Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Կարո՞ղ եք բերել մի այդպիսի հոդվածի օրինակ, որով սպառնացել են օտարերկրյա որևէ քաղաքացու (հո կատակ չէ՝ քրեական գործ հարուցելը։ Բացի դրանից այլ երկրի քաղաքացուն այդքան հեշտ կարելի՞ է դատել մեկ այլ երկրի օրենքներով)։
Ցավոք ոչ մի հոդվածի օրինակ չեմ կարող նշել, քանզի լավ ծանոթ չեմ ՀՀ քր.օրենսգրքին, բայց երևի դուք ինձնից ավելի շատ հոդվածներ կկարողանաք նշել, որոնք կարելի կլինի հարուցել նախկին քաղաքացու նկատմամբ, որը, ասենք՝ առանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու ընդունել է մեկ այլ երկրի քաղաքացիություն (ըստ իմ տվյալների երկքաղաքացիության ինստիտուտը Հայաստանում դեռ լրիվ չի գործում.. այսինքն՝ օրենքը կա, բայց դեռ կիրառության մեջ չի մտել.. որոշ մշակումների է ենթարկվում..) և ներկայացել է, օրինակ, մեկ այլ անունով, քան էր ծննդավայր Հայաստանում..
և դեռ եթե նրա ներկայիս երկրից էլ պահանջեն իր «դոսյե»-ն ապա այնքան անհամապատասխանություններ կկարողանան գտնել, որ «ես սուս, դու սուս»..


Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Դուք ասում եք ինչ–ինչ պատճառներով մարդիկ փոխել են իրենց քաղաքացիությունը։ Արդյո՞ք դա կատարվել է ոչ օրինական ճանապարհով (այլապես, ինչպես որևէ հայ սահմանապահ կարող է «կպնել» օտարերկրյա քաղաքացուց)։
օրինական ճանապարհո՞վ..
և՛ այո, և՛ ոչ..
ասենք մարդը օրինական դիմել է միգրացիոն բաժանմունք, պատմել է իր կյանքի պատմությունը և ստացել միգրանտի, իսկ հետագայում նաև՝ տվյալ երկրի քաղաքացիություն..
սա օրինական է..
բայց անօրինական են որոշ հատվածներ իր «կյանքից», որը նա ներկայացրել է այդ միգրացիոն հանձնաժողովին..