User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    ՈՒՐԱՑՈՒՄԻ ՇՐՋԱՆ
    Ահավոր եղելությունից հետո անգամ, ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին ականատես դաշնակցական գործիչները ցանկացած պայմանով իրենց իշխանությունը Հայաստանում պահպանելու համար պատրաստ էին ընդունել Թուրքիայի գերիշխանությունը, նրան «ազատել» ցեղասպանության մեղադրանքից,Հայաստանի եւ հայության փրկված մասն էլ նետել նրա ոտքերի տակ, երբ ցեղասպանությունը... դեռ շարունակվում էր:
    .
    Լեո. «Եվ այս բոլոր սարսափների մեջ ամենամեծը, մղձավանջայինը, որ ընդունակ էր հարյուրապատկել մեր ժողովրդի ցավերն ու տանջանքները, թշնամու անողորմ սուրը չէր, այլ նրանից էլ հարյուրապատիկ հատու եւ անողորմ այն իրողությունը, որ Դաշնակցությունն իր բերանով խոստովանում էր, թե թուրքահայ հեղափոխությունը երեսուն տարվա ընթացքում ուրիշ բան չի եղել, բայց միայն ոճիր ժողովրդի դեմ, մի չարագործություն` հիմնված հիմարությունների, տգետ անհասկացողությունների վրա: Անարգ սյունին էր բեւեռվում ամբողջ թուրքահայ հեղափոխության գաղափարախոսությունը, եւ բեւեռվում էր ո՞ւմ ձեռքով` Դաշնակցության, որ գլխավոր ոճրագործն էր: Այս մի ինքնասպանություն էր, որ, տարաբախտաբար, ժամանակին չէր կատարվում, որպեսզի բնաջնջված ժողովրդից գոնե մի երկու բուռն ավելի ազատվեր: Սակայն շատ տարօրինակ դրդումներով էր, որ Դաշնակցությունը դիմում էր ինքնասպանության: Այդ գործը նա կատարում էր ոչ թե մեռնելու եւ անհայտանալու համար, այլ ընդհակառակը` նորից ապրելու եւ տիրող մնալու հույսով: Կորցնելով ամեն ինչ` նա ուզում էր կենսական հյութեր գտնել ստեղծված սարսափելի պայմանների մեջ: Թշնամին` գրավելով Ալեքսանդրապոլն ու Իգդիրը, սպառնում էր Երեւանին. ուրիշ ելք չէր մնում. իշխանությունը պահելու համար պետք էր անձնատուր լինել հոգով եւ մարմնով, նախապատրաստել այնպիսի արդարացումներ, որոնք հասկանալի դարձնեին ամենախայտառակ պարտությունն անգամ: Հայ մարտական կառավարության անունով հոխորտացող կազմակերպությունն այդ օրհասական օրերին դառնում էր սաստիկ ծեծված մի երեխա, որ լաց ու կոծով հավատացնում է, թե ինքը մեղավոր չէ, չէ իմացել: Եվ հանձն էր առնում այնպիսի մեղքեր, որոնց համար աշխարհի վրա չի կարող լինել որեւէ արդարացում, եւ որոնց համագումարը կազմում է ոչ այլ ինչ, բայց միայն խայտառակ ինքնասպանություն» (Նույնը, էջ 235-236):
    .
    «Հառաջ», 1920, թ.255. «Իր փրկության համար Հայաստանն ունի մի ճանապարհ - գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարեւանի` թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել եւ ապահովել իր պետական ու ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թրքական օրիենտացիա: ...Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ նա խուսափած կլիներ կոտորածներից եւ նրա դրությունը վրացիներից էլ լավ կլիներ»:
    .
    Ալեքսանդրապոլի պայմանագիր (հատված, որ բացակայում է հայերեն բնագրում) «Ինչպես որ թուրք, ռուս եւ բոլոր աշխարհի վիճակագրությունները եւ հաստատյալ ընկերային կացությունը ցույց կու տան, այս առթիվ ալ կվավերացվի, թե Օսմանյան սահմանի վրա հայ մեծամասնություն ունեցող որեւէ հողամաս չկա» (Տե՜ս Լեո, Թ.Հ.Գ., էջ 243):
    .
    Ռուբեն Տեր-Մինասյան. «Ռադեկը գիտակցորեն խեղաթյուրում է փաստերը` հայտարարելով, թե թուրքահայերի բնաջնջումը պետական անհրաժեշտություն էր Թուրքիայի համար: Հայկական կոտորածները պետական անհրաժեշտություն էին Ռուսաստանի համար` ի վնաս Թուրքիայի եւ հայերի» (Հ.Թ.Կ., էջ 83):
    .
    Սիմոն Վրացյան (1921թ.). «Բոլշեւիզմի դեմ կռվելու եւ, ընդհանրապես, մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունինք հարեւան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ` թե՜ այստեղ, թե՜ արտասահմանում, որ հակառակ է մեր եւ թուրքերի մեջ բարյացկամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Այսօր մենք երկու իրական ուժ ունենք մեր կողքին. մեկը խորհրդային Ռուսաստանն է, մյուսը` Թուրքիան: Մյուս ուժերը մեզնից շատ հեռու են: ԱՌԱՋԻՆԻ ՀԵՏ, ԻՆՉՊԵՍ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԴԱՌԸ ՓՈՐՁԸ, ՀԱՇՏՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ, ՄՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՇՏՎԵՆՔ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԱՆԱՆՔ ՄՅՈՒՍԻ ՀԵՏ: Այդ անհնարին չէ, որովհետեւ մենք եւ թուրքերն ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով... Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ եւ իրական կենակցություն մեր հարեւան Թուրքիայի հետ: Ուրեմն` մեր արտասահմանի բարեկամները, եթե նրանք իրոք բարեկամ են մեզ, չպիտի դնեն Թուրքիան այնպիսի դրության մեջ, ուր նա նկատի մեզ իբրեւ իրա դժբախտության պատճառը ու լցվի ատելության եւ վրիժառության զգացմունքներով հանդեպ մեզ: Կոնֆերանսի որոշումները մեր վերաբերմամբ ընդունելի պիտի լինին Թուրքիայի համար, ահա՜ մեր պահանջը» (Հայաստանի Հանրապետություն, Ե.-1993, էջ 657-658):
    .
    «Ազատ Հայաստան», 1921, թ. 35. «Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցյալի դառն հուշերը եւ ավանդությունները եւ ոչինչ չխնայելու հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի եւ Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար: Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործոն բարեկամությամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գա իր ներկա ծանր տագնապից եւ թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա վերջապես ձեռք բերել տեւական ապահովություն: Ուրիշ ճանապարհ չկա»:
    .
    Զավեն Մսրլյան. «18 մարտ 1921-ին, Սիմոն Վրացյան Թուրքիո Ազգային մեծ ժողովու կառավարության, որ ճանչցած էր «Հայրենիքի փրկության կոմիտեն» որպես միակ իշխանությունը Հայաստանի մեջ, ուղղեց դիմում մը: Դիմումի մեջ Ս. Վրացյան կխնդրեր, որ իր բանակը համալրելու համար թուրքեր վերադարձնեն իրենց մոտ եղող հայ պատերազմական գերիները, եւ ցույց տան ռազմական օգնություն Հայաստանի Հանրապետության: Սիմոն Վրացյան իր դիմումը կհիմներ Ալեքսանդրապոլի դաշնագիրին վրա: Վրացյան կգրեր. «Սույն դիմումն անելով Հայաստանի կառավարությունը հիմնվում է այն բարեկամական հարաբերությունների վրա, որոնց հիմք են դրված Ալեքսանդրապոլի դաշնագրից սկսած եւ որոնք խանգարված էին բոլշեւիկյան իշխանության ժամանակ» («Երեք դաշնագիր», Բեյրութ-1979, էջ 119-120):
    .
    Վրացյանի հեռագիրը Լոնդոնի խորհրդաժողովին. «Հայաստանը կուզե ապրիլ խաղաղությամբ ու բարեկամությամբ իր հարեւան Թուրքիո հետ: Ան կուզե ուրեմն, որ Լոնդոնի խորհրդաժողովին տալիք որոշումները փոխադարձ անվստահություն չբերեն Թուրքիո եւ Հայաստանի միջեւ եւ կամ դժգոհություն: Վերջ:» (Հեռագրի առիթով Օսբորնի մակագրությունը` «Այնպես կթվի, թե զենքով թուրք մը կեցած էր պ. Վրացյանի կռնակը, երբ ան այս հեռագիրը ղրկեց» (Նույն տեղում, էջ 120-121):
    .
    Հայրենիքի փրկության կոմիտեի «Ազատ Հայաստան» պաշտոնաթերթ. «Իրերի պատմական բերումով Անդրկովկասի ժողովուրդների իրական պաշտպանը կարող է դառնալ միայն Տաճկաստանը: Որովհետեւ Տաճկաստանն է միակ իրական, մերձավորագույն քաղաքական ուժը, որն անմիջապես եւ կենսապես շահագրգռված է Անդրկովկասի ժողովուրդների կատարյալ ազատագրությամբ» (Նույն տեղում, էջ 120):
    .
    Հայաստանում իշխանությունը կորցնելուց հետո, արդեն արտասահմանում, անտեսելով եւ ուրանալով ահավոր ցեղասպանության փաստը, ՀՅԴ-ն շարունակել է ապավինել ու ծառայել թուրքերին. վրաց մենշեւիկների, ադրբեջանական մուսավաթի եւ Թուրքիայի հետ 1921-26թթ. մշակել եւ կնքել է «Պրոմեթեյան ուխտ» դաշինքը` Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու եւ Թուրքիայի հովանավորության տակ դնելու նպատակով:
    .
    Մ. Սերոբյան. «Այս աթոռազուրկ ատրպեճանցի, վրացի, դաղստանցի եւ հայ նախարարները մեկ նպատակ միայն կհետապնդեն. տիրանալ իրենց կորցրած աթոռներին: Եվ հոն, մութին մեջ կկազմեն «Պրոմեթեական» խմբակը: ...1926-ին, երբ Սուլթանով Պոլսի մեջ «Կովկասյան համադաշնակցությունը» վերջապես կազմակերպելե հետո Քեմալի հովանավորության տակ, 1926 նոյեմբերին Փարիզի մեջ կպարզե Վրացյան խմբակի հետ 1921-են ի վեր կազմած համագործակցության փուլերը, եւ կպահանջե, որ «Կովկասյան համադաշնակցության» Պոլսո կենտրոնական կոմիտեի մեջ հայերուն համար բաց թողված երկու աթոռներ գրավեն Ս. Վրացյան եւ Ռուբեն փաշա (Դարբինյան): ...Այլեւս դիմակները ինկած են Վրացյան-Դարբինյան խմբակին երեսեն: Այ այսուհետեւ ճակատաբաց Վրացյան-Դարբինյան կրնան հայտարարել իրենց դավանանքը` «Կովկասի ժողովուրդների պաշտպան կարող է լինել Տաճկաստանը» («Հայաստանի անկախության առիթով», Կահիրե-1950, էջ 49-50):
    .
    Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն օժանդակել է ֆաշիստական Գերմանիային եւ նրա դաշնակիցներին, որոնց մեջ էր նաեւ Թուրքիան: ՀՅԴ-ի կողմից «կոտորածների» 20-ամյա ուրացման փաստի հանդիման Հիտլերն իրոք իրավունք ուներ հռետորական հարց տալու. «Ո՞վ է հիշում այսօր հայկական կոտորածները»: Քանզի այն չէր հիշում նաեւ ՀՅԴ-ն:
    .
    Գրիգոր Մերճանով. «Դաշնակցության Պյուրոյի հետ իմ ունեցած սկզբունքային գլխավոր տարակարծություններես մեկը եղավ կուսակցության գործակցությունը Նացի Գերմանիո հետ, 2-րդ համաշխարհային պատերազմի օրերուն: Չէի կրնա հաշտվիլ այն մտքի հետ, որ կուսակցությունը իր սեփական հատվածական նպատակներեն տարված` կրնա ու պետք է գործակցի ցեղային խտրությունը եւ աշխարհակալությունը նշանաբան դարձուցած այս տերության հետ: ... Նացի Գերմանիո դաշնակից դարձեր էր Թուրքիան, որ իմ աչքին կպատկերացներ Գայզերական Գերմանիո եւ Իթթիհատական Թուրքիո միջեւ կնքված զինակցությունը, որուն ավանդության շարունակությունն էր այս մեկը: Գոնե այսպես կնկատեի ես: Որով, գերմանական հաղթանակի մը պարագային, Հայաստանի բախտով մտահոգվելու պետք չունեին ուրիշները: Թուրքիան կբավեր, որուն բանակները տարիներ առաջ շարված մնացին Արաքսին արեւմտյան եզերքին վրա, անհամբեր սպասելով Ստալինկրաթի անկումին: Բարեբախտաբար դիմադրեց Ստալինկրաթը: Գերմանիան պարտվեցավ: Իմ համոզումս է, որ անով վերապրեցավ նաեւ հայությունը: Այլապես թուրքերը հին բարեկամ գերմաններուն հետ, Մեծ եղեռնեն ճողոպրած հայության վերջին կտորին հաշիվը մաքրած պիտի ըլլային այսօր: ...Փարիզի Կենտրոնական կոմիտեի ժողովներուն մեջ ես գլխովին հակառակեցա այս ծրագրին, որ աղետալի էր պարզապես: Մեծամասնությունը հավանություն տվավ գործակցության թեզին, եւ որոշումը վավերացվեցավ» («Իմ կտակը», Բեյրութ-1972, էջ 90-92):
    .
    http://septemberi21.blogspot.com/200...og-post_06.htm

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •