Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Երևելին որն է? Պետք եղած ժամանակ նենց բաներ ա ՍՍ-ին գրել, ՌՔ-ին գրել, նենց որ պետք է լիներ, ՍՍ-ից էլ հրաժարական կպահանջեր:
Բայց Ձեզ սենց ասեմ, դուք որ ավելի լավ պատկերացնեք ինչումն է հարցը: Նայեք մեր պատմությանը: Քիչ չեն դեպքերը, երբ արտաքին վտանգի առկայության դեպքում մերոնք հանկարծ սկսել են զբաղվել ներքին հարցերով: Եվ նայեք արդյունքները... կորուստ, կորուստ և միայն կորուստ...
Արտաքին վտանգը կա այսօր և շատ մեծ... Իսկ մենք մենակ ենք, մենակ ենք լինելու, ինչպես միշտ... Հիմարություն կլինի այսօր իշխանափոխություն անել..... ՍՍ-ն իր վարչակազմով նման քայլերի է դիմում, քանզի կան արտաքին ճնշումներ,,... եթե ներքին ճնշումներն ավելի շատ լինեն, ապա նա տեղի կտա ներքին կարծիքին... այսպես, այս պահին ոչ ոք ջուր ծեծելով չի զբաղվում, կամ վնաս են տալիս, կամ օգուտ...
Ես իր, իր հետ աշխատողների հոդվածները կարդացել եմ: Քեզ ասեմ, որ իր համակիրները 2008-ի փետրվարին Լևոնի կողքին կանգնած էին, հետո Լևոնի սխալ մեկնաբանված խոսքերի պատճառով, թե ով մեզ հետ չէ, տականք է, Լևոնից հեռացել են: Ասեմ ավելին, իր համակիրների մեջ շատ թունդ սերժականներ կան

Իսկ չես մտածե՞լ, որ ներքին վտանգավոր պայմանների պատճառով են առաջանում արտաքին ճնշումները. մասնավորապես, օգտվում են առիթից, որ քո նախագեն ոչ լեգիստական է, ոչ էլ լեգիտիմ: Իրենց խամաճիկն է դարձել, ինչ է թե աթոռը պինդ գրկի ու նստի: Սենց մի բան կա քաղաքականության մեջ, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: