտ-անոթային մահացությունը վերջին տեղերում է:
    3. միս չուտել։
    Սա էլ է շատ հարաբերական ու շատ անհատական: Ես ինչքան շատ եմ ուսումնասիրում բուսակերություն/մսակերությունը, այնքան ավելի եմ համոզվում, որ այստեղ շատ մեծ դեր ունեն անհատական առանձնահատկությունները: Ինչ խոսք, յուղոտ միսը, հատկապես տավարի, իրոք շատ վնասակար է, բայց տարբեր հիվանդությունների ժամանակ տարբեր սննդակարգ է խորհուրդ տրվում: Երիկամային հիվանդությունների ժամանակ բուսակերությունը շատ օգտակար է, քանի որ սպիտակուց շատ չի մտնում օրգանիզմ, հետևաբար երիկամների վրա ծանրաբեռնվածությունը փոքրանում է: Իսկ, օրինակ, ստամոքս-աղիքային որոշ պաթոլոգիաների ժամանակ խորհուրդ է տրվում անյուղ խաշած միս ուտել, մսաջուր խմել: Ի դեպ, հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ստամոքսի խոց ունեցողներն անցել է բուսակերության, և խոցը վեր է ածվել չարորակ ուռուցքի:

    2. սուրճ չխմել
    Սուրճն էական վնաս չի հասցնում առողջությանը, եթե, իհարկե, օրը 5-6 բաժակ չես խմում: Ամսվա մեջ մի քանի անգամը հաստատ ոչ մի վնաս չի տալիս: Նույն հաջողությամբ կարելի է ասել թեյ չխմել, քանի որ թեյի չարաշահումը նույնպես կարող է մեծ վնասներ հասցնել:

    Ավելացվել է 13 րոպե անց
    Հիմա անցանք Հերացուն:
    "Մինչև կյանքիդ վերջը աշխատիր
    Այո՛, աշխատանքը շատ առողջարար է, բայց աշխատանք էլ կա, աշխատանք էլ: Եթե աշխատանք ֆիզիկական ակտիվություն համարյա չի պահանջում, ապա հիվանդությունները չեն ուշանա: Նույնը կարելի է ասել ծանր ֆիզիկական աշխատանքի մասին:
    Հանգիստ և ուրախ պահիր քեզ
    Լիովին համամիտ եմ, բայց հանգիստ և ուրախ պետք է լինել ներսից, ոչ թե բարկությունը զսպել, պահել ներսում, հանգիստ ձևանալ: Եթե բարկացել ես, ավելի լավ է գոռաս, արտասվես, քան զսպես, որովհետև զսպված հույզերը սովորաբար որևէ հիվանդության տեսքով դուրս են գալիս արտաքին աշխարհ:
    Բնության հետ քնիր, բնության հետ արթնացիր
    Սա էլ է շատ հարաբերական: Եկեք հասկանանք, թե երբ է բնությունը քնում: Միանգամից կասեք գիշերը, բայց մի՞թե չկան կենդանիներ, որոնք գիշերային կյանք են վարում: Չէ՛, ես հիմա գիշերն արթուն մնալու կոչեր չեմ անում:
    Ժամանակին ես էլ էի հավատում, որ պետք է շուտ քնել, շուտ արթնանալ: Երեկոյան ժամը 10-ին ինձ ուղարկում էի քնելու, 7-ին արթնանում էի: Բայց ահավոր բան ստացվեց. աշխատունակությունս ահավոր ընկել էր: Ես հասկացա, որ յուրաքանչյուր մարդ անհատ է, ամեն մեկի օրգանիզմը մի բան է սիրում: Ինձ համար իդեալական է, երբ քնում եմ կեսգիշերին, արթնանում ժամը 8-ին:
    Բավարարվիր նրանով, ինչ ինքդ ես ձեռք բերում քո աշխատանքով
    Սա շատ կարևոր է: Հակառակ դեպքում դեպրեսիան անխուսափելի է:
    Սիրիր մեկին և մշտապես հիշիր` գեղեցիկ է նա, ում սիրում ես
    Բայց ինչու՞ մեկին: Սիրիր բոլորին: Սերը բացասական բոլոր երևույթները հեռու է վանում:
    Ապրիր աղմուկից հեռու
    Մտածում եմ՝ Հերացու ժամանակ ի՞նչ աղմուկ: Բայց նա իմաստուն մարդ էր, երևի գուշակում էր, թե ինչ է կատարվելու մեր օրերում: Իրոք, ապացուցված է, որ աղմուկը շատ վնաս է առողջությանը: Նախ, այն հզոր սթրեսոր է, հետո ազդում է լսողության վրա, գլխացավ է առաջացնում:
    Աստծուն հավատա այնքան, ինչքան քեզ ես հավատում, ու մի հավատա այնքան, ինչքան քեզ չես հավատում:
    Էս մեկը չհասկացա
    Մյուսները վերաբերվում են սննդին, այսինքն` լավ առողջության հիմնական սկզբունքը լավ ուտելն ա:
    Անահիտը ճիշտ նկատեց. երևի ճիշտ ուտել պետք է լիներ, բայց այդ ճիշտն էլ է շատ հարաբերական, կախված է մարդու օրգանիզմից:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (01.08.2010)

  12. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Սա շատ հարաբերական է. նայած ինչ ալկոհոլ, նայած ինչ քանակությամբ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում մարդկանց մահվան առաջին պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Բայց կա ֆրանսիական մի քաղաք (անունը չգիտեմ), որտեղ ճաշի ժամանակ հյութի փոխարեն կարմիր գինի են խմում, և այնտեղ սիրտ-անոթային մահացությունը վերջին տեղերում է:
    Բայց շատ հնարավոր է, որ ուրիշ հիվանդություններ լինեն դրա պատճառով։ Դու մենակ սիրտ-անոթային հիվանդություններն ես հաշվի առնում։
    Սա էլ է շատ հարաբերական ու շատ անհատական: Ես ինչքան շատ եմ ուսումնասիրում բուսակերություն/մսակերությունը, այնքան ավելի եմ համոզվում, որ այստեղ շատ մեծ դեր ունեն անհատական առանձնահատկությունները: Ինչ խոսք, յուղոտ միսը, հատկապես տավարի, իրոք շատ վնասակար է, բայց տարբեր հիվանդությունների ժամանակ տարբեր սննդակարգ է խորհուրդ տրվում: Երիկամային հիվանդությունների ժամանակ բուսակերությունը շատ օգտակար է, քանի որ սպիտակուց շատ չի մտնում օրգանիզմ, հետևաբար երիկամների վրա ծանրաբեռնվածությունը փոքրանում է: Իսկ, օրինակ, ստամոքս-աղիքային որոշ պաթոլոգիաների ժամանակ խորհուրդ է տրվում անյուղ խաշած միս ուտել, մսաջուր խմել: Ի դեպ, հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ստամոքսի խոց ունեցողներն անցել է բուսակերության, և խոցը վեր է ածվել չարորակ ուռուցքի:
    Բյուր, մենք սրա մասին ուրիշ ֆորումում արդեն խոսել ենք ու ես ասել եմ, որ այդպիսի դեպքեր եթե լինում են, ապա դա ոչ թե միս չօգտագործելուց է լինում, այլ որոշ նյութերի պակասից, որոնք մսի մեջ կան, բայց այլ մթերքների մեջ էլ կան։ Եթե մարդը չի օգտագործում այդպիսի մթերքներ, կներես, բայց դա բուսակերության վրա գցելը էնքան էլ արդարացի չէ։ Ապացուցված է, որ մսի մեջ չկան այնպիսի օգտակար նյութեր, որ չլինեն մնացած մթերքների մեջ։ Միսն անփոխարինելի սննդամթերք չի։

    Սուրճն էական վնաս չի հասցնում առողջությանը, եթե, իհարկե, օրը 5-6 բաժակ չես խմում: Ամսվա մեջ մի քանի անգամը հաստատ ոչ մի վնաս չի տալիս: Նույն հաջողությամբ կարելի է ասել թեյ չխմել, քանի որ թեյի չարաշահումը նույնպես կարող է մեծ վնասներ հասցնել:
    Բյուր, նույն հաջողությամբ կարելի է ասել, թե ծխախոտն էական վնաս չի հասցնում առողջությանը, եթե օրական մի քանի գլանակ ծխես։ Եկեք մեզ «հույս չտանք»։ Հայտնի բան է, որ սուրճը վնասակար է։ Պարզապես փոքր քանակությունը քիչ վնաս է հասցնում, մեծ քանակությունը, համապատասխանաբար՝ մեծ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.11.2006, 12:55:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որոնք ե՞ն առողջությունը պահպանելու սկզբունքները:

    Բայց շատ հնարավոր է, որ ուրիշ հիվանդություններ լինեն դրա պատճառով։ Դու մենակ սիրտ-անոթային հիվանդություններն ես հաշվի առնում։
    Այդ քաղաքի մարդիկ մինչև 80-90 տարեկան ապրում են
    Պետք է որ լյարդի հիվանդությունները դրա պատճառով շատ լինեին, բայց այդպես չէ

    Բյուր, մենք սրա մասին ուրիշ ֆորումում արդեն խոսել ենք ու ես ասել եմ, որ այդպիսի դեպքեր եթե լինում են, ապա դա ոչ թե միս չօգտագործելուց է լինում, այլ որոշ նյութերի պակասից, որոնք մսի մեջ կան, բայց այլ մթերքների մեջ էլ կան։ Եթե մարդը չի օգտագործում այդպիսի մթերքներ, կներես, բայց դա բուսակերության վրա գցելը, էնքան էլ արդարացի չէ։ Ապացուցված է, որ մսի մեջ չկան այնպիսի օգտակար նյութեր, որ չլինեն մնացած մթերքների մեջ։ Միսն անփոխարինելի սննդամթերք չի։
    Ցավոք, տվյալ դեպքում ոչ միս չօգտագործելուց է լինում, այլ բուսական սնունդ օգտագործելուց: Եթե պետք է, կբացատրեմ, թե ինչպես է դա ստացվում:
    Ստամոքսում տեղի է ունենում հիմնականում սպիտակուցային սննդի մարսում: Բայց քանի որ բուսական սննդի մեջ սպիտակուցները շատ քիչ են, այստեղ այդ մարսողությունը տեղի չի ունենում, և թթվային միջավայրը ստիպված շարունակում է միայն ստամոքսի պատի վրա ազդել: Իսկ քանի որ ստամոքսն առանց այդ էլ բարվոք վիճակում չէ, չի կարողանում սնունդը գոնե մեխանիկական մշակման ենթարկվել, և մեծ սննդակտորները կա՛մ մնում են ստամոքսում և կրակալվում, կա՛մ անցնում մարսողության համակարգի մյուս օրգաններ և, կոպիտ ասած, ինչպես մտել էին, այնպես էլ դուրս գալիս (մարսողական համակարգի բոլոր բաժինները սովոր են, որ նախապես մշակվախ սնունդ է գալիս-հասնում, եթե այդ մշակումը չկա, մնացած բաժիններն էլ իրենց գործը չեն անում, չմարսված սնունդը դուրս են շպրտում):
    Բյուր, նույն հաջողությամբ կարելի է ասել, թե ծխախոտն էական վնաս չի հասցնում առողջությանը, եթե օրական մի քանի գլանակ ծխես։ Եկեք մեզ «հույս չտանք»։ Հայտնի բան է, որ սուրճը վնասակար է։ Պարզապես փոքր քանակությունը քիչ վնաս է հասցնում, մեծ քանակությունը, համապատասխանաբար՝ մեծ։
    Հա՛, օրական մի քանի գլանակը վնաս չի հասցնում: Առողջությունը չափ է սիրում: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ձուն էլ է վնասակար, կարագն էլ, հացն էլ: Մարդու օրգանիզմն այնպես է, որ մի բանը օգուտ տալու հետ նաև վնաս է տալիս: Ճիշտ է՝ սուրճը էական օգուտ չի տալիս, բայց քիչ քանակությամբ հաստատ վնաս էլ չի տալիս:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (01.08.2010)

  15. #27
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, մարդու առողջության 50%-ը կախված է իր ապրելակերպից, 20%-ը՝ ժառանգականությունից, 10%-ը՝ բժիշկներից, 20%-ը՝ միջավայրի գործոններից:
    Ինչպես տեսնում եք, մեր ձեռքում շատ բան է գտնվում: Ինչպե՞ս ենք մենք հետևում մեր առողջությանը, կարո՞ղ ենք արդյոք մեր ապրելակերպը առողջ համարել:
    Երևի ապրելակերպիս 50% մի քիչ սխալ ա կազմակերպած, բայց հնարավորին չափով աշխատում եմ միջինը գտնեմ, դե ասենք շաբաթեկան մի անգամ գոնե վազքով, լողով զբաղվեմ, ժառանգությանս մասին անհնար ա բողոքել, բժիշկներից կախված 10%-ի մասին չեմ կարող ասել, դեռ հույսս բժիշկներին չեմ դրել, Փառք Աստծոն, 20% միջավայրը 100%-ով իրան արդարացնում ա Բայց էլի էսքանով հանդերձ չեմ կարող ասել որ ինքս հետևում եմ իմ առողջությանը, ցավալի ա բայց խոստովանեմ. ավելի շատ իմ առողջությունն ա ինձ հետևում, դիմանում ա ձեռքս... համենայն դեպս տրամադրված եմ մինչև 120 տարեկանս..
    Վերջին խմբագրող՝ Shah: 01.08.2010, 10:00:

    I love my life and I celebrate it every day...

  16. #28
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդու ներվերը հանգիստ լինեն հերիքա... Ոչ մի բան էնքան վնաս չի տալիս, ինչքան լարված նյարդերը, բացասական էմոցիաները և այլն
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (01.08.2010)

  18. #29
    Սկսնակ անդամ hosart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2011
    Հասցե
    Los Angeles, California, United States
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ առողջության վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.12.2013, 13:01
  2. Օգտակար է առողջության համար
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 03.07.2013, 00:16
  3. Բնական ռեսուրսների պահպանում «save water» ծրագրի միջոցով
    Հեղինակ՝ Guest, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.04.2011, 11:48
  4. Հարաբերությունների պահպանում «սեփականատեր» զուգընկերոջ հետ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 91
    Վերջինը: 09.02.2011, 12:25
  5. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա
    Հեղինակ՝ Adam, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 08.09.2008, 07:00

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •