Ժողովուրդ էս աշխարհի ետևում էնքան բան ա կատարվում, էնքան խաղեր ա գնում, որ ոչ մեկս էլ տեղյակ չենք, համոզված եմ ֆորումում տենց մարդ էլ չկա, բայց արի ու տես, որ էս ֆորումցիները, ինչպես մեր տաքսիստները, ամեն ինչ գիտեն:
Ուզում ես իմանալ, թե որն է այս աշխարհի իրականությունը, մտիր Դար ակումբ, եվ դու կիմանաս ամեն ինչ...

Էլ չեմ ասում Դաշնակցականների հարցն ամբողջովին այստեղ լուսաբանված է և բոլոր հարցերի պատասխանները հստակ տրված:
Օմար Խայամին մի հատ լավ խոսք ունի, բառացի չեմ հիշում, բայց կասեմ...
Մարդկանց տեսակ կա, որ նման են թմբուկին;
Ներսից դատարկ, բայց լավ խոսել գիտեն ամեն ինչի մասին;
Բավական է մի անունով մարդ ի հայտ գա;
Եվ նրանք գլուխները կախ կենթարկվեն վերջինիս ամեն մի խոսքին:
Եվ մի բան էլ ասեմ, ֆորումում գերակշռող մասը ԼՊՏի կողմնակից է, և ցավոք սրտի, նրանցից շատերին բնորոշ է կծու խոսքերը, էթիկական սահմանների հաճախակի խախտումները, ինչը և կատարվում է բոլորիս կողմից շատ սիրված Հայկական Ժամանակ թերթում, ... այս ամենը պատճառ է հանդիսանում, որ շատ մարդիկ, որոնք դեմ են ԼՊՏ-ին կամ այլախոհ են, լքում են այս ֆորումը, իսկ արդյունքում, ֆորումցիներին թվում է, թե իրենք գերակշռող են համայն ժողովրդի շրջանակներում, խաբվելով ֆորումի լոկալ մթնոլորտին:
Հարգելիներս, եկեք նախ հիշենք, որ բոլորս էլ հայ ենք, և հիշենք թե ինչ է նշանակում լինել հայ, իսկ դրա համար վերըթերցել ասենք Սասունցի Դավիթ էպոսը...
Կարծում եմ ժողովուրդին այնքան խելք ունի, որ թույլ չի տա, որ թշնամությունն ու միմյանց հանդեպ անարգալից վերաբերմունքը ղեկավարիկների միջև անցնի ժողովրդի մեջ,... բավական է... ուշքի եկեք.... այսպես որ շարունակվի, էս լավ կայացած ֆորումից բորբոսի հոտ կփչի...
Էջանիշներ