User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 58 80-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 856 համարից մինչև 870 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #856
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ եմ փնովումներին, քանզի այն բացասականից բացի, ոչ մի դրական հետևանք չի կարող ունենալ...
    Տուրո Ջան, ի՞նչ ես կարծում, ժամանակ կորցնե՞մ ու քո գրառումներից փնովումների մի ծաղկաբույլ սարքեմ, թե՞ այնուամենայնիվ ժամանակս ափսոս է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #857
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուրո Ջան, ի՞նչ ես կարծում, ժամանակ կորցնե՞մ ու քո գրառումներից փնովումների մի ծաղկաբույլ սարքեմ, թե՞ այնուամենայնիվ ժամանակս ափսոս է:
    Ժամանակդ ափսոս է... բայց ինձ էլ հետաքրքիր է, եթե երբեմն այդպիսի բան նկատում եք, ասեք, որ շտկեմ:
    Բայց հարցին քո մոտեցումը սխալ է կարծում եմ, այն բերում է փակուղային ելքի և անիմաստ նոր վիճաբանության, դու գրածիս հիմնական առանցքին ուշադրություն դարձրու:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  3. #858
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակդ ափսոս է... բայց ինձ էլ հետաքրքիր է, եթե երբեմն այդպիսի բան նկատում եք, ասեք, որ շտկեմ:
    Բայց հարցին քո մոտեցումը սխալ է կարծում եմ, այն բերում է փակուղային ելքի և անիմաստ նոր վիճաբանության, դու գրածիս հիմնական առանցքին ուշադրություն դարձրու:
    Իսկ իմ կարծիքով հենց հիմնական առանցքին եմ ուշադրություն դարձնում: Դու մեզ մեղադրում ես, որ մենք մենակ փնովում ենք զբաղվում: Մինչդեռ ես գտնում եմ, որ ոչ, միայն փնովումով դու՛ ես զբաղվում, իսկ մենք նաև փնովումով ենք զբաղվում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #859
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ կարծիքով հենց հիմնական առանցքին եմ ուշադրություն դարձնում: Դու մեզ մեղադրում ես, որ մենք մենակ փնովում ենք զբաղվում: Մինչդեռ ես գտնում եմ, որ ոչ, միայն փնովումով դու՛ ես զբաղվում, իսկ մենք նաև փնովումով ենք զբաղվում
    Եթե էս վերջին գրառումը նկատի ունես, ես ասում էի, որ դա միակ բանն է, որ մոտ է կատարելության: Երևի տարբեր բաներ են դրանք:
    Բայց այնուամենայնիվ: Մնա քո կարծիքին: Դրանից ճշմարտությունը չի տուժում:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  5. #860
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մոդերատորական: Մի քանի կոնֆլիկտային գրառումներ ջնջվել են, չափն անցնողները ստացել են տուգանային միավորներ: Փոխադարձ անբարյացակամության մթնոլորտի շարունակվելու դեպքում ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ ընդհուպ մինչև ժամանակավոր արգելափակում:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 18.09.2009, 14:37:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.09.2009), Mephistopheles (18.09.2009), Լեռնցի (18.09.2009)

  7. #861
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Վերջերս եկել եմ այն եզրակացության, որ կուսակցության մոդելը չի համապատասխանում հայ ազգային բնութագրին ու հայ հասարակության մեջ կուսակցություն կոչվածը բացասական բան է: Այս աշխատանքը կարդալուց հետո համոզվեցի.
    Գարեգին Նժդեհ
    ԿՈՒՍԱԿՑԱՄՈԼՈՒԹԻՒՆ

    Կուսակցամոլը - դա թշնամին է իր ժողովրդի,
    բարեկամը` իր ժողովրդի թշնամիների:

    Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար - մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար - քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւններ, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական: Նրա համար օտար է այն ամէնը, ինչ որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ - անընդունելի է եւ անհանդուրժելի: Ծափահարելի է միայն այն, ինչ որ բխում է իր կուսակցութիւնից: Կուսակցականօրէն կոյր այդ դժμախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի:
    Նմանը ե՛ւ տեսնում է ե՛ւ չի տեսնում, ե՛ւ հասկանում է եւ չի հասկանում:
    Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ` համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից:
    Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաμար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով այդ դժբախտի μարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ:
    Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր - ահա՛ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»:
    Նա թունաւորիչն է ազգային կեանքի: Նա թշնամանք, ատելութիւն, անհամբերողութիւն է սերմանում միեւնոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ:
    Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ոյժերը: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անէծքն է մեր կեանքի: Կուսակցամոլութեան թունալի ախտով բռնւած ժողովրդի ներկան տխուր է, ապագան` անյուսալի:
    Այդ ախտով հիւանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտւած է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարեւանների համար:
    Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն
    - այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը` հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը` ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան.
    Հոգեպէս անառողջ է կուսակցամոլը: Ամէն ինչ կուսակցութեանս համար - ահա՛ սրա հասարակական բարոյականը:
    «Պետութիւնը` դա ես եմ»,- ահա՛ նրա պետական բարոյականը:
    Սրա կուսակցական «զարգացումը», ասացինք, վերջ ի վերջոյ պսակւում է բարոյական ապշութեամբ. տխո՜ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարաւորները, որը, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մեր որոշ կուսակցութիւնների կողմից դեռ համարւում է քաղաքական առաքինութիւն:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.09.2009), Լեռնցի (18.09.2009), Տատ (19.09.2009)

  9. #862
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս եկել եմ այն եզրակացության, որ կուսակցության մոդելը չի համապատասխանում հայ ազգային բնութագրին ու հայ հասարակության մեջ կուսակցություն կոչվածը բացասական բան է: Այս աշխատանքը կարդալուց հետո համոզվեցի.
    Արիացի ջան, կուսակցությունը այդքան էլ վատ բան չէ, եթե շատ չէ: Ամեն դեպքում մոնիզմ զարգացող հասարակության մեջ հնարավոր չէ, որովհետև ի վերջո չի էլ զարգանա: Չենք կարող բոլորս միայն մեկ կամ երկու գաղափարի շուրջ համախմբվել: Ազգային, պետական հրատապ, առաջնային շահերից ելնելով համախմբվելը նկատի չունեմ: Օրինակ կարող են որոշակի խումբ մարդիկ կարծել, որ ավելի լավ է միապետական կարգերը, մյուսները՝ հանրապետական, ուրիշները՝ պառլամենտական... այսինքն՝ հիմքում կա գաղափար: Մեր երկրում՝ մեր ողջ պատմության ընթացքում, այլ է եղել: Մինչև հիմա էլ չեն ընբռնել կուսակցության էությունը: ՀՀ-ում դրանք տարբերվում են միայն առաջնորդների անուններով և առաջնորդվում են, բնականաբար, միայն անձնական շահերով: Այդքան բան: Այդ պատճաոով էլ Նժդեհը այսպես է արտահայտվել... դե էլ չասեմ, թե գլխավորապես որ կուսակցության պատճառով
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 19.09.2009, 00:02:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #863
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԳՆ առջև ՀՅԴ հացադուլին, ըստ հայտարարվածի, մասնակցում են 24 դաշնակցականներ։ Հայտնի է, որ հացադուլի մասնակիցները պետք է մինչև հացադուլից դուրս գալը չբացակայեն տվյալ վայրից։ Բայց սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 05։30-ի սահմաններում, երբ Գագիկ Շամշյանն այցելել է Հանրապետության հրապարակ, նկատել է, որ ԱԳՆ-ի դիմաց հացադուլին մասնակցող 24 հոգուց ներկա էին միայն 8-10-ը, որոնք փաթաթված ծածկոցներով՝ քնած էին ԱԳՆ լուսամուտների տակ։ Իրենց ծառայողական ավտոմեքենայում քնած էին նաև այդ վայրում հսկողություն իրականացնող ոստիկանները։ Գագիկ Շամշյանի հարցին, թե որտե՞ղ է հացադուլավորների մի մասը, նրանցից մեկը, որն արթուն էր, պատասխանել է. «Տղերքը գնացել են տներով, շուտով կգան»։
    Մյուս օրվա հերքումը չմոռանաս տպել, իսկ սա Առավոտից որպես դեսերտ: ՇԱՄՇՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

    ՀՀ վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատը սեպտեմբերի 16-ի որոշմամբ բեկանել է «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու մասով քրեական վերաքննիչ դատարանի հուլիսի 15-ի որոշումը: Դատարանը մասնակիորեն բավարարել է քրեական վերաքննիչ դատարան ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի բողոքը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գ. Շամշյանը մեղավոր էր ճանաչվել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար եւ դատապարտվել 350 հազար դրամ տուգանքի, իսկ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել համաներում կիրառել եւ գործի վարույթը կարճել:
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  11. #864
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Աշքներտ Լուս ետ ԼՏՊ մանդրից յան ա տալիս հա՞
    դե տենց ել պիտի լիներ, Հայ թուրքական բարեկամության մեծատաղանդ հիմնադիրն ու կառկառուն ճարտարապետը արանքը ճղումա, որ հանկարծ պապաները չջղայնանան, ու ԼՏՊ-ա-սեր հասարակությանը տեղեկացնեմ, որ կարաք միտինգի շորերը նաֆթալինի մեջ դնեք որ ցեց բան չընգնի դե մարդ ես կարողա Քոչոն ելի որոշի գա, ու Ըտեղ Տղեն քյոռօղլու պես ելի կիյնի մեյդան, զբաղացնելու համար ժողովրդին երգով, պարով հետո մի 10-15 մարդ կնվիրաբերի հրեշին որ հրեշը իրա դոլյան էլ տա... ու տենց բաներ:
    իսկ դուք շարունակեք հետևել մի մարդու, որ ազգային գաղափարախոսությունը համարում ա կեղծ կետիգորիա
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (20.09.2009)

  13. #865
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս օրվա հերքումը չմոռանաս տպել, իսկ սա Առավոտից որպես դեսերտ: ՇԱՄՇՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

    ՀՀ վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատը սեպտեմբերի 16-ի որոշմամբ բեկանել է «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու մասով քրեական վերաքննիչ դատարանի հուլիսի 15-ի որոշումը: Դատարանը մասնակիորեն բավարարել է քրեական վերաքննիչ դատարան ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի բողոքը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գ. Շամշյանը մեղավոր էր ճանաչվել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար եւ դատապարտվել 350 հազար դրամ տուգանքի, իսկ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել համաներում կիրառել եւ գործի վարույթը կարճել:
    Ուղղակի հուշեմ Կարեն ջան, որ Շամշյանն ինքն էր բողոքել, որ իր դեմ համաներում է կիրառվել, դա համարելով անթույլատրելի թե՛ բարոյական, թե՛ իրավական տեսանկյունից: Նա ասել էր, որ իրեն համաներումը պետք չի, իսկ գործերը հասնելու են Եվրոդատարան:

    Իսկ ինչ վերաբերվում է գիշերվան, ապա տարօրինակ զուգադիպությամբ այդ օրն արդարացումներ էին հնչում, որ իբր ուղղակի մի քանիսի հերթափոխը վերջացել է, գնացել են տուն: Մինչդեռ հաջորդ օրը Առավոտի մեջտեղ խաղացող խմբագիրը «հերքում» է տպում: Բայց դե...

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշքներտ Լուս ետ ԼՏՊ մանդրից յան ա տալիս հա՞
    դե տենց ել պիտի լիներ, Հայ թուրքական բարեկամության մեծատաղանդ հիմնադիրն ու կառկառուն ճարտարապետը արանքը ճղումա, որ հանկարծ պապաները չջղայնանան, ու ԼՏՊ-ա-սեր հասարակությանը տեղեկացնեմ, որ կարաք միտինգի շորերը նաֆթալինի մեջ դնեք որ ցեց բան չընգնի դե մարդ ես կարողա Քոչոն ելի որոշի գա, ու Ըտեղ Տղեն քյոռօղլու պես ելի կիյնի մեյդան, զբաղացնելու համար ժողովրդին երգով, պարով հետո մի 10-15 մարդ կնվիրաբերի հրեշին որ հրեշը իրա դոլյան էլ տա... ու տենց բաներ:
    իսկ դուք շարունակեք հետևել մի մարդու, որ ազգային գաղափարախոսությունը համարում ա կեղծ կետիգորիա
    Անշուշտ կշարունակեմ հետևել Տեր-Պետրոսյանին, այլ ոչ թե «հայրենասիրությամբ զբաղվող» դաշնակցական պարագլուխներին ու ազգային արժեքները կեղծ կատեգորիա ՍԱՐՔՈՂ կուսակցությանը

    Ոչ թե այն կուսակցությանը, ով մեկ տարի առաջ հրաշալի իմանալով այս զարգացումների մասին շարունակում էր մինչև վերջին օրն օգտվել իշխանական կերակրատաշտից, իսկ հիմա իր շարքային ազնիվ անդամների (այդ թվում՝ քո) նվիրական զգացումներն ու հայրենասիրությունը օգտագործելով, շփոթության մեջ գցելով ներկայացում է խաղում, պարում Սերժ Սարգսյանի սրնգի տակ, ձեր պայքարն ուղղորդում սխալ ու անիմաստ ուղղությամբ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (19.09.2009), Norton (20.09.2009)

  15. #866
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ հիմա իր շարքային ազնիվ անդամների (այդ թվում՝ քո) նվիրական զգացումներն ու հայրենասիրությունը օգտագործելով, շփոթության մեջ գցելով ներկայացում է խաղում,
    Նախ ասեմ որ Յուրաքանչյուր դաշնակցական լինի նախարար, բյուրոի անդամ, թե պատգամաոր՝ ի տարբերություն մյուս կուսակցությունների, նախ և առաջ շարքային անդամ ա ու ենթարկվում ա իր խմբի դիվանին, խմբապետի ղեկավարությամբ «ետ դժվար չի, կարաս վերցնես մեր կանոնագիրքն ու կարդաս» իսկ ես Արարատի մարզի մասիս կոմիտեի անդամն եմ ու հացադուլի առաջին խմբի մասնակիցը, ուր քո պատկերացրած շարքայինների թվում էր Արարատի նախկին Փոխ մարզպետը, քաղաքաշինության նախկին փոխնախարարը, Գերագույն Մարմնի 2 անդամ, Երկիր Մեդիայի քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, Դրոշակի խմբագիրնրից մեկը, Երկիր թերթի խմբագիրը, ձեր պատկերացմամբ մեզանից զզված ու էլ փող չուղարկող 5 սփյուռքահայեր ու ըտենց բաներ եղբայր, կարամ էսօրվա ցանկնել գրեմ բայց գրելուն երևի չես հավատա գնա ինքտ նայի, ու կտեսնես ասենք Առողջապահության նախկին նաղարարին, ու քեզ ծանոթ շատ հանրաճանաչ «շարքային» նախկին պաշտոնյաների:
    Իսկ Քիօռօղլին վոտով գլխով քեզ լինի ախպերս ...
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  16. #867
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշուշտ կշարունակեմ հետևել Տեր-Պետրոսյանին,
    լավ մի հատ անկեղծ ասա դու ուզում ես որ ես պայմանագիրը ստորագրվի
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  17. #868
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերի դեմ ՀՅ Դաշնակցության կազմակերպած բողոքի գործողությունների հանդեպ մի շարք քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների վերաբերմունքը բացահայտում է մեր քաղաքական դաշտի բուն էությունը:
    Բուն էությունը, որովհետեւ սա մի հիմնախնդիր է, որը պարտադրում է յուրաքանչյուրին ինքնադրսեւորվել` ելնելով սեփական արժեհամակարգից ու գաղափարախոսությունից:

    Բնական է` հիշյալ փաստաթղթերի հանդեպ տարբեր ուժերի կարծիքներն ու մոտեցումները պետք է տարբեր լինեն: Սակայն ուշագրավն այն է, որ քաղաքական դաշտի հակոտնյա որոշ ուժերի ու նրանց տեսակետները սպասարկող լրատվամիջոցների մոտեցումներն ու մեկնաբանությունները Դաշնակցության կազմակերպած միջոցառումների նկատմամբ համընկնում են եւ փոխլրացնելով` հետապնդում միեւնույն նպատակը: Այն է` վարկաբեկել ու քարկոծել Դաշնակցության մոտեցումները կամ նենգափոխելով եւ խեղաթյուրելով` առնվազն նսեմացնել դրանց իմաստն ու կարեւորությունը:

    Արմատական ընդդիմության գործիչների եւ նրանց տեսակետներն արտահայտող լրատվամիջոցների արձագանքների բնույթը եւ նպատակադրումները հստակ են. հանրության գիտակցության մեջ ամրագրել այն ընկալումը, թե միակ ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն է, իսկ ընդդիմության միակ նպատակը` արագ իշխանափոխությունը: Այս դիտանկյունից` ցանկացած այլ գործընթաց նրանք համարում են հասարակության ուշադրությունն իրենցից եւ իրենց նպատակադրումից շեղելու քայլ եւ անհաշտ պայքար մղում դրա դեմ: Դրանով իսկ դրսեւորվում է այն իրողությունը, որ փաստորեն ազգային այս կարեւորագույն հարցի կապակցությամբ այսօրվա արմատական ընդդիմությունը իշխանության հետ գաղափարական հարթության վրա լուրջ տարաձայնություններ չունի:

    Դաշնակցության դիրքորոշումները խեղաթյուրող եւ նենգափոխող ուժերը եւ նրանց տեսակետներն արտահայտող` հիմնականում իշխանական լրատվամիջոցները այլ բան են ասում: Նրանք փորձում են հանրությանը համոզել, թե Դաշնակցությունն ընդհանրապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը: Սրանով փորձ է արվում hետին պլան մղել կամ անտեսել նախաստորագրված փաստաթղթերում առկա` Հայաստանի ու հայության շահերը վտանգող ձեւակերպումների, ըստ էության` մեզ պարտադրվող նախապայմանների հիմնախնդիրը, ինչով էլ պայմանավորված է ՀՅԴ կեցվածքը:

    Ոչ պակաս վտանգավոր են այն ձեւակերպումները, որ դրսեւորվում են վերջին օրերին քաղաքական դաշտի մեկ այլ հատվածից: Այն է. Ցեղասպանության հետապնդման հարցը պետք է թողնել Սփյուռքին: Այս հարցում Հայաստանին պետական մակարդակով լոկ դիտորդի կարգավիճակում տեսնողները հրաժարվում են «Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականություն», «հայկական աշխարհ» , «համաշխարհային ազգ» ձեւակերպումներից եւ իրականացնում ազգի մասնատման, տարբեր հատվածների հակադրման խիստ վտանգավոր քաղաքականություն:

    Այս բոլոր մոտեցումները, փոխլրացնելով միմյանց, լուրջ սպառնալիք են մեր ազգային-պետական շահերի ու անվտանգության համար:
    Մենք կրկին կոչ ենք անում պատասխանատու բոլոր ուժերին, անհատներին, երիտասարդությանը. միավորվենք մեր ձեռքբերումներն ու ապագան վտանգող կեցվածքների ու քայլերի դեմ:
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  18. #869
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)

    Աղբյուր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (19.09.2009), Հայկօ (20.09.2009)

  20. #870
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ մի հատ անկեղծ ասա դու ուզում ես որ ես պայմանագիրը ստորագրվի
    Նախորդ գրառումդ էմոցիոնալ էր, անդրադառնալու կարիք չեմ տեսնում:

    Ինչ վերաբերվում է այս փաստաթղթերին, ապա ասեմ, որ ոչ, դրանք ինձ չեն գոհացնում: Բայց ես ձևական Էդուարդ Նալբանդյանի հրաժարականի փոխարեն շատ ավելի լուրջ քայլի եմ գնացել, կարդա այստեղ: Միայն հավելեմ, որ այսօր առիթ էր, ու երեք շիշ գարեջուր եմ խմել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (20.09.2009), Քամի (20.09.2009)

Էջ 58 80-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •