Չեմ ուզում որակավորումներ տալ, կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց, այո գաղտնիք չէ, որ որոշ "հայեր" ոչ անտանելի կյանքի պատճառով, այլ "Եւրոպայում բնակվելու և "Եւրոպացի" դառնալու նպատակով" փախել են Եւրոպա, հանձնվել միգրացիոն ծառայությանը, ապրել ինչ-որ "հանրակացարաններում" ու ստացել են քաղաքացիություն, փաստորեն` նաև կեղծում են տարբեր անձնագրային տվյալներ, հա՞՞՞ Նաև ծանոթ եմ մի քանի անձանց, ովքեր Դանիայում դեպորտ են ստացել սուփերմարքեթում գողության վրա բռնվելուց հետո, հետո նոր անձնագիր են "սարքել" ու Շվեյցարիայի սահմանն են հատել: Այդպիսի հայեր էլ կան: Հիմա դուրս է գալիս, որ ցանկացած հանցագործ պետք է վերադառնա Հայաստան և նրան գրկաբաց ընդունեն՞՞
Ուրիշ հարց է, որ սահմանապահն է նաև այդ դեպքում խախտում օրենքը, և դա պետք է պատժվի:
Կամ ինչ է նշանակում փոխել է ազգությունը: Այսինքն, անձնագրի մեջ գրել է "Անտուն, անտեղ, չեչեն, եվրոպա ջան, ինձ տար պահի"՞՞՞
Եկեք չկիրառենք երկակի ստանդարտներ!!!!
Իսկ օրինական ճանապարհով քաղաքացիությունը փոխած մարդկանց չեմ կարծում որ ինչ-որ կերպ կարողանան խոչընդոտել (ի հարկե, չեմ բացառում, որ այդպիսի բան էլ կարող է լինել):
Որպեսզի Հայաստանը դառնա "լավ" երկիր, պետք է չսպասել, մինչև դառնա, ինչպես Դուք ասել էին գրառման մեջ, այլ պետք է գալ և պահանջել, և մասնակցել մեր երկրի երկիր դառնալուն;
Եթե բոլորը գնան, ու հեռվից ասեն, սպասում ենք ուղղվի, այդպես չի ուղղվի![]()
Էջանիշներ