ՄԵՆՔ ԱՆԿԵՂԾ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ


Մենք անկեղծ զինվոր ենք, առանձին վիճակ,
ՈՒխտել ենք ծառայել երկար ժամանակ.
Պարսկաստանի խորքից եկել է նամակ,
Գնում ենք բարով, կուշանանք տարով,
Արյուն, սուր ու հուր, պատերազմի դաշտ
Կսպասեն մեզի:

Դուշմանը մեզ տվեց ջան Ֆետա անուն,
Այդ անվան համաձայն տեսավ զորություն,
Մենք չենք ուզեր ազատ կամքի բռնություն ,
ՈՒխտել ենք կռվիլ, այդ սիրով մեռնիլ,
Համոզված ենք որ միայն զէնքով կա
Հայոց փրկություն:

Ստամբուլը պիտի լինի արյան ծով ,
Ամեն կողմից կռիվ կսկսվի շուտով.
Կոտորից Բաշկալա անցնենք հեշտ կերպով ,
Աջից Վարդանը, ձախից Իշխանը,
Գրավենք Աղբակ, տարածենք սարսափ,
Փա~ռք Դաշնակցության:

Բաշկալա գավառում, այն պատերազմին,
Ավելի մեծ սարսափ տիրեց Սուլթանին,
Քաջ Զէյթունը յաղթեց վատ, չար գազանին,
Կեցցե`Զէյթունը, խրոխտ Սասունը, Դաշնակցությունը,
Բախտավոր օրեր, պարծանք հայ ազգին:

---------- Ավելացվել է՝ 20:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:02 ----------

ԿԵՑՑԵ ՀՅԴ-Ն

Խաղաղ անդորրը խափանվեց մթին,
Առաջ խոյացավ հայոց այրուձին,
Շանթեցին զենքեր, խոսեց գնդացիր,
Գիշերն չարագույժ եղավ ցանուցիր:

կրկ. Սեր, սեր, սեր, սեր, սեր և միություն,
Կեցցե, կեցցե, սուրբ Դաշնակցություն։

Մոլեգնած հողմը մարտադաշտ իջավ,
Սոսկումով լցրեց դաշտը արնավառ.
Զարկեք հայկազունք ոսոխին դաժան,
Մի թողեք պղծեն հողը սրբազան։

կրկ. Սեր, սեր, սեր, սեր, սեր և միություն...

Հիշեք հայորդիք անուն առ անուն,
Թոդ հավերժ ապրի սուրբ Դաշնակցություն,
Ռոստոմ, Զավարյան ու Բաբկեն Սյունի,
Արամ Մանուկյան և Քաջազնունի։

կրկ. Սեր, սեր, սեր, սեր, սեր և միություն…