Գաղթական-ի խոսքերից
էստեղ ինչ-որ բան իրարու չի բռնում եղբայր..
կոնկրետ էս Եվրոպական պետության մեջ, ուր ես հիմա ապրում եմ, գործում է համաեվրոպական մի կազմակերպություն, որը գումարային պարգևատրումներ է խոստանում այն օտարերկրացիներին, ովքեր որոշեն վերադառնալ հայրենիք՝ փոխելով իրենց մշտական բնակության վայրը..
կոնկրետ Հայերի դեպքում դա կազմում է մոտավորապես 5000-6000Եվրո՝ կախված նրա Եվրոպայում գտնվելու դրդապատճառներից ու կարգավիճակից.. ինչպես նաև՝ ընտանիքի անդամների թվաքանակից.. կարող են և ոչ մի բան չտալ, բայց կարող են նաև բավական լուրջ կլորիկ մի գումար տալ..
պաշտոնական տվյալներով՝ գումարը հայրենիքում նոր կյանք սկսելու համար է նախատեսված..
ինչ վերաբերում է Արմավիային՝ իսկ ո՞վ կարող է ապացուցել, թե տվյալ քաղաքացին Հայաստանից դուրս է եկել՝ հենց Արմավիայի ծառայություններից օգտվելով..
իսկ ՀՀ մասին՝ իսկ ո՞վ կարող է ապացուցել, թե հնարավոր է այնպիսի տարբերակ, որ քաղաքացին, չունենալով համապատասխան երկրի վիզա, կարող է Հայակական սահմանը հատել (տվյալ դեպքում՝ օդայինը) և/կամ դուրս գալ Հայաստանից կամ Զվարթնոցում օդանավ նստել..
Էջանիշներ