Հարգելի Գաղթական,
Կարիք չկա ընդունել խոսքերս որպե Ձեզ ուղղված, կամ էլ բոլորին վերաբերող, երբ ասում եմ, որ որոշ հայեր մարդուն անվայել ճանապաարհներով փախնում են հայրենիքից, կամ անվայել ձևերով են գումար վաստակում, դա ես պատմում էի փաստ ինձ ծանոթ մի քանի ընտանիքներից, որոնցից մեկը ապրել է ռեզերվացիայում, անբարենպաստ, նսեմացնող պայմաններում, իսկ մյուսը կեղծ փաստաթղթերով տարբեր երկրներ է մուտք գործել և ասում եմ, բռնվել է գողության վրա, այդպիսի դեպքերը ամեն դեպքում շատ են:
և ես չեմ կարող փոխել կարծիքս այդպիսի երևույթների հանդեպ: Նման մարդիկ խայտառակ են անում մեր երկիրը:
Մեկ այլ պատմություն իմ ծանոթներից. կինը, լինելով ԱՄՆ քաղաքացի մուտք է գործում Հայաստան ցույց տալով սահմանապահներին հայկական անձնագիր; Հարց է առաջանում, ինչպես է ստացել այդ անձնագիրը: Պարզ է որ անօրինական ճանապարհով: և պարզ է, որ այդ կնոջը անհանգստացրին
Երկրի վրա կա մոտ 200 ազգ, բայց միայն դրանցից մի քանիսն են փախնում ուրիշ երկրներ: Բոլոր երկրներում էլ կան վատ ապրող մարդիկ, և բոլոր երկրներում էլ, և Ֆրանսիայում, և Իտալիայում, և Գերմանիայում, եղել են ժամանակներ, երբ կյանքը անտանելի է եղել, եղել են պատերազմներ, եղել են ֆաշիստներ: Բայց նրանք չեն փախել իրենց երկրից, որովհետև դա ազգի մտածելակերպ է: Հայ ազգը արդեն սովորել է գնալ վայելել ուրիշի կառուցածը (թե նյութական, թե գաղափարական իմաստով) գնալ, ապրել հարուստ երկրում, օրինական երկրում: Բայց կառուցել սեփական երկրում նույնը ոչ ոք չի ուզում: Ոչ ոք չի ուզում պայքարել սեփական երկրում օրինականության համար, ավելի հեշտ է փախնելը:
Հետաքրքիր է, որ նույն ամերիկահայը, երբ ԱՄՆում է, շատ վախկոտ է, շատ օրինապահ է, բայց երբ գալիս է Հայաստան, սկսում է անտեսել օրենքները, ապրել, ինչպես իրեն հարմար է, կաշառքներ տալ, երթևեկության կանոններ խախտել, ինչից է դա՞՞՞
Իսկ եթե բոլոր հայերը Հայաստանից գնալու փոխարեն, կանգնեին իրար հետ պայքարեին օրինականության, արդարության, և չարիքների դեմ, երկիրը կբարգավաճեր:
Ծանոներիցս մեկը մի անգամ ասեց, մեծ հպարտությամբ. "Երբ քայլում եմ Մոսկվայի փողոցներով, մեկ մեկ մոռանում են , որ հայ եմ, ինձ թվում եմ ես էլ եմ ռուս":
Ընդունեք, որ մեր մեջ կա օտարամոլությունը:
Ավելացվել է 4 րոպե անց
Մեկ մեկ բոլորս էլ զզված ենք լինում, և գալիս է կյանքում մի պահ, որ հոգնում ես ամենինչից և ուզում ես թողնել հեռանալ: Այո, շատ դժվար է պայքարել քեզնից ավելի մեծ ուժ ունեցողների դեմ:
և դա դրանից է, որ մենք համախմբված չենք, որ ամեն մեկս սեփական գլխի ճարն է տեսնում, բայց երբ ասում ես, արի իրար հետ պայքարենք այդ արատավոր երևույթի դեմ, ասում է, քեզ պետք է, թող գնա նորմալ երկիր;
Միակ ուրախացնող բանը, որ վերջերս այդ վիճակը մի քիչ փոխվել է:
Էջանիշներ