Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
ՕՔ: Ուրեմն շուտով զանգվածները կգնան նրա հետևից, նրանք էլ , որոնք հիմա դավաճան-դավաճան նստած են, այսինքն՝ բոլորը:
Ես կարևոր հարց ունեմ հարցազրույցումս, , թող մի հատ դա մտածեմ, հետո վերադառնալու եմ:
Տատ you're missing the point… էսօր հարցն արդեն միայն սահմանադրական կարգերը վերականգնելը չէ, որը զուտ ներքին քաղաքական խնդիր է, այլ շատ ավելի գլոբալ ազգային… Մենք այսօր ունենք ներքին ոչ լեգիտիմ նախագահի հետ միասին նաև Ղարաբաղի և հայ-թուրքական (ցեղասպանության ճանաչման ձախողման) խնդիր/պրոբլեմ որն այս հանցագործ ռեժիմի հետևանք է… ու Լևոնը էսօր ոչ թե կոչ է անում որ իրեն միանան ու "Սերժին տապալեն" , այլ ոտքի կանգնեն ու Սերժից հաշիվ պահանջեն ընթացող իրոք կործանարար քաղաքականության համար… ինքն ավելի լավ ա ասել
……Փաստ է, որ Կոնգրեսը Հայաստանի միակ քաղաքական կազմակերպությունն է, որ հստակորեն դրել եւ հետեւողականորեն հետապնդում է Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման պահանջը: Ուրիշ ոչ ոք առայժմ նման պահանջով հանդես չի եկել: Դա ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ, քանի դեռ իշխանափոխությունը դիտվում էր սոսկ որպես սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ներքաղաքական խնդիր, որի հետ շատերը կարող էին չհամաձայնել, բայց բոլորովին անհասկանալի է այն պարագայում, երբ ակնհայտորեն դրանից է կախված Լեռնային Ղարաբաղի բախտը:

Ուրեմն, մնում է եզրակացնել, որ ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ էլ Ղարաբաղը մնացյալ քաղաքական ուժերին պետք չեն: Ընդ որում, պետք չեն ոչ միայն իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին, այլեւ համակարգի բարիքներից օգտվող գրպանային քաղաքական կազմակերպություններին, քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավին, հայրենասիրությամբ զբաղվող նոմենկլատուրային մտավորականությանը, գիտությունների ակադեմիայի նախագահությանն ու ակադեմիական ինստիտուտների տնօրեններին, պետական բուհերի ռեկտորներին, ինչպես նաեւ բազմաթիվ լրագրողների ու քաղաքագետների: Ես չեմ ուզում անուններ տալ. դրանք հայտնի են բոլորիդ: Ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ աղաղակ չեն բարձրացնում (ինչո՞ւ, օրինակ, այս պահին հարթակում չեն Զորի Բալայանը եւ Սոս Սարգսյանը): Եթե նրանց իսկապես մտահոգում է Ղարաբաղի ապագան, ապա ի՞նչն է խանգարում, որ մի անգամ էլ իրենք փողոց դուրս գան, վրաններ խփեն, շուրջօրյա հանրահավաքներ ու երթեր կազմակերպեն, բանտեր ընկնեն, կանգնեն Հայոց փառապանծ բանակի ու Ղարաբաղից բերված զորքերի արձակած գնդակների առջեւ: Թե՞ կարծում են, որ զրկանքներն ու զոհողություններն ուրիշների բաժինն են, իսկ իրենք կոչված են միայն հայրենասիրություն խաղալու եւ փափուկ կյանք վայելելու: ………ԼՏՊ 18.09.09
եթե ստեղից ինչ որ բանի հետ համաձայն չես ասա Տատ ջան…

Հ.Գ. ես լևոնպաշտ/լևոնամոլ չեմ, բայց էսօր ես նրանից բացի ուրիշ քաղաքական գործիչ չեմ տեսնում, որ քաղաքական միտք արտահայտի ու պոտենտ ուժ ներկայացնի իրենից… էս ա մեր ունեցած ամենալավը, իրան էլ սատարելու եմ… ավելի լավը կգա, լավին կսատարեմ … մեղքը մենակ լիդերներինը չի, մերն էլ ա