User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 80 80-ից ԱռաջինԱռաջին ... 30707677787980
Ցույց են տրվում 1,186 համարից մինչև 1,197 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #1186
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անի ջան, ինքը չի համախմբել: Ինքը զենք ա բաժանել զենքից չհասկացող մարդկանց՝ ռուսի պատվերով, իսկ օրհասական պահին՝ անհետացել՝ ռուսի հետ միասին: Ես դեռ չեմ խոսում երիտթուրքերի հետ պայմանավորվածության մասին:
    Պարզապես, դաշնակները սովորություն ունեն սփյուռքում կատարվող ամեն ինչ վերագրել իրենց: Մեկ էլ ինձ զվարճացնում է հայկական լոբբի կոչվածը: Որ չե՞ն ասում՝ մեր լոբբիի ջանքերի շնորհիվ այս օրինագիծը անցավ, այն օրինագիծը անցավ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (14.10.2010), einnA (14.10.2010), Kuk (27.12.2010), Mephistopheles (14.10.2010), Norton (29.10.2010), Rammer (14.10.2010)

  3. #1187
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անի ջան, ինքը չի համախմբել: Ինքը զենք ա բաժանել զենքից չհասկացող մարդկանց՝ ռուսի պատվերով, իսկ օրհասական պահին՝ անհետացել՝ ռուսի հետ միասին: Ես դեռ չեմ խոսում երիտթուրքերի հետ պայմանավորվածության մասին:
    Պարզապես, դաշնակները սովորություն ունեն սփյուռքում կատարվող ամեն ինչ վերագրել իրենց: Մեկ էլ ինձ զվարճացնում է հայկական լոբբի կոչվածը: Որ չե՞ն ասում՝ մեր լոբբիի ջանքերի շնորհիվ այս օրինագիծը անցավ, այն օրինագիծը անցավ...
    Ի՞նչ գիտես:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. #1188
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ գիտես:
    Շենքում են խոսում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #1189
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում կեղծ կուսակցությունները այնքան շատ են, այնքան "անկեղծ" են խոսում ժողովրդի անունից, որ Դաշնակցությունը, որը իրոք հայկական կուսակցություն է մեջները չի երևում:Ոչ մեկի մտքով անգամ չի անցնում հարցնել; Այ! ռուսերեն վեց հարյուր երեքի տղեք... ով! եք դուք, որտեղից կուսակցություն դարձաք? Ռուսական ալֆա գրուպի ընտանիքի շահերն եք ներկայացնում, թե "Մասադի":Մենք մի Հայ Ժողովուրդ ունենք, որի շահը մեր հավաքական շահն է, գուցե մեք չկանք դրա համար է այդպես տեղի ունենում, "իսկ թույլի համար խորթ է իր բարին... մեր գլխին ցավ ենք ու մազ համար դավ ենք"?
    Խնդրում եմ ներել բոբոքված տոնս և հաշվի առնել նաև, որ ես դաշնակցական չեմ:
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  6. #1190
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաշնակցությունը շատ կարևոր կուսակցությունն է մեր երկրի ու ժողովուրդի համար, իրենք պահպանում են հայրենասիրությունը քաղաքական դաշտում որը վերջում պետք է մեր քաղաքական գործողությունների մեջ:
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.06.2011)

  8. #1191
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՄովսեսՄուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցությունը շատ կարևոր կուսակցությունն է մեր երկրի ու ժողովուրդի համար, իրենք պահպանում են հայրենասիրությունը քաղաքական դաշտում որը վերջում պետք է մեր քաղաքական գործողությունների մեջ:
    Առաջ ես շատ էի հավանում Ակսել Բակունցին, բայց երբ իմացա որ "Զանգեզուր " կոչված "պոռնոֆիլմի" սցենարը ինքն է գրել կաշին փրկելու համար մի տեսակ մթնեց ինձ համար նրա "Մթնաձորը":Խելագարված ամբոխները" չփրկեցին Չարենցին, "Զանգեզուրն" ել Բակունցին , սակայն միջև վերջերս ել Հանրապետական կոչված կուսակցության պատվերուվ ընտրություններից առաջ մի հատ ապահովության համար այդ ֆիլմը ցուցադրվում էր Դաշնակցության վարկանիշը գցելու միտումով:
    Ինչ եղան Վարդան Մամիկոնյանները... ինչու են Վասակ Սյունիները տիրտիրացել մեր երկրին...Երևի դրանից է, որ Հազկերտը հարճերով տարված հատուկ ծառայություններ չէր պահում:
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (31.10.2011)

  10. #1192
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչքա՜՜՜՜՜ն ատելություն կա մեր մեջ իրար հանդեպ, որ դառնացնում ա մեր Հայաստան երկրի հանդեպ սիրո քաղցրությունը։
    Երկրում այլափոխված է ճշմարտությունը և ճշմարիտ հայրենասիրությունը մեկնաբանվում է որպես սուտ:
    Պատճառը, միջին խավի(դեմոսի) կատաստրոֆիկ ցածր տոկոսն է ընդհանուր բնակչության թվի հաշվով:Վայ օլիգարխների և ստրուկի հոգեբանությամբ ապրող մուրացկանների երկրում ինչ զարգացման ցսենար ասես որ հնարավոր չի, այլապես ԼՏՊ-ի նման տականքի հետևից չէին գնա:
    Ես ցավով եմ գրում այս տողերը, որովհետև Հայաստանը իմ երկիրն է, իսկ ուրիշները իրենց լավ երկիրը ինձ չեն տա:
    Ինչն է պատճառը, որ հողին ու ջրին կարոտում ենք, իսկ այնտեղ ապրողներին հազվադեպ, ով է այդ ամենի տերը:http://www.youtube.com/watch?v=hwj2T...eature=related
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  11. #1193
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ, ուզում եմ պատասխանել բոլոր նրանց, որոնք հայտարարում են, թե 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործության մեղավորը Դաշնակցությունն էր, քանզի սկզբում չեզոք դիրք բռնելով, որ Առաջին համաշխարհայինում ռսահայերը լինեն ռսների, տաճկահայերը թրքերի կողմից, պատերազմի սկսվելուց հետո տաճկահայությանն էլ թեքեցին ռսների կողմը, ինչից կատաղած օսմանները սկսեցին կոտորածը... ասեմ, այդ պահին, մի փոքր ազգի համար, որը համաշխարհայինից իր համար մեծ շահեր չուներ ու դա հասկանում էր, ավելի ճիշտ չ՞էր համախմբվել ռուսական ուժի շուրջը, ու փորձել թոթափել թրքական լուծը, մանավանդ որ Համաշխարհայինում թրքերը պարտվեցին և հետո հայտնվեց նրանց մղձավանջը, Սևրի պայմանագրի տեսքով... դաշնակներն է՞ին մեղավոր, որ անգամ հաղթական կողմ հանդիսանալով դավաճան ռուսը, վախենալով թրքական քաղաքականությունից, պարտվողի հետ բանակցությունների մեջ մտան և ի վերջո ամբողջ Արևմտյան Հայաստանը նրանց հանձնեցին: Իսկ ինչ վերաբերվում ա կոտորածին, ապա ասեմ, որ երիտթուրքերը դա շատ ավելի վաղ էին ծրագրել, դեռևս երբ 1890-ականներին կայսրության որոշ հատվածներում արդեն իսկ սկսել էին հայերի ջարդերը, այնպես որ հայերի (փաստացի` ՀՅԴ-ի) այդ "դավաճանությունից" հետո նրանք պարզապես արդեն առիթ ունեցան իրենց ջարդերն իրականացնելու համար, մինչդեռ դրանց առիթը ոչ թե մեծ մասով տաճկահայության ռսի կողմն անցնելն էր, այլ Թալեաթի "Չկա հայ, չկա հայկական հարց" գաղափարը, քանզի հայերն հարյուրամյակների լծի ընթացքում արդեն զզվեցրել էին այդ վայրենիներին իրենց ազատատենչ արդար ցանկություններով: Այնպես որ սխալ է "ազատարար" ռսի (որին մենք փաստացի մինչև այսօր էլ հնազանդ ենք, սա իմիջիայլոց) "խաղերի" պատճառով արդեն առիթ ունեցող գազազած բորենիների անցյալ դարասկզբի կատարած մեծագույն ոճիրը վերագրել մի կուսակցության, որը ի վերջո հասավ այդ բաղձալի երազանքին` Հայաստանի անկախացմանն ու պետականությանը, որը սակայն կորցրեցինք հենց մեր ազգի ոչ միասնական լինելու պատճառով, քանզի նույն Սևրի և այդ ժամանակաշրջանի Հայաստանին վերաբերող այլ քաղաքական քննարկումներին մեր ազգը ներկայանում էր երկու պատվիրակությամբ, մեկը Պողոս Նուբարինը, մյուսը` ՀՀ... միասնության բացակայությունը արդեն պարտության նշան է, իսկ ընդհանրապես մենք էդքան ասում ենք, մենք հզոր ազգ ենք, լավ ազգ ենք... մ՞ենք, մենք ազգ ե՞նք... մենք լավ ազգ չենք, մենք ազգ էլ չենք, քանզի միասնական չենք ու չենք հարգում մեզ ու մեր պատմությունը... "Իր պատմությունը չիմացող ժողովուրդը դատապարտված է այն կրկնելու", մեծն Նժդեհի խոսքերն են, ու մենք կրկնում ենք, նույն սխալները: Կրկնվում են նաև հերոսական էջերը, որոնցից մեկը Արցախի ազատագրումն է, բայց դրան արդեն 20 տարի հետևում են նույն կրկնվող սխալները, որոնք էն` միասնության բացակայությունը, գավառականացումը, որոնց հետևանքով արյան գնով ազատագրած հողերը 20 տարի պաշտոնապես մերը չենք կարողանում դարձնենք: Ինչևէ, բուն թեմայից մի փոքր շեղվեցի, ամեն դեպքում պարքս համարեցի բացատրել, որ ՀՅԴ-ն կոտորածի "պատճառ" չէ, ինչպես ասում են:
    Մի հարց, իսկ ներկայիս Հանրապետականի քաղաքականությունը լոկալ կոտորած չ՞է ազգի նկատմամաբ, իսկ ԼՏՊ-ի մանևրախառը կլոունադան արդյո՞ք գաղափարական կոտորած չէ ժողովրդի նկատմամաբ, որը զոմբիացած գնում է մի մարդու հետևից, ով իրենց երեխաներին մոմի լույսի տակ է ստիպել տարիներով դաս սովորել, լույսը տալով հյուսիսային հարևան խառնակիչներին... ամեն ինչում ժողովուրդն է մեղավոր, ինչ ցանես, էն կհնձես... դաշնակցական չեմ, բայց ՀՅԴ-ն համարում եմ այսօրվա միակ ուժը, որը չի որդեգրել սեփական ազգին այս կամ այն տարբերակով կոտորածի ենթարկելու քաղաքականությունը... ՄԱՀ կամ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ... այո, եթե ձեզ հարմար է, եթե այդպես ուզում եք, ինձ կարող եք ծայրահեղական համարել... միայն ռադիկալ որոշումներն ու քայլերը կարող են էս երկիրը ճիշտ ուղու վրա տանել:

