Դրական
Բացասական
Բա էս միմոսությունն էլ ում ոտերին էր?
Բա որ սահմանը բացվեց ի~նչ փողեր են բռնելու~...
Նաղդ էժան ապրանք են առնում ու նույն գնով ստեղ սաղացնում...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Mephistopheles (12.10.2009)
Ապեր ճիշտ ա, ես դրա 0%-ն էլ չեմ արել.
1. Երբեք իշխանության մաս չեմ կազմել, կերակրատաշտից չեմ օգտվել,
2. Ժողովրդին երբեք չեմ խաբել, մոլորության մեջ չեմ գցել, զայրույթը սխալ ուղղությամբ չեմ ուղղորդել,
3. Մորուք չեմ պահել,
4. Դիետայի վրա չեմ նստել,
5. «Մահ թուրքերին» չեմ գոռացել, «Թուրքը թուրք ա մնում»-ի փոխարեն միշտ ասել եմ «Դաշնակը դաշնակ ա մնում»
և այլն:
Իհարկե իրանց արածի 0%-ն էլ չեմ արել: Ես լրիվ ուրիշ բաներ եմ արել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+ՀՅԴ հայտարարությունը
15:12 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:
Այս առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է
ա. Արձանագրությունների հրապարակումից հետո« անցած շաբաթների ընթացքում« թեեւ ոչ միշտ ազատ ու թափանցիկ պայմաններում« կայացած քննարկումները ցույց տվեցին« որ այս փաստաթղթերի նկատմամբ լուրջ մտահոգություններ եւ մեծ հակազդեցություն կա« որ հայությանը հուզող հիմնական հարցերի շուրջ Հայրենիքում եւ Սփյուռքում նույնն են մոտեցումները։ Ապացուցվեց« որ Հայ Դատի պայքարը միաժամանակ պայքար է մեր անկախ պետականության ճակատագրի ու զարգացման համար։
բ.Քննարկումներն ապացուցեցին« որ արձանագրություններում եւ գործընթացում առկա են Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրվանից Թուրքիայի կողմից առաջ քաշված երեք հիմնական նախապայմանները բավարարող տրամադրություններ։ Ակնհայտ դարձավ նաեւ« որ ՀՀ Նախագահի քաղաքականությունը պաշտպանող հայկական շրջանակներում նույնպես առկա էին նույն մտահոգությունները։
գ.Այս մտահոգությունները ի վերջո հստակ արտահայտվեցին ս.թ. հոկտեմբերի 10-ին հայ ժողովրդին ուղղված ՀՀ Նախագահի ուղերձում։ ՀՀ Նախագահը բացահայտեց այն նույն վտանգներն ու նախապայմանների առկայությունը« որ Դաշնակցությունն էր արտահայտել։
Մասնավորապես՝ ՀՀ Նախագահը հաստատեց, որ
1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:
2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա է սահմանների հարց:
3. Ստորագրված փաստաթղթերը որեւէ ձեւով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:
Համոզված ենք՝ ՀՀ Նախագահի այս կեցվածքների ավելի վաղ դրսեւորումը կարող էր ի սկզբանե ճիշտ հունավորել քննարկումները եւ հանգեցնել արձանագրությունների ստորագրման մերժմանը։ Այդուհանդերձ այս կեցվածքը պետք է ուղենիշ դառնա ՀՀ իշխանության բոլոր ներկայացուցիչների, ինչպես նաեւ արդեն ստորագրված արձանագրությունները պաշտպանողների համար։
դ.Արձանագրությունների ստորագրության արարողության ընթացքին Թուրքիայի ցուցաբերած ապակառուցողական կեցվածքը պերճախոս վկայությունն էր« որ Թուրքիան գործընթացը իրականացնում է հօգուտ սեփական նախապայմանների իրագործմանը, ինչը բավարար հիմք էր, որ Հայաստանը հրաժարվեր դրանք ստորագրելուց։ Ստորագրության պահին դրսեւորված խայտառակությունը նաեւ վկայում է Հայաստան-Թուրքիա բանակցություններում մեր դիվանագիտության ձախողումների մասին։ ԱՄՆ-ի« ՌԴ-ի« Ֆրանսիայի« Եւրոմիության եւ Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ներկայությունը եւ արձանագրությունների ստորագրումը ցանկացած գնով ապահովելու ճիգը փաստորեն պարտադրանք էր հատկապես Հայաստանի Հանրապետության վրա։ Համոզված ենք, որ Հայաստանը չպետք է ենթարկվեր այդ ճնշումներին, բայց նաեւ անընդունելի է քաղաքական, տնտեսական կամ այլ միջոցներով փոքր ժողովուրդների վրա ճնշում բանեցնելու աշխարհի ուժային կենտրոնների վարքագիծը։
ե. Արձանագրությունների ստորագրությամբ ավարտված փուլին հաջորդում է պայքարի նոր հանգրվան։ Թուրքիայի կողմից հնչեցված նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանին ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է։
Այս պայմաններում անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով բացառել մեր պետության ու ազգի շահերին հարվածող արձանագրությունների վավերացումը։ Այդ նպատակը պահանջում է ընդլայնել եւ խորացնել մեր համահայկական միասնականությունը« դուռ չբացել ազգային պառակտվածության որեւէ դրսեվորման առաջ եւ պատրաստ լինել դիմակայելու համազգային խնդիրներում սպասվող առավել վտանգավոր հավանական նոր զարգացումները։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում։ Այդ նպատակի համար Դաշնակցությունը կդիմի քաղաքական եւ սահմանադրական բոլոր միջոցներին, ընդհուպ մինչեւ իշխանափոխություն։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում համայն հայությանը՝ զինվել ինքնվստահությամբ եւ վճռակամությամբ։ Մենք պարտավոր ենք համատեղ ուժերով բացառել այս արձանագրությունների վավերացումը՝ դրանով իսկ չեզոքացնելով Հայաստանին ու հայությանը սպառնացող իրական վտանգները՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ազատագրված Արցախի, մեր ժողովրդի միասնականության եւ աշխարհում արժանապատիվ ապրելու մեր սերունդների իրավունքի։
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ամե՛ն
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+Մեղադրեց նաեւ Հիլարի Քլինթոնին
16:09 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մինչեւ հոկտեմբերի 16-ը ՀՅԴ-ն չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Այս մասին այսօր հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Միաժամանակ ՀՅԴ-ն հայտարարում է, որ վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում:
«Այդ նպատակին համար Դաշնակցությունը կդիմի քաղաքական եւ սահմանադրական բոլոր միջոցներին, ընդհուպ մինչեւ իշխանափոխություն»,- ասաց պարոն Մանոյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելությանը' նա ասաց. «Թեեւ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ասել է, որ գնալու է Թուրքիա, սակայն մեր տեսանկյունից գնալու հիմք չկա, քանի որ նախագահը հայտարարել էր, որ Թուրքիա կգնա, եթե Հայաստանը գտնվի ապաշրջափակման վիճակում կամ դրա նախաշեմին»:
Ըստ Մանոյանի' փաստն այն է, որ Հայաստանը դեռ չի գտնվում ապաշրջափակման նախաշեմին, քանի որ այդ գործընթացը չի սկսվել. «Սերժ Սարգսյանը չպետք է գնա Թուրքիա, հատկապես Ցյուրիխում կատարվածից հետո»:
ՀՅԴ-ն դժգոհ է նաեւ բոլոր այն պետություններից, որոնք այդ պահին ճնշել են եւ ստիպել, որ արձանագրությունը ստորագրվի: Մանոյանն առաջին հերթին նակատի ունի Հիլարի Քլինթոնին:
«Տխուր իրադարձություն էր մեզ համար եւ մի քիչ սգի նման անցավ: Մենք տեսանք մեր արտգործնախարարի դեմքը, ի տարբերություն Թուրքիայի արտգործնախարարի ժպիտների»,-ասաց Մանոյանը:
Այսօր Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ «Էրեբունի- Երեւան» տոնակատարությանը եւ նշեց, որ այն քաղաքական նպատակ էր հետապնդում. «Նույնիսկ հանրապետության անկախության օրը այդպես չնշեցին: Երեւանի օրը կլոր տարեդարձ չէր: Իրականում ոչ թե Երեւանն էր մեծարվում, այլ քաղաքական նպատակ կար»:
Մնաց 4 օր, որ Սերժը հանգիստ ապրի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
գին են բարձրացնում?
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
ապեր ես դաշնակ չեմ,չեմ էլ ցանկանում լինեմ,բայց նայի մնացածի մասին չխոսամ,ուղղակի ասածիդ 90% -ը սխալ էր...երեվի քեզ իրանց արածի բացասական կողմն ա պետք ,որը ընդհանուրի քիչ տոկոսն ա կազմում....էլ չեմ խոսում Լևոնի,Սերժի և այլոց նմանների մասին, որ ուտելուց բացի ուրիշ ոչ մի բան չեն արել...
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
ranchpar ջան մի հատ հարց տամ էլի: Դու ծառայել ե՞ս հայկական բանակում: Հայրենիքիդ սահմաններին զենքը ձեռքիդ անքուն գիշերներ անց կացրել ե՞ս: Մրսել, շոգել ե՞ս սահմանի վրա:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