User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցություն կուսակցության գործունեությունը, համենայն դեպս իմ աչքին, լրիվ հակառակ տպավորությունն է թողնում:
    Ներիր եղբայր, կոնկրետ դեպքի մասին թեկուզ հակիրճ, բայց հստակ ներկայացնում եմ տեսակետ, հիմնավորում, որ Նալբանդյանի հրաժարական պահանջելն ինքնախաբեություն է, քանի-որ ոչ թե նա է որոշողը, այլ Սերժ Սարգսյանը՝ նախագահը: Արդյոք կարո՞ղ ես սրան հակաճառել: Եթե ոչ, ապա արի տրամադրվածության մասին խոսակցությունները թողնենք մի կողմ:

    Շարունակեմ թեման.
    Հայ-Թուրքական հարաբերությունների զարգացման սցենարի ճարտարապետը (Հայաստանի կողմից) Սերժ Սարգսյանն է: Նալբանդյանն իրականացնող է: Ի՞նչ է հարկադրելու Սարգսյանին իր հրահանգը կատարողին հրահանգել հրաժարական տալ, հետո էլ մտածել ուղի փոխելու մասին, առավել ևս եթե ժամկետներն այսքան սուղ են: Փորձիր տրամաբանել, էմոցիաներդ մի կողմ դիր ու վերջապես հիշի, որ իրավական երկրում չենք:

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա արդյոք մի ուժ այսօր, որը ոչ կուսակցություն է (1), ոչ չգիտեմ ինչ աթոռատենչ (2), շահամոլ (3) կամ միլիարդատեր (4), որի շուրջ միավորվեն բոլորը (5):
    Ես չեմ ուզում, որ այս խոսակցությունը այս թեմայում շարունակվի, սակայն.
    1. ՀԱԿ-ը կուսակցություն չի, ՀԱԿ-ը դաշինք է, որի մեջ մտնում են ծայրահեղ տարբեր գաղափարախոսություններ կրող կուսակցություններ, նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ, հետևաբար էս կետը ջնջում ես,
    2. ՀԱԿ առաջնորդները մի անգամ չի, որ ապացուցել են իրեն ոչ աթոռատենչ լինելը, նրանց մի մասը ժամանակին պաշտոնի լինելով և առանց լուրջ բախումների գնալու (ինչը կարող էին) հրաժարական տալով: Աթոռատենչ լինելու դեպքում կկառչեին ու մեծ հավանականությամբ կպահեին՝ երկիրը լուրջ փորձությունների տանելով: Մյուս մասը վերջին 11 տարիների ընթացքում բազում հնարավորություններ է ունեցել աթոռ ստանալու, դառնալու նախարար, պատգամավոր կամ չգիտեմ ինչ, դրա համար ծախվելով ու իրենց աթոռն ապահովելով, ինչպես ներկայումս արել են մի շարք պաշտոնյաներ, սակայն լինելով գաղափարական չեն արել: Հետևաբար էն որ ասում էիր զրպարտել պետք չի, քեզ եմ ասում:
    3. Տես կետ 2:
    4. Անձամբ ես ՀԱԿ-ի ղեկավարների հետ կապված նման ինֆորմացիա չունեմ, իրականությանն անհամապատասխան է, թե նրանց մեջ միլիարդատեր կա, բավական փողատեր է Սուքիասյանը, ձեզնից շատերը կպնդեն, որ Արամ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը, Ջհանգիրյանը (կպնդեն՝ առանց հիմք ունենալու, մերկապարանոց) ու այսուհանդերձ ՀԱԿ ղեկավարների մեծ մասի մասին (Ալեքսանդր Արզումանյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյան, Դավիթ Շահնազարյան և այլն) ամենապարզ զրպարտությունն է: Մինչդեռ դու կոչ էիր անում զրպարտությամբ չզբաղվել:
    5. Բոլորի միավորում հեքիաթ է, միֆ, անհնար: Որովհետև միշտ կլինի դաշնակցության նման կուսակցություն, որ չի միանա (ինչպես որ 88-ին չմիացավ շարժմանը, շարժման դեմ ակցիաներ էր անում), բայց այ որ մաքսիմալ միավորման հնարավորություն ընձեռողը այսօր ՀԱԿ-ն է, ինքը դա ապացուցել է այդքան կուռ միավորում դառնալով, ու սա չընդունելը աչքակապության դասական օրինակ է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Չուկ ջան, բոլորն էլ հասկանում են, որ ՍՍ-ն է գլխավոր պատասխանատում, ՀՅԴ-ն էլ հասկանում, որ դա բոլորն էլ հասկանում են: ԱԳ-ի հրաժարականը միայն ՀՅԴ-ն չէ որ պահանջել է, նաև մարդիկ, որոնք լծված զբաղված են ազգապահպանման գործունեությամբ:
    Սա պարզապես քաղաքական քայլ կարելի է հասկանալ, ՍՍ-ին է ուղղված ԱԳՆ հրաժարականի կոչը, այսինքն փոխիր ԱԳ նախարարին նույն բանն է փոխիր ԱԳ ծրագրերդ:

    Այդ 5 կետը ես իրականում չեմ ասել ՀԱԿ-ի կոնտեքստով: Ես հատուկ նշել եմ, որ նույնիսկ ՀԱԿ-ի փայլուն մոդելի դեպքում, այն չի կարող միավորիչ լինել: Այդ 5 կետերն ասելով, ես նկատի ունեմ բոլոր "միավորում" գոռացողներին և Դաշնակցությունն էլ հետը: Հարցն այն է, որ որքան չեն վստահում ՍՍ-ին այսօր, այնքան էլ չեն վստահում ՀԱԿ ասվածին և մի այդքան էլ ՀՅԴ-ին: Այնպես որ ես հավատարիմ եմ իմ սկզբունքին, և զրպարտություն անելու միտում չունեմ:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  3. #3
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա պարզապես քաղաքական քայլ կարելի է հասկանալ, ՍՍ-ին է ուղղված ԱԳՆ հրաժարականի կոչը, այսինքն փոխիր ԱԳ նախարարին նույն բանն է փոխիր ԱԳ ծրագրերդ:
    Ընգեր հենց դաշնակնների քաղաքական տգիտությունը կայանաում է նրանում որ ԱԳ նախարարին փոխել չի նշանաում արտաքաին քաղաքականության օրակարգի փոփոխություն;
    Նույն հաջողությամբ թող պահանջեն նախագահի նստավայրի պահակի հրաժարականը, ինչ տարբերություն:

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, բոլորն էլ հասկանում են, որ ՍՍ-ն է գլխավոր պատասխանատում, ՀՅԴ-ն էլ հասկանում, որ դա բոլորն էլ հասկանում են: ԱԳ-ի հրաժարականը միայն ՀՅԴ-ն չէ որ պահանջել է, նաև մարդիկ, որոնք լծված զբաղված են ազգապահպանման գործունեությամբ:
    Սա պարզապես քաղաքական քայլ կարելի է հասկանալ, ՍՍ-ին է ուղղված ԱԳՆ հրաժարականի կոչը, այսինքն փոխիր ԱԳ նախարարին նույն բանն է փոխիր ԱԳ ծրագրերդ:

    Այդ 5 կետը ես իրականում չեմ ասել ՀԱԿ-ի կոնտեքստով: Ես հատուկ նշել եմ, որ նույնիսկ ՀԱԿ-ի փայլուն մոդելի դեպքում, այն չի կարող միավորիչ լինել: Այդ 5 կետերն ասելով, ես նկատի ունեմ բոլոր "միավորում" գոռացողներին և Դաշնակցությունն էլ հետը: Հարցն այն է, որ որքան չեն վստահում ՍՍ-ին այսօր, այնքան էլ չեն վստահում ՀԱԿ ասվածին և մի այդքան էլ ՀՅԴ-ին: Այնպես որ ես հավատարիմ եմ իմ սկզբունքին, և զրպարտություն անելու միտում չունեմ:
    Արթուր ջան, չեմ խուսափի ասել, ոչ մի լուրջ քաղաքական գործիչ կամ լուրջ քաղաքական ուժ Նալբանդյանի հրաժարականը չի պահանջել: Այո՛, պահանջողներ եղել են: Բայց մի մասը անլուրջ են եղել, մի մասն էլ ուրիշի խաղ են խաղացել: Կոնկրետ ՀՅԴ-ի դեպքում Նալբանդյանի հրաժարական պահանջելու իրական պատճառը քո ասածը չի (որն իրականում զավեշտալի եմ որակում), այլ միայն մի բան. փորձել իմիտացիա ստեղծել, որ իրենք արմատական են, միաժամանակ ոչինչ չանել, իրենց «բարեկեցությունը» չվտանգել: Բայց թարգենք, միևնույն է քեզ չեմ համոզելու:

    Ինչ վերաբերվում է բոլորի միանալուն, ապա նորից եմ ասում, դա հեքիաթ է, երբևէ բոլորը չեն միանա, որովհետև միշտ կլինի այնպիսի ուժ, որը չի միանա (ինչպես ՀՅԴ-ն չմիացավ 88-ի շարժմանը, ինչպես ՀՅԴ-ն չմիացավ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես ՀՅԴ-ն չմիացավ հիմա):

    Իսկ միանալու կոչերը ու հորդորները մշտապես լինելու են, ավելին, պոպուլիստական նպատակներով կոչը լինելու է նաև այսպես. «Բոլորին կոչ ենք անում միանալ մեզ», միաժամանակ ոչ մեկի մտքի ծերով անգամ չի անցնելու, որ հնարավոր է, որ բոլորը միանան, քանի որ բոլորն էլ գիտեն, որ ՀՅԴ նման ուժեր կան: Այնպես որ այս հարցի արծարծումն իրականում անիմաստ է: Այլ հարց, որ ես պնդում եմ, որ մշտապես կա մաքսիմալ միավորման հնարավորություն, այսինք մեղմ թվաբանական տեսքով եթե ասենք, դիցուք 100 հոգի են, պարզ է որ 100-ն էլ չեն միանա ու միշտ տվյալ պահի համար կա առավելագույն թիվ: Դիցուք ներկայումս այդ թիվը 47 է, մյուսները անկախ են, չեն միանալու: Ահա ուրեմն պնդում եմ, որ այդ 47-ին միավորելու միակ պոտենցիալ ունեցողը ՀԱԿ-ն է, դա արդեն ապացուցված իրողություն է: Արդեն ուրիշ հարց է այդ միավորումը կլինի, թե ամեն դեպքում 39-ը կմիանան (թվերը լրիվ պայմանական, մտացածինեն):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ 5 կետը ես իրականում չեմ ասել ՀԱԿ-ի կոնտեքստով: Ես հատուկ նշել եմ, որ նույնիսկ ՀԱԿ-ի փայլուն մոդելի դեպքում, այն չի կարող միավորիչ լինել: Այդ 5 կետերն ասելով, ես նկատի ունեմ բոլոր "միավորում" գոռացողներին և Դաշնակցությունն էլ հետը: Հարցն այն է, որ որքան չեն վստահում ՍՍ-ին այսօր, այնքան էլ չեն վստահում ՀԱԿ ասվածին և մի այդքան էլ ՀՅԴ-ին: Այնպես որ ես հավատարիմ եմ իմ սկզբունքին, և զրպարտություն անելու միտում չունեմ:
    Ընկեր Տուրոջան, արի ընդունի, որ առանց փաստերի ուղղակի գրում ես: Եթե նույնչափ անվստահություն կա համ ՀԱԿ-ի, համ սս-ի, համ էլ ընկեր վահանների նկատմամբ, էդ դեպքում ինչի՞ փետրվարի 26-ին սս-ի միտինգին մի քանի անգամ քիչ մարդ կար, ՀԱԿ-ի միտինգից, էն էլ սս-ի միտինգից մարդիկ փախան եկան ՀԱԿ-ի միտինգին մասնակցելու: Ինչի՞ դաշնակների միտինգին մի քանի հարյուր հոգի ա լինում, իսկ ՀԱԿ-ի միտինգներին մի քանի հազար, մի քանի տասնյակ հազար, ընդհուպ մինչև մի քանի հարյուր հազար մարդ: խնդրեմ, նայիր ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին ինչքան մարդ ա եղել, դաշնագների միտինգին ինչքան ա եղել: Մի խոսքով, ասածդ, մեղմ ասած, իրականության հետ ոչ մի կապ չունի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցն այն է, որ որքան չեն վստահում ՍՍ-ին այսօր, այնքան էլ չեն վստահում ՀԱԿ ասվածին և մի այդքան էլ ՀՅԴ-ին:
    Այս միտքն աչքիցս վրիպել էր: Ուրեմն Արթուր ջան, մի քանի բառ սրա մասին:
    Որքան որ անհնար է, որ բոլորը միավորվեն, նույնքան էլ անհնար է, որ որևէ քաղաքական ուժի, ուզում է դա ՀՀԿ լինի, ուզում է ՀԱԿ, ուզում է ՀՅԴ, բոլորը վստահեն:

    Մշտապես ցանկացած ուժի նկատմամբ լինելու է անվստահության զանգված:

    Այսօրվա իրականությունում ՀՅԴ նկատմամբ անվստահությունը նունիսկ ավելի մեծ է, քան ՀՀԿ նկատմամբ: Իսկ վստահությունը շատ քիչ:

    Այո, ՀԱԿ-ի նկատմամբ էլ անվստահության մեծ բանակ կա:
    Բայց այ որ վստահողների ամենամեծ բանակը ՀԱԿ-ն ունի, դա անհերքելի ճշմարտություն է, որը հասկանալու համար անհրաժեշտ է ընդամենը թեթևակի ուսումնասիրել հասարակության տրամադրությունը, Կուկի ասածի պես հետևել հանրահավաքներին մասնակցողների թվին և այլն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •