Կներեք իհարկե, բայց դուք Հայաստանի մասին ե՞ք խոսում...Եվ ե՞րբ եք վերջին անգամ գնացել, 7 տարի առա՞ջ։
Դեռ 2008 ամռանը տուրիստական վիզան 3շաբաթով արժեր 50դօլլար, շվեյցարական քաղաքացու համար, իսկ 2008 մարտին` 25դօլլ. 3 ամսվա համար։ Դրա ստացումն ու ձևակերպումը ավելի արագ ու պարզ է անցնում, քան Եվրոպայում, հերթը` կարգին կազմակերպված, ճամպրուկների ստացումը` հեշտ ու հանգիստ։
Պրոպագանդա չեմ անում, վերջին երեք տարվա ընթացքում մի 8-9 այցելությունների (տարբեր կազմով ) անձնական փորձս է։
Այդքան անգամ պարզապես բախտս բերե՞լ է...
Իսկ ով այդքան շուտ հիասթափվում է, "ոտքը չի դնի այլևս", թող գնա Բահամաներում հանգստանա։ Բավականին ճանապարհորդել եմ, Հայաստանի վերջին տարիների երկրի մուտքը ՈՉԻՆՉՈՎ չի զիջում Եվր. և ԱՄՆ ին, շվեյցարացի ընկերներս էլ հետս եկան, այնքան նորմալ էր, որ նույնիսկ զարմացան ու հիասթափվեցին` կլիշե դժվարություններ էին սպասում։

Գուցե ավելի դժվար է Հայաստանի քաղաքացիների համար...բայց ոչ օտարերկրացի հայերի։ Չէ՞ որ հենց այդ դեպքերից սկվեց թեման։