Արդեն երկար տարիներ է, ինչ, բազմաբնույթ պատճառներով, Հայաստան ներս մտնող Հայազգիներից կորզվում են բավականին լուրջ գումարներ… հենց օդանավակայանում..
սա արվում է հիմնականում այն Հայազգիների նկատմամբ, ովքեր ակնհայտորեն ունեն/ունեցել են Հայաստանյան արմատներ (այսինքն՝ Արևմտահայեր չեն)..
ասենք՝ մարդը իջնում է ինքնաթիռից, իրեն կանչում են հատուկ սենյակ և հատուկ այրեր, իրենց մոտ պահելով նրանց փաստաթղթերը, առաջարկում են բերել, օրինակ՝ 5000 ԱՄՆ դոլար՝ որպեսզի առանց լուրջ խոչընդոտների կարողանան նորից հանգիստ վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են..
լինում են ավելի անտրամաբանական երևույթներ.. այն է՝ փորձել նվաստացնել մարդուն..
ասենք՝ մարդը Դանիայի քաղաքացի է.. նրա Դանիական անձնագիրը ստուգող Հայ սահմանապահը կարող է ուղղակի բացականչել "իյաաա.. հոպա՞ր, էս ասում ես Դանիայում ես ապրում հա՞.. դե հլա մի հատ ասա տենամ Դանիայի մայրաքաղաքը որնա էլի..".. և սա շրջապատողների կողմից կարող է ընդունվել որպես դեպքերի բնականոն ընթացք..

բազմաթիվ են մեր Հայրենակիցները, ովքեր, Հայաստանում երկար բացակայությունից հետո, վերադառնալով Հայրենիք՝ ինչ-ինչ պատճառներով բոլորովին կորցնում են այնտեղ հետագա այցելությունների ցանկությունը..
սա անտեսելով՝ կարծես արհեստականորեն ստեղծվեն նման ցանկություն արտահայտողների թվի գերաճ.. և ստեղծվեն հենց Հայաստանյան պաշտոնյա այրերի (օրինակ՝ սենյակ կանչող և գումար պահանջող) ձեռքերով..

տրամաբանական է՝ մարդը, երկար տարիներ քրտնաջան աշխատելով օտար երկրում, որտեղի քաղաքացին է հանդիսանում, գումար է հավաքել և որոշել վերջապես Հայրենիք այցելել.. գումարը նախատեսված է սեփական հանգիստն ապահովելու ու կարիքավոր բարեկամներին բաժանելու նպատակով.. բայց արի ու տես, որ երբեմն ստացվում է բոլորովին հակառակ պատկեր.. իրենից կարող են այնպիսի մեծ գումար պահանջել, որ բարեկամներին փողով օգնել ցանկացողը ինքն է սկսում նույն բարեկամներից օգնություն խնդրել, որ բարեհաջող "դուրս պրծնի" Հայաստանից.. ինչպիսի՞ տրամադրությամբ կայցելի Հայաստան նույն մարդը՝ հաջորդ անգամ..


Հարց.
Ինձ հետաքրքրում է սույն «արհավիրք»-ի մասին Հայաստանում ապրող Հայի՝ շարքային քաղաքացու, կարծիքը:

Հ.Գ. ասում եմ «արհավիրք», քանի որ Սփյուռքահայը՝ կորցնելով Հայրենիքի հետ կապը, կամ՝ դրա հանդեպ ունեցած զգացմունքները, ավելի հեշտ է հանձնվում համաշխարհային գլոբալիզացիա կոչվող գլխակերին.. իսկ նման հանձնվողներ, դժբախտաբար, Հայության մեջ, առանց նման արհեստականորեն ստեղծված պատճառների էլ, այսօր շատ ավելի շատ են, քան երբևէ եղել է..