User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    ՄԱՏՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՈՒՍՏԻ ՇՐՋԱՆ
    .
    ՀՅԴ-ն, ծրագրված ցեղասպանության ակնառու վտանգի դեմ հանդիման, ոչինչ չձեռնարկեց ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Ընդհակառակը` ամեն ինչ արեց օսմանյան բանակ հայ տղամարդկանց զորակոչն իրականացնելու համար (այս օրենքը թուրքական պառլամենտն ընդունել էր մի քանի տարի առաջ` Դաշնակցության ակտիվ նախաձեռնությամբ): Վերջիններիս կոտորեցին, իսկ Արեւմտահայաստանը մնաց անպաշտպան:
    .
    Ռուբեն Տեր-Մինասյան. «Դաշնակցությունը դեմ լինելով պատերազմին, դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականության, այնուամենայնիվ որոշում է (8-րդ ընդհանուր ժողովը) հորդորել հայ ժողովուրդին` կռվի դեպքում անթերի կերպով իր պարտականությունը կատարել Թուրքիո հանդեպ»:
    .
    «Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունը այսպես կարող էր վարվել (կռվի դեպքում ծառայել «Օսմանյան հայրենիքին»), սակայն ... ազնիվ մարդկանց հետ: Այս վերջին կետը մոռացվեցավ ՀՅԴ կողմից, եւ այս մոռացումն, անշուշտ, ճակատագրական մեծ սխալ էր... Այժմ դեպքերից հետո կարելի է այդ ճակատագրական սխալն ափսոսալ, քանի որ 200.000 հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին (նկատի ունի թուրքական եւ ռուսական բանակ զորակոչված հայ զինվորներին, որոնց թիվը միասին կազմում էր 450.000 - Ա.Ս.), նաեւ ռուսական հսկա օժանդակությունները զորքով, սնունդով եւ ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու: Այդ ուժի գիտակցությունը Դաշնակցությունը ուներ, բայց նա խուսափեց դրանից օգտվել, մնալով կաշկանդված ընդհանուր ժողովի որոշումների սահմանների մեջ» (Հ.Թ.Կ., էջ 56, 67-68):
    .

    Վահան Փափազյան. «Դաշտի գյուղերը ձգած էին իրենց ճակատագրին: Կազդուրվելես վերջ միայն զգացի, թե ինչ ահավոր սխալ մը գործած էի ձգելով քաղաքը (Մուշը) այդ ծանր օրերուն եւ քաշվելով լեռներու ծերպերը» (Ի.Հ., էջ 359):
    .
    «Ահա ինչպես զոհ գացինք մենք մեր «ռազմական նախատեսության»` կարծելով, թե կառավարությունը, առանց դաշտին ու քաղաքին ձեռք դիպցնելու, նախ Սասունը պիտի զարնե: Թշնամին թողուց, որ դաշտի զինված ուժերը դուրս հանենք ու կեդրոնանանք Սասնո կղզիացած պզդիկ տարածության վրա... թշնամին օգտվելով ուրեմն այս պայմաններեն, բնաջնջեց ժողովուրդը (Դաշտի 190.000 բնակչից, ըստ հեղինակի, փրկվեց միայն 5000-ը - Ա.Ս.): Այս զարհուրելի սխալը գործեցինք մենք` ղեկավար ու պատասխանատու ընկերներս` ենթարկվելով քարացած ավանդություններուն, համառ անհեռատեսության... (Նույնը, էջ 365):
    .
    25 տարի իբր զբաղվելով արեւմտահայությանը զինելու գործով, ՀՅԴ-ն իրականում բացի «հեղափոխական» աղմուկից ուրիշ ոչինչ չէր արել կամ ակամա ավելի շատ զինել էր թուրքերին ու քրդերին:
    .
    Վարդպատրկյան. «Ամենաշատը 300 հրացան հազիվ էր տեղափոխվել երկիր: Վասպուրականի պես նահանգը հազիվ 60 հրացան ուներ, հակառակ նրան, որ Պարսկաստանի տխրահռչակ արհեստանոցը , որ զենք շինելու եւ նորոգելու համար էր հիմնված, եւ ահագին գումարներ էր կլանել, գտնվում էր Վասպուրականի կողքին» (Տե°ս Դավիթ Անանուն, նշվ. աշխ. հ.3, էջ 226):
    .
    Լեւոն Չորմիսյան. «Արշավախումբերի նպատակը զենք եւ կռվողներ ղրկելն էր Երկիր: Այդ երկու նպատակների մեջ էլ միայն մեկ-երկու դեպքում են գործնական արդյունք ստացել: Կովկասից եւ Պարսկաստանից ուղարկված զենքերի մեկ տասներորդն անգամ տեղ չի հասել: 9/10-ը կամ փչացել է, կամ անցել է թշնամու ձեռքը` մեծացնելով նրա կռվելու միջոցները («Համապատկեր արեւմտահայոց մեկ դարու պատմության» հ. Բ, էջ 329):
    .
    Վահան Փափազյան. «Զինամթերք Երկիր տանող բոլոր խումբերը սահմանին վրա, կա°մ սահմանեն ներս կռիվներու` բռնվեցան եւ ջարդվեցան, կա°մ մեծ կորուստներով վերադարձան եւ իրենց բեկորները միայն տեղ հասցուցին. իսկ ատոր անդրադարձումները շրջակա հայ գյուղերու վրա այնքան ծանր էին, որ այլեւս անմտություն էր շարունակել: 1903-905թթ. այդ խումբերու միջոցով փոխադրված զինամթերքի չնչին տոկոսը միայն տեղ հասավ...: Թորգոմի` 1903-ի երկրորդ անգամ, Խանի, Նեվրուզի, Երկաթի եւ Թոխմախի, Միհրանի, Փոխիկի, Շաշոյի, Զուլումաթի եւ այլ խումբերը այդ ճակատագրին ենթարկված էին 1903 - 1904-ին» (Ի.Հ., հ. Ա, էջ 206):
    .
    «Գալով մեր զինական ուժերուն` առաջին օրեն իսկ ձեռնարկեցինք ցուցակագրման... 170 քիչ շատ կանոնավոր զենք ունեինք` պաշտպանելու համար մոտ 20.000 ժողովուրդ (190.000-ից փրկված - Ա.Ս.), որ տեղավորված էր 5-6 կիլոմետր շրջագծով տարածության վրա»: Իսկ ռազմամթե±րքը... յուրաքանչյուր հրացանին միջին հաշվով հազիվ 30-35 փամփուշտ կհասներ (Նույնը, հ. Բ. էջ 370-371):
    .
    «Դժբախտաբար զինված չէր մեր ժողովուրդը: Քիչ շատ գործածական զենքեր ունեին միայն հին մարտիկները, մնացյալները մաշված կամ պակասություններով էին, խիստ սակավ էր փամփուշտը: Ես չտեսա ինքնապաշտպանական կազմակերպություն եւ ոչ մի տեղ, եւ մանավանդ ընդհանուր ծրագիր մը ապագա անակնկալներու հանդեպ» (Նույնը, էջ 320):
    .
    «Սասունի ժողովուրդը խիստ թերի էր զինված. 7-8 հարյուր «շեշխանա» եւ որսորդական հրացաններու հետ թերեւս 150-200 քիչ շատ կանոնավոր հրացաններ ունենային, սակայն փամփուշտի չնչին պաշար ունեին: Դաշտը ավելի խղճուկ վիճակ մը կներկայացներ. կանոնավոր զենք, կարելի է ըսել, բացառապես միայն մեր նախկին մարտիկներու ձեռքին կգտնվեր: Դաշտի 90 գյուղերը հազիվ 200 քիչ շատ կանոնավոր հրացաններ ունենային` փամփուշտի նույն թերիներով» (Նույնը, հ. Բ էջ 337):
    .
    Այդ ընթացքում ՀՅԴ-ն խեղդել է ժողովրդի ինքնապաշտպանական ինքնագործունեությունը, իսկ դժվարին պահին խուճապահար լքել է` խուճապի ենթարկելով նաեւ ժողովրդին:
    .
    Դավիթ Անանուն . «Ռազմամոլությունն ու ինքնագոհությունը կուրացրել էին նրա միտքը, եւ նա մի հոտի հովվի սկզբունքին հարելով, չէ թե փրկում էր հոտին, այլ նրան ենթարկում դառն փորձությունների... Այստեղ է թաքնված Դաշնակցության հանցանքը, հայ ժողովրդի ինքնագործունեության ճնշման մեջ» («Ռուսահայ հասարակության զարգացումը», էջ 226):
    .
    Վահան Փափազյան. «Փախուստիս լուրը (Մուշից Սասնա լեռները) անմիջապես տարածվեցավ Դաշտի եւ լեռներու մեջ ու թողեց բարոյալքիչ ազդեցություն մեր ժողովուրդին վրա: «Կացությունը հուսահատական է, ուրեմն, որ պահվեցավ», - կհետեւցներ ժողովուրդն իրավացիորեն, որովհետեւ այլեւս ոչ ոք կմնար` գեթ երեւույթները փրկելու համար: Այս հոգեբանությունը վարակեց, մանավանդ, հեղափոխական մարտիկները, որոնցմե շատերը զենքերնին առած լեռը եկան: Մուշեն հեռանալես հետո Կոտոյի Հաջին, Տիգրանը եւ ուրիշ ընկերներ հազիվ ժամանակ ունեցած էին քաղաքի զինական ուժերը քիչ շատ կարգի բերելու: Դաշտի գյուղերը ձգված էին իրենց ճակատագրին» (Ի.Հ., էջ 359):
    .
    Լեո. «Վանը չէր լքվում: Կռվելու ընդունակ ազգաբնակությունը պիտի պաշտպաներ քաղաքը. հայ կամավորական գնդի հրամանատարը համաձայնություն էր տալիս, որ գունդն էլ մնա քաղաքում եւ միանա քաղաքացիներին: Հարկավոր էին, ուրեմն, ժիր ու գործունյա մարդիկ, որ իսկույն գործի կպչեին: Գովված ու հերոսացած Արամն ու իր կուսակցական ընկերներն այդպիսի մարդիկ դուրս չեկան: Մյուս օրը նահանգապետը (Արամը) մունետիկ է պտտեցնում քաղաքում եւ հայտարարում, որ ամեն մարդ իր գլխի ճարը տեսնե: Եվ սկսվում էր աներեւակայելի խելագար տեսարանը` դաշնակցական խուճապը, ուրիշ խոսքով` քառասմբակ փախուստ` սեփական կաշին ազատելու համար: Եվ այսպիսի փախուստի մատնվում էր ոչ միայն Վանը, այլեւ ամբողջ Վասպուրականը» (Թ.Հ.Գ., էջ 175):
    .
    «Վան-Տոսպ», թիվ 6 (1921թ.). «Երեք ամենածանր ամբաստանություններ ունի վանեցին պ. Արամի եւ իր գործակիցների դեմ: Առաջին` հակառակ վանեցիներու կամքը ներկայացնող հանձնաժողովին տված որոշումներուն եւ առանց անոր գիտությանը` խուճապային փախուստի մատնեց ժողովուրդը ու պատճառ դարձավ Վասպուրականի փճացման: Երկրորդ` չկազմակերպելով հարյուր հազարավոր բազմության մը ամառային տաժանալի ճամփորդությունը` սովածությամբ եւ հոգնածությամբ մահվան դատապարտեց հարյուրավորներ ու քայքայեց ֆիզիկականը հազարավորներու: Երրորդ` զինվորական պաշտպանություն չընծայելով ժողովրդին` նշավակ ըրավ զանոնք քրդական հարձակումներու, որով սպանվեցան եւ գետը թափվելով խեղդվեցան հազարե ավելի վասպուրականցիներ, իսկ այդ իրարանցումներու ատեն կողոպտվեցան արդեն իսկ իրենց ամեն ինչը կորսնցուցած փախստականներու հարյուր հազարավոր ռուբլիի արժողությամբ անասուններն ու իրեղենները:
    .
    Ինչպես հետագա իրադարձությունները եկան հաստատելու` Վանը թշնամու ձեռքը չպիտի իյնար բնավ եւ հետեւաբար չպիտի ենթարկվեր իր կրած անփոխարինելի կորուստներուն, եթե հանձնաժողովին տված որոշման համաձայն տղամարդիկ մնային քաղաքը եւ զինված դիմադրություն կազմակերպեին, առնվազն 8000-ի չափ զենք պիտի ունենայինք - 3000 կամավորներու ունեցածները, 3000 թուրքերեն գրավածները, որ տրամադրելի էին, 2000 ալ վանեցիներուն զենքերը: Այսքան զենքն ալ դարձյալ կբավեր ինքնապաշտպանության եւ, ի հարկին, նահանջի համար: Թրքական բանակը փոքրիկ ուժ մը կներկայացներ Վանա լճի հարավային կողմը, իսկ հյուսիսային կողմի ուժեղ բանակը իր թիկունքը չպիտի դարձներ ռուս բանակին Վանի վրա հառաջանալով: Նույնիսկ եթե երկու կողեն ալ այսպիսի հառաջխաղացում մը կատարվեր, մեր ինքնապաշտպանական ուժերը կրնային կանոնավորապես նահանջել Սարայի գծով» (Մ. Մինասյան, դեպքերի ականատես եւ մասնակից):
    http://septemberi21.blogspot.com/200...g-post_06.html

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •