Մեջբերում Taurus-ի խոսքերից
Բայց նայի 3 կետին , ուտել երբ ուզում ես
Լսիր, քո գրած կետերից դատելով՝ կարելի է գալ այն եզրակացության, որ ոչ թե դու քո ապրելակերպն ես համապատասխանեցնում օգտակարության սկզբունքներին, այլ «օգտակարության» սկզբունքներն ես համապատասխանեցրել քո ապրելակերպին։ Սպանիչ էր բայց։

Ավելացվել է 4 րոպե անց
Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
Մխիթար Հերացին 12 պայման ա ասել: Ուզում եմ դրանցից մի քանիսը մեջբերեմ.

"Մինչև կյանքիդ վերջը աշխատիր
Հանգիստ և ուրախ պահիր քեզ,
Բնության հետ քնիր, բնության հետ արթնացիր,
Բավարարվիր նրանով, ինչ ինքդ ես ձեռք բերում քո աշխատանքով,
Սիրիր մեկին և մշտապես հիշիր` գեղեցիկ է նա, ում սիրում ես,
Ապրիր աղմուկից հեռու,
Աստծուն հավատա այնքան, ինչքան քեզ ես հավատում, ու մի հավատա այնքան, ինչքան քեզ չես հավատում:"
Այսքանի հետ լիովին համաձայն եմ։
Բայց այ այս մեկն այնքան էլ հստակ չի.
Մյուսները վերաբերվում են սննդին, այսինքն` լավ առողջության հիմնական սկզբունքը լավ ուտելն ա։
Ճիշտն ասած, մի քիչ կասկածում եմ, որ Հերացին օգտագործած լինի հենց «լավ ուտել» արտահայտությունը, բայց եթե նույնիսկ օգտագործել է, ապա հաստատ ոչ քանակության առումով, որովհետև շատ ուտելը ոչ մի դեպքում չի կարող առողջության գրավական լինել։ Նա հաստատ նկատի է ունեցել ճիշտ սնվելը։