Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, պարզապես բավական հաճախ մեկնում և ժամանում եմ Հայրենիք։
Շատ հաճելի է լսել այստեղ նաև դրական արձագանքներ մեր օդանավակայանի աշխատակիցների աշխատաոճի վերաբերյալ..

բայց, այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի է մնում օտարերկրյա քաղաքացիություն ունեցող Հայաստանցիների մեծամասնության նկատմամբ ցուցաբերած իրենց մոտեցումը..

և շատ հաճելի էր նաև լսել Տատ-ի դրական արձագանքը՝ իր անձնական փորձից..


մի քանի բառով պարզաբանեմ միտքս, թե ինչու համար են, մեղմ ասած, կողոպտում նշածս անձանց.
գաղտնիք չէ, որ անկախության տարիներից ի վեր բազմահազար ընտանիքներ ինչ-ինչ պատճառներով ստիպված են եղել լքել Հայաստանը..
դրսում, մասնավորապես՝ Արևմտյան Եվրոպայում, գրանցվելու և քաղաքացիություն ստանալու համար շատերը դիմել են տվյալ երկրներում գործող միգրացիոն բաժանմունքներին՝ ներկայանալով որպես փախստականներ ամենատարբեր երկրներից..
այս նպատակով շատերը ստիպված են եղել նաև փոխել սեփական անունները և/կամ ազգանունները, ծննդ.թիվը և այլն.. (շատ դեպքերում, նաև, ազգությունը...)
և այսպես՝ այս մարդկանց թիվը միլիոնով է հաշվվում..
այժմ, երբ նրանք կամ նրանց սերունդները, փորձում են հետևել Հայրենիքի կանչին՝ Հայաստանը ստեղծում է, նրանց համար, լրացուցիչ դժվարություններ..
չէ՞ որ Հայաստանում կան հատուկ օրգաններ, որոնք փայլուն գիտեն, թե ով որտեղ ինչ ասեց ու ինչը փոխեց..
տվյալների բազան մեծ է..
և եթե մի մարդու վախեցնեն, թե իր նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել ամենատարբեր հոդվածներով.. այդ մարդը կարող է իրոք վախենալ, որ իր գործերը կարող են լրջորեն փչանալ թե՛ Հայաստանում, և թե՛ այն երկրում, որտեղի քաղաքացին է հիմա նա հանդիսանում..
բայց.. եթե նա մուծի մի կլորիկ գումար.. (լսելովս՝ վերջերս այդ գումարը հասել է 30.000Եվրոյի) իհարկե նրա հանդեպ ոչ մի քրեական գործ չի հարուցվի, և նրան հանգիստ ու ժպտադեմ նորից կճանապարհեն Հայաստանից.. մինչ.. մինչ հաջորդ անգամը..