  12. #1194
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը չեք հոգնել խոսալուց Քանի դուք ստեղ խոսում եք՝ ետ անտաշ դաշնակները հասցրեցին Քաշաթաղի շրջանում 500 կով տրամադրել վերաբնակներին, ֆինանսավորեցին մոտ 2000 հեկտար ցորենի ցանք, վերակառուցեցին Կովսականի, Քարեգահի, Տիգրանավանի ու ելի շատ համայքների դպրոցներ, տեղադրեցին Թաթուլ Կրպեյանի ու Պետրոս Ղևոնդյանի կիսանդրիները, Քաշաթաղի հարավում օգնեցին 64 բնակարան սարքելու գործին սիրիա հայերի համար, ամառը կազմակերպեցին բակային ճամբարներ, որ ազատագրված տարածքների երեխաներն էլ մի բան հասկանան իրանց կյանքից, ու մի քանի կեղտոտ դաշնակցականներ էլ <հանձինս ինձ> տեղափոխվեցին ԼՂՀ ՔԱՇԱԹԱՂԻ ԿՈՎՍԱԿԱՆ քաղաք՝ ապրելու, կառուցելու, շենացնելու ու էդ ամեն ինչի մասին պարբերաբար կտեղեկացնեմ, որ լիքը թեմա ունենք մրոտելու էդ դաշնակ շներին
    Հ.Գ. երեկ էդ էշ, մասոնա-թրքական, անպատկառ կառույցը Ձեզ շատ կասկացելի հրեական աղբյուրներից 3000 ամն դոլար տրամադրեց Բերձորի արվեստի և սպորտի դպրոցին երաժշտական գործիքներ գնելու, 2000 ամն դոլար՝ պարի ազգային տարազ կարելու համար, իսկ մի լաչառ դաշնակ ել 17 տիկնիկներ նվիրեց տիկնիկային թատրոն ստեղծելու համար, ամեն մեկը 20000 դրամ արժողության բա էդ անելու բանա
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.10.2012), Malxas (25.10.2012), Tig (25.10.2012), zulu (25.10.2012), Արէա (25.10.2012)

  14. #1195
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հլը չեք հոգնել խոսալուց

    Բա տենց բաներ
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  15. #1196
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաշնակները պաշտոններ են ստանալու, даю руку на отсечение:

    ՀՅԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ Է
    http://www.a1plus.am/am/official/2013/08/27/hyd

  16. #1197
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակները պաշտոններ են ստանալու, даю руку на отсечение:

    ՀՅԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ Է
    http://www.a1plus.am/am/official/2013/08/27/hyd
    Դաշնակները էլի պաշտոն ստանցան, 2018թ․

Էջ 80 80-ից ԱռաջինԱռաջին ... 30707677787980

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •