Դժվար ա հավատալ, որ էս հայ իսկապես ժուռնալիստ ա գրել։ «Մեր դժբախտությունը ոչ այնքան դաշնակցական կուսակցության մեջ է, որքան որ այն մեր ժողովրդի մեծ մասի գաղափարախոսությունն է դարձել»:

Այ ախպեր, մեր ժողովրդի մեծ մասին գաղափարը չի հետաքրքրում, այլ քիչ թե շատ արժանավայել ապրուստը։ Գաղափարը տեղ ա հասնում կուշտ ժողովրդի մոտ, իսկ սովածի մոտ՝ սադրանքն ա տեղ հասնում ու ընտրակաշառքը։ Ով հակառակը կասի՝ ջուրը պղտորող ու մեջը ձուկ բռնող ա։

Ու էդ որ վախտվանից ինչ-որ կուսակցություն դարձավ գաղափարախոսություն, հակառակը կարա լինի միայն։ Ու ասեմ, որ Հ.Յ.Դ-ն սոցիալիստական գաղափարախոսության կուսակցություն է, ու էդ գաղափարախոսությամբ ամբողջ Հյուսիսային Եվրոպան է լավ ապրում ու նույնիսկ՝ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ։

Նենց որ ընդհանուր դժբախտությունների ժամանակ մի մեղավոր մի փնտրեք ու ուրիշներին մի մեղադրեք։