User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հետաքրքիր նյութ եմ գտել ՀՅԴ մասին այստեղից, տեղադրում եմ՝

    ԴԱՇՆԱԿՆԵՐ

    Գրվածը վերաբերում է ոչ թե դաշնակներին որպես անձերի, այլ դաշնակցական գաղափարախոսությանը:
    Դաշնակները նույն բոլշեւիկներն են՝ ազգայնական խառնվածքով:
    Բոլոր տեսակի բոլշեւիկների կառավարման արդյունքը բարոյականության անկումն է եւ պետականության քայքայումը:
    Բոլշեւիզմը եւ դաշնակցությունը սնող աղքատությունը վերացնելով՝ կվերացնենք եւ դրա հետեւանք մտքի թշվառությունը:
    Բոլշեւիկյան մտածելակերպից ազատվելու ամենագործուն միջոցը լավ ապրելն է:
    Մենք երբեք լավ չենք ապրել, որի համար էլ բոլշևիկյան եւ դաշնակցական տիպի հայացքները այդքան տարածված են մեզ մոտ:
    Բոլշեւիկները քայքայեցին ռուսական կայսրությունը, դաշնակները կվերացնեն Հայաստանը:
    Իշխող բոլշեւիկյան տիպի կուսակցություների առանձնահատկությունն է` ամեն գնով իշխանություն պահպանելը, անգամ տարածքները զիջելով:
    Դաշնակը արդեն թերություն է:
    Բոլշեւիկյան-դաշնակցական դրսեւորումներից զերծ չի մնացել մեզանից եւ ոչ մեկը, անգամ մեր առաջավոր ազատական գաղափարախոսության կազմակերպությունները եւ կուսակցությունները:
    Բոլշեւիկյան-դաշնակցական գաղափարախոսությունը հիմնականում, երկարատեւ ստրկության ժամանակակից արտահայտությունն է:
    Բոլոր կարգի բոլշեւիկյան-ազգայնամոլականդաշնակցական շարժումները մեծագույն ծառայություն են մատուցում համայն մարդկությանը` իրենց
    ժողովուրդների օրինակով ցույց տալով դրանց կործանարար, մահացու ազդեցությունը:
    Չմոռանանք, որ դաշնակների դրոշը բոլշեւիկների նման կարմիր է, համ էլ իրար ընկեր են կոչում:
    Աղքատության, անգրագիտության, ճորտության պայմաններում բոլշեւիկյան-դաշնակցական գաղափարախոսության այդչափ տարածումը մեր մեջ անխուսափելի եւ լրիվ բացատրելի է:
    Վախենամ 21-րդ դարում քրդերն առանց գաղափարախոսության պետականություն ձեռք բերեն, մենք մեր ազգայինով` կորցնենք:
    Տպավորություն է ստեղծվում, որ դաշնակները ջանք չեն խնայում ավելացնելու հայդատի հարցերի ցանկը:
    Հետաքրքիր է, եթե հայդատի եւ ցեղասպանության կարգախոսները շուրթերիս հանձնենք ազատագրված տարածքները, հետո... գլխի կընկնե՞նք ինչ կատարվեց, թե՞ էլի կշարունակենք նույն գործելակերպը է՛լ ավելի զայրացած, իսկ ՀՅԴ-ն կարգախոսը կփոխի՞, թե՞ կհեռանա:
    Բոլոր այն կուսակցությունները, որտեղ բացի երկրի զարգացման շահերից հաշվի է առնվում կուսակցականը կամ անձնականը, զերծ չեն բոլշեւիկյան-դաշնակցական ազդեցությունից:
    Դաշնակցությունը հայկական երեւույթ չէ, դա հիվանդություն է:
    Փակուղու մեջ ենք` բոլշեւիկյան-դաշնակցական գաղափարախոսությունը լավ կյանքի չի բերում, աղքատ ապրողներն էլ հարստացման ուսմունքներն են դժվար ընդունում:
    Կողոպտվողը եւ կողոպտողը հավասարապես մեղավոր են` մեկը անտարբերության, անպատասխանատվության, թուլության համար, մյուսը՝ անբարոյականության:
    Տեսականորեն թուրքերի հետ միայն խելքով կարող ենք պայքարել, ինչը մեր ամենօրյա կյանքում էլ չէր խանգարի:
    Մեր դժբախտությունը ոչ այնքան դաշնակցական կուսակցության մեջ է, որքան որ այն մեր ժողովրդի մեծ մասի գաղափարախոսությունն է դարձել:
    Այդ գաղափարախոսությամբ ոչ միայն ոչինչ ձեռք չենք բերել, այլ բոլոր ժամանակներում կորցրել ենք:
    Եթե անցած դարի 50-ականներին արտասահմանում աղմուկ բարձրացվեր Նախիջեւանի հայաթափման համար, գուցե հիմա ուրիշ պատկեր ունենայինք:
    Ազգային նպատակների ուղղվածությունը համապատասխանեցնելով միջազգային հասկացողություններին եւ պահանջներին՝ դաշնակցությունը մտքի ճկունության նախադեպ կստեղծի մեր պատմության մեջ, լրիվ համահունչ անվանման «հեղափոխական» բաղադրիչին:
    Մեր հարեւաններին մեր դեմ միավորող գլխավոր գաղափարը դաշնակցությունն է եւ պահանջատիրությունը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2010), Mephistopheles (14.10.2010), Norton (23.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •