User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱ...

    Էսօր Էս ԱՎԱՏԱՐԻ վրա միզում է Եվրոմիությունը, ԱՄՆ, Հատկուկ շեշտեմ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը... և այլն...
    Պարզապես դուք էն հայերին եք պատկանում, ովքեր արտաքին վտանգի պարագայում, ոչ թե առաջարկում են օգնություն հիմար թագավորին, այլ զբաղվում են թագավորի տակը փորելով, անպայման հասնելու համար նրա գահընկեց լինելուն, տրա համար էլ էսօր էս օրին ենք:
    Մնացած հարցերին էլ, թեմայում բազմիցս անրադարձել եմ... հատկապես Չուկի հետ բանավեճի ընթացքում, կարող եք կարդալ: Եթե կարդալուց հետո կրկնում եք, ուրեմն իմաստ չունի նորից անրադառնալ ...
    Կներես, բայց ես այն տեսակետի կրողը չեմ, որ մենք, իբր, բանավիճել ենք: Մեր կարճ զրույցը ես բանավեճ չեմ համարում

    Ինչ վերաբերվում է «հիմար թագավորին», ապա սխալդ գալիս է հենց այստեղից, որովհետև թագավորդ բոլորովին էլ հիմար չէ, այլ որոշակի սառը հաշվարկներով: Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ այս թեմայի նախորդ գրառումներիցս մեկում ու ֆորումում այլուր ասվել է բազմիցս, ինքն ունի լեգիտիմության մեծ խնդիր ու աշխարհի ձեռքին դարձել է մարիոնետկա: Նրան ինչպես ուզում են օգտագործում են, սպառնալով հակառակ դեպքում այս կամ այն պատիժներով: Սպառնում են խիստ նկատել քաղբանտարկյալների գոյությունը, նրա խաղամոլային համբավը, չընտրված լինելը, ֆինանսավորումների կտրելը ու լիքը ուրիշ բաներ: Այս պայմաններում ինքը պատրաստ է իր «անձեռնմխելիությունը» պահպանելու համար ցանկացած զիջումների, այդ թվում ազգային ու այդ թվում կանգնում է ցեղասպանության վրա միզողների կողքին, դողդողացող ձեռքերով իջացնում շալվարը, բայց բավական կտրուկ ու շիտակ տաք հեղուկի հոսք է իջեցնում մեր պատմության այդ տխուր էջերի վրա:

    Միաժամանակ ինքը ուզում է կոզրեր շահել:
    Մասնավորապես իրեն փոքր-ին ավելի թանկ ծախել: Աշխարհին ցույց տալ, որ իր երկրում նման որոշումը կայացնելը բարդ է, բայց ինքը գնում է այդ դժվարին քայլին՝ բոսերին գոհացնելու համար: Ահա սրա համար են պարոն Սերժ Սարգսյանին պետք իր ձեռնասուն կուսակցության կազմակերպած բողոքի ակցիաներն ընդդեմ Էդուարդ Նալբանդյանի: Սրանով ինքը երկու նապաստակ է խփում մի զարկով. մեկն ասեցի, բոսերի աչքին ցույց է տալիս թե ինքն ինչ դժվարությամբ է նրանց ասած արել, թող ուրեմն շոյեն իր գլուխը, մյուս կողմից երկրում շեղում է ուշադրությունն իր վրայից, քավության նոխազ սարքում Նալբանդյանին: Պատահական չի, որ արմատական ընդդիմության միավորվելու կոչից հետո, որը նաև այս հայ-թուրքական հարաբերությունների դեմ պիտի լիներ, իսկ ուզածին հասնելու համար պետք էր ողջ ընդդիմադիր դաշտի համախմբումն ու ՆԱԽԱԳԱՀԻ, այն է ոչ լեգիտիմի, այն է այս ամեն ճարտարապետի հրաժարականը պահանջելը, որով համայն աշխարհին ցույց կտայինք, որ չենք հանդուրժելու իրենց խաղերը, չենք թույլատրելու միզել ցեղասպանության վրա, ահա այդ կոչից հետո ձեռնասուն կուսակցության այս շեղիչ գործողություններով զբաղվելը խիստ սպասելի ու հասկանալի, բայց հակազգային խաղ է: Ցավում եմ, որ կուսակցության մի շարք շարքային ազնիվ անդամներ ու ազնիվ համախոհներ չեն հասկանում, թե կուսակցության առաջնորդները ինչպես են իրենց շեղում բուն գործառույթից, ինչպես են նրանց զգացմունքներն ու քայլերն ուղղորդում սխալ ուղղությամբ:

    Մինչդեռ նախագահի հրաժարականը ժողոդրդի պահանջով կլիներ երկրի դիրքի բարձրացման ուղղված քայլ: Ցույց կտար, որ մեր ժողովուրդը չի ընդունում այդ նախապայմանները, հնարավորություն կտար ձևավորել լեգիտիմ իշխանություն, որի գլխին ով ուզում է կանգներ, ով ուզում է ընտրվեր, լիներ Տեր-Պետրոսյանը թե Վահան Հովհաննիսյանն, օրինակ, կկարողանար խոսել ժողովրդի անունից ու այդ բոլոր միջազգային ատյաններում ասեր. «Ոչ պարոնայք, իմ ժողովուրդը ինձ ընտրել է, որպեսզի ես այս փաստաթղթին՝ այս տեսքով, ոչ ասեմ»:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում ամոթ ինձ, որովհետև Գագիկ Գինոսյանին ընդհանրապես չեմ ճանաչում, իսկ Արմեն Այվազյանին ու Սամվել Կարապետյանին մտավորական չեմ համարում
    Փոքրիկ շտկում մտցնեմ:
    Գինոսյանն հիշեցի ով է, հրաշալի արվեստագետ է: Բայց քաղաքական գործերում նրա խոսքը չեմ կարևորում: Մտավորական չեմ համարում, որովհետև իմ չափանիշներով մտավորականը նաև ժողովրդի կողքին կանգնող պիտի լինի, ինչը Գինոսյանը չի արել:

    Սամվել Կարապետյանի աշխատանքը համարում եմ խիստ կարևոր, նրան համարում եմ պրոֆեսիոնալ: Բայց նույն պատճառներով մտավորական չեմ համարու:

    Արմեն Այվազյանը ևս պրոֆեսիոնալ է, բայց իմ մոտ միշտ ասոցացվել է կամակատարի հետ, գուցե և սխալվում եմ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.09.2009, 15:06:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (17.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •