Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆիդո ախպեր, էս ինչ հետաքրքիր հարց ես տվել, "ինչ են անում որ սենց շինարարական համալիր են ստեղծել" նախ երբ շինարարությունը վերջանում է, էլ շինարարական համալիր չի լինում, դառնում է շենք, կառույց կամ ուղղակի համալիր: Ինչ են անում՝ իրականացնում են այն ինչին կոչված է ցանկացած երկրի դիվանագիտական ներկայացչությունը այլ պետությունում: Իսկ եթե խեսքդ վերաբերվում է ծախսերին, կարամ հիասթափեցնեմ հաստատ ՀՀ փողերով չեն կառուցել, իսկ ԱՄՆ-ի դեսպանատները բոլոր երկրներոըմ աչքի են ընկնում իրենց մեծությամբ ու ներկայանալի են: Հարցիցդ ենթադրում եմ որ դեմ ես ԱՄՆ-ի դեսպանատան մակարդակով ներկայությանը ՀՀ-ում, կարելի է ակցիա կազմակերպել, ասենք "ամերիկյան իմպերիալիստներ դուրս Հայաստանից" կամ "կորչի ամերկյան կապիտալիզմը, կեցցե Նժդեհը", ընկեր հարցդ ավելի լուրջ ձևակերպի, Հայաստանում ամեն մի դպրոցական գիտի ինչ համար է դեսպանատունը ու դեսպանատան շենքը:
Կեցցե՛ս, ուղղեցիր սխալս, շնորհակալ եմ, ես էլ գրելուց կասկածում էի:
Արդեն քանի հոգուց եմ լսում, որ Գերմանիայում դեսպանատնից հետո Հայաստանում ամերիկյան դեսպանատունը չափերով երկրորդն է: Աշխարհում երկրո՞րդը, ինչու՞, ո՞վ կարա հիմնավորի: Օգնե՛ք, հասկանանք: Հետաքրքիր է, մյուսների կարծիքը, իսկ Մտահոգի կարծիքն ուղղակի ապշեցրեց իր տրամաբանական հիմնավորմամբ: Երնեկ սաղ վարդագույն լիներ, երնե՛կ: